Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հայ և արտասահմանցի հեղինակավոր վիրաբույժները շուտով կհանդիպեն միևնույն համաժողովում

Հայ և արտասահմանցի հեղինակավոր վիրաբույժները շուտով կհանդիպեն միևնույն համաժողովում

Հայաստանի վիրաբույժների համար այս տարի նախատեսված են երկու համաժողովներ՝ Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա համաժողովները, որոնք կանցկացվեն համատեղ և նշանակալից կլինեն ոլորտի զարգացման համար, մեծ հնարավորություն կընձեռնեն փորձի փոխանակման համար: Այս կարեւորագույն համաժողովների նախապատրաստական աշխատանքների մասին զրուցեցինք Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, ԵրՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանի հետ:


–   Պարոն Ստեփանյան, համատեղ անցկացվող վիրաբուժական կոնգրեսի իրականացման աշխատանքներն այս պահին ի՞նչ փուլում են:


–   Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոոցիացիայի 4-րդ համաժողովը կկայանան համատեղ, սեպտեմբերի 26-28-ը:


Վիրաբուժական այս միացյալ միջոցառումը անցկացվելու է Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:


Կոնգրեսի կազմկոմիտեն Երևանի Պետական Բժշկական համալսարանի գիտական մասի աջակցությամն դիմել է եվրոպական կրդիտներ ստանալու համար և ստացել է բավականին բարձր 12 կրեդտներ:


Նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ: Այդ նպատակով ստեղծվեց Վիրաբուժների հայկական ասոցիայի պաշտոնական կայքը (www.AAS.am) և համաժողովի համար նախատեսված անգլիալեզու ռեգիստարացիոն կայքը (www.ess2018.am), որում ամփոփված է ամբողջ տեղեկատվությունը համաժողովի մասին: Թեզիսների գրանցման գործընթացը նույնպես իրականացվում է այս կայքի միջոցով: Ամբողջ ժամանակահատվածում աշխատանքներն ընթացել են բավականաին ակտիվ: Վերջին ամիսներին ակնհատ էր տեղացի և արտասահմանցի վիրաբույժների հետաքրքրությունը կոնգրեսին մասնակցելու համար: Համաժողովին մասնակցության համար դասախոսների շարքում են Եվրոպայի նշանավոր և հեղինակավոր վիրաբույժները: Մեր երկիր կայցելեն Ավստրիայի թոքի տրանսպլանտիացիայի ծրագրի ղեկավար, աշխարհահռչակ թորակալ վիրաբույժ Վալտեր Կլեպետկոն, Ռուսաստանի գլխավոր թորակալ վիրաբույժ Պյոտր Յաբլոնսկին, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ, ուռուցքաբան Կարսեն Գուրտը, Մոսկվայի Վիշնևսկու անվան ինստիտուտի փոխտնօրեն, վիրաբույժ Ալեքսեյ Չժաուն, Մոսկվայի Լոգինովի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, նշանավոր պանկրեոտոլոգ, ուռուցքաբան վիրաբույժ, Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան Իգոր Խատկովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Սաժինը, ով վիրաբուժությանը նվիրված բազմաթիվ մենագրություններ ու գրքեր ունի: Հյուրընկալելու ենք նաև Վրաստանի հանրապետության Վիրաբուժների ասոցիացիայի ղեկավարին և վիրաբույժների պատվիրակությանը: Համաժողովին կմասնակցեն նշանավոր վիրաբույժներ Լեհաստանից, Իտալիայից, Նորվեգիայից և Մերձավոր Արևելքից: Այս դասախոսական կազմում իրենց արժանի տեղն ունեն այն երիտասարդ և նշանավոր հայ վիրաբույժները, ովքեր վերջին տարիներին աշխատում են արտասահմանում՝ պատվով ներկայացնելով իրենց աշխատանքը եւ մեր երկիրը: Այս կարգի վիրաբույժներից են պրոֆեսոր Հայրազատ Ղազարյանը, ով աշխատում է Նորվեգիայում՝ ընդգրկված լինելով գիտական հեղինակավոր ծրագրերում, Դավիթ Սարգսյանը, ով նշանավոր բարիատրիկ վիրաբույժներից մեկն է համարվում:


–   Կայքում մասնակիցների գրանցումներն ի՞նչ փուլում են:


–   Համաժողովի կայքում գրանցված արտերկրի մասնագետների թեզիսների քանակը մոտ 200 է: Հույս ունենք, որ մասնակիցներ կլինեն ինչպես Արևմտյան Եվրոպայից, այնպես էլ հետսովետական երկրներից եւ Մերձավոր արևելքից: Վերջինիս տարածքից մեզ դիմել են, մասնավորապես, Եգիպտոսից, Լիբանանից, Քաթարից և այլ երկրներից:


Համաժողովի ընթացքում ի՞նչ նախագծեր են իրականացվելու, որոնց մասին կցանկանաք խոսել :


–   Համաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև ռեզիդենտների, վիրաբուժություն սովորող մասնագետների, ինչպես նաև գիտական աշխատողների համատեղ 3-րդ համաժողովը և սեկցիաների ընթացքում նախատեսված են երիտասարդ գիտաշխատողների և սովորողների զեկուցման համար նախատեսված առանձին ժամեր: Այդ շրջանակում նախատեսել ենք իրականացնել վիկտորինա՝ ընդգրկելով տարբեր երկրների, բժշկական և ուսումնական հաստատությունների, ռեզիդենտների, կլինիկական օրդինատորների, ովքեր` համալրվելով երեք անձի համար նախատեսված խմբերում, կփորձեն մրցակցության մեջ իրենց գիտելիքներով մրցել վիրաբուժության, տեղագրական անատոմիայի և բժշկությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Հայաստանցի բժիշկների մասնակցության հետաքրքրությունն ի՞նչ շրջանակում է:


–   Այս համաժողովի նկատմամբ հետաքրությունը բավականին մեծ է, քանի որ Հայաստանում նման մասշտաբի համաժողով առաջին անգամ կիրականացվի: Հայ բժիշկների շրջանում ցանկությունը մեծ է շփվել արտասահմանցի գործընկերների և աշխարհում հեղինակություն ունեցող բժիշկների հետ ու մասնագիտական գիտելիքներ փոխանակել:

–   Համաժողովին մասնակցելու համար մարզերի բժիշկների հետաքրքրությունն ինչպիսի՞ն է:


–   Գիտական աշխատանքներ, թեզիսներ ներկայացնելու առումով Երևանի խոշոր կլինիկաների և համալսարանական կլինիկաների, ինչպես նաև ամբիոններ ունեցող հիվանդանոցների բժիշկների հետաքրքրությունն ավելի մեծ է: Առհասարակ, համաժողովին մասնկացելու համար բոլոր վիրաբույժների շրջանում՝ թե՛մարզերի, թե՛ Երևանի, հետաքրքրությունը միանման է: Մասնակցության հայտ են ներկայացրել Արմավիրի, Շիրակի, Լոռու և տարբեր մարզերի վիրաբույժներ: Մասնակիցների շարքում են նաև Արցախի մեր գործընկերները:


–   Հայաստանում նման կարգի համաժողովներ ին՞չ պարբերականությամբ են կազմակերպվում:


–   Սովորաբար, հինգ տարին մեկ է իրականացվում: Վիրաբուժական այս իրադարձությունը լավ հնարավորություն է մասնագիտական մոտեցումները թարմացնելու, նորություններին ծանոթանալու համար:


–   Գիտական աշխատանքներ ներակայացնելու համար քանի՞ վիրաբույժ է գրանցված:


–   Գրանցված են շուրջ 190 թեզիսներ Հայաստանի և արտերկրի վիրաբույժների կողմից: Իհարկե, համաժողովի նախապատրաստական աշխատանքների ավարտին կհստակեցվի թեզիսների բանավոր և գրավոր զեկույցների քանակը,:
Վիրաբուժության ո՞ր ճյուղի մասնագետների մասնակցության հետաքրքրությունն է մեծ:


–   Թեզիսների առավել քանակը որովայնային վիրաբուժության ոլորտին է վերաբերում ՝  մարսողական համակարգի, ընդհանուր վիրաբուժության և այլն: Շատ մեծ թվով աշխատանքներ կան թորակալ, նվազինվազիվ, էնդոսկոպիկ վիրաբուժության ոլորտներից: Համաժողովում թեզիսների ներկայացման համար այլ բաժիններ նույնպես նախատեսված են՝ անհետաձգելի վիրաբուժություն, աղիքների վիրաբուժություն և այլն: Այս թեմաների շուրջ թեզիսների քանակը նույնպես բազմաթիվ է:


–   Արտասահմանցի վիրաբույժների հետաքրքրությունն առավել շատ ո՞ր երկրից է:


–   Կարծում եմ մասնակիցների քանակը կգերակայի Ռուսաստանից ու Արևելյան եվրոպայի պետություններից: Մեծ թիվ են կազմում նաև իտալացի վիրաբույժները:


–   Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում ի՞նչ անելիքներ են մնացել:


–   Մնացել է մասնակիցների թեզիսների գիտական աշխատանքների կարգավորման ավարտական փուլը: Պետք է ավարտին հասցնել վերջնական ծրագիրը, որից հետո կանցնենք մասնակիցների տեղակայման և այլ ադմինիստրատիվ աշխատանքների փուլին:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժիշկներ
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել
Ամեն ինչ վարիկոզի մասին. Ի՞նչ անել

Երակների վարիկոզ լայնացումն արտահայտվում է անոթի պատերի հանգուցանման, պարկաձև լայնացումներով և փականային անբավարարությամբ։ Այն երակային ամենատարածված պաթոլոգիաներից է, և հիմնականում հանդիպում է ստորին վերջույթներում...

Սրտանոթաբանություն
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանին. պացիենտ Սամվել Խաչատրյան

Սիրտս լի է երախտագիտության խոսքերով, այնքան հուզված եմ և, միևնույն ժամանակ, ուրախ, որ չկարողացա չկիսվել...
Ուզում եմ հայտնել ամբողջ աշխարհին, որ դեռ կան մարդիկ, որոնք ուշադիր, բարյացակամ, հոգատար, գերազանց մասնագետներ են...

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս...

Ախտորոշում
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Նյարդաբանություն
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Հոգեկան առողջություն
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Վիրաբուժություն
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Վիրաբուժություն
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ե՞րբ է հիմնադրվել անոթային վիրաբուժության բաժանմունքը:


Բաժանմունքն ունի 3 տարվա պատմություն՝անոթային բաժանմունքի հետ կապված ավանդույթներով, որոնք մինչ մեր այս բաժանմունքի ձևավորվելը չկար բուժհաստատությունում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Ներզատաբանություն
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Վարակաբանություն
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան...

Մաշկաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ