Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը. oncology.am

Քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը. oncology.am

Ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկի՝ քիմիաթերապիային վերաբերող հարցերին պատասխանում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ Հասմիկ Պետրոսյանը:

Ի՞նչ է քիմիաթրապիան

Քիմիաթերապիան ցիտոտոքսիկ կամ ցիտոստատիկ դեղորայքային պատրաստուկների կիրառումն է չարորակ ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որոնք ազդում են այս կամ այն մեխանիզմներով և ուղիներով, ի վերջո, բերելով չարորակ բջիջների ոչնչացման: Նախկին դեղերի հետ մեկտեղ, ներկայում կիրառվում են թիրախային դեղեր, որոնք հեղափոխություն կատարեցին մի շարք չարորակ ուռուցքների` հատկապես կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի բուժման մեջ: Վառ օրինակ է տամոքսիֆենի կիրառումը կրծքագեղձի հորմոն–դրական քաղցկեղի բուժման մեջ, որը զգալի ավելացրեց 10-ամյա ապրելիությունն այդ հիվանդությամբ տառապող կանանց մոտ։

Ո՞ր դեպքերում է նշանակվում քիմիաթերապիա

Քիմիաթերապիա հիմնականում նշանակվում է չարորակ ուռուցքերի դեպքում, սակայն կան այլ հիվանդություններ, ինչպես օրինակ, փսորիազը, ցրված սկլերոզը, ռևմատիկ բնույթի հիվանդությունները, որոնց դեպքում քիմիաթերապևտիկ դեղերի նշանակումը նույնպես ցուցված է: Որոշ պացիենտներ քիմիաթերապիայի կուրս անցնում են վիրահատությունից առաջ` ուռուցքը փոքրացնելու և վիրահատելի դարձնելու, նաև դեղորայքի զգայունությունը որոշելու նպատակով, իսկ որոշ հիվանդներ` վիրահատությունից հետո, չարորակ բջիջները լիովին ոչնչացնելու համար: Լինում են դեպքեր, երբ քիմիաթերապիան դառնում է մարդու կյանքի որակը բարելավելու և  երկարացնելու միակ ճանապարհը: Բուժումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, որպես կանոն, քիմիաթերապիային նախորդում կամ հաջորդում է  վիրահատական միջամտությունը և/ կամ ճառագայթային թերապիան:

Արդյո՞ք քիմաթերապիան նույն կերպ է ազդում բոլոր հիվանդներին

Դա կախված է նրանից, թե ինչ դեղ է նշանակվում: Ընդհանուր առմամբ, քիմիաթերապիայի ազդեցությունը և ինտենսիվությունը խիստ անհատական է յուքանչյուր հիվանդի դեպքում։ Սովորաբար, սովորական ցիտոտոքսիկ քիմիաթերապևտիկ դեղերի ազդեցությունը նման է միմյանց և արտահայտվում է մազաթափությամբ (ոչ բոլոր դեղերի դեպքում), սրտխառնոցով, փսխումով, կարող է արտահայտվել լորձաթաղանթների բորբոքումով (բերանի, քթի խոռոչների, աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի), փորկապությամբ կամ փորլուծով , ինչպես նաև կարող է հանգեցնել սրտամկանի ախտահարման, լյարդի ֆունկցիայի խանգարման: Սակայն ժամանակին և ճիշտ բուժման արդյունքում հնարավոր է կանխել կողմնակի բարդությունները:

Քիմիաթերապիա ստացող հիվանդները, սովորաբար, դյուրազգաց են և հաճախ տառապում են դեպրեսիայով. ինչպե՞ս հաղթահարել:

Այո՛, նրանց մոտ հաճախ են հուզական վիճակները, ինչին պետք է աչալուրջ լինեն թե՛ բժիշկը, թե՛ ընտանիքը, թե՛ շրջապատող մարդիկ, հարկ եղած դեպքում՝ անհրաժեշտ է դիմել նաև հոգեբանի օգնությանը: Հիվանդներին հաճախ թվում է, թե կարող է ինքնուրույն հաղթահարել խնդիրը, սակայն երբեմն դրանք լինում են անհաղթահարելի, և բուժմանը հաջորդում են հիասթափություններ, կորցնում են պայքարելու ցանկությունը: Նման դեպքերում շատ կարևոր է մտերիմների, հարազատների աջակցությունը, ջերմությունը, յուրաքանչյուրի ոգևորող խոսքը:

Ի՞նչ սննդակարգ է ցուցված կամ հակացուցված քիմիաթերապիա ստացող հիվանդներին

Քիմաթերապիա անցնող հիվանդների սննդակարգը պետք է հագեցած լինի սպիտակուցներով, ածխաջրերով և ճարպերով, նաև հարուստ լինի վիտամիններով, ուստի պետք է օգտագործել շատ մրգեր և բանջարեղեն: Խորհուրդ է տրվում նախասիրություն տալ սպիտակ մսին ( թռչնեղեն, ձկնեղեն և այլն), ավելի քիչ օգտագործելով կարմիր միս:

Ցանկալի է սնունդը լինի դյուրամարս, թարմ պատրաստված, այն պետք է լինի ոչ տաք, ոչ` սառը: Քիմիաթերապիայի նախորդ և հաջորդ 2 օրերը պետք է շատ հեղուկ օգտագործել` սովորական կամ հանքային ջուր, կամ ` ցանկացած ոչ ալկոհոլային ըմպելիք, հնարավորինը նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքի քանակը:

Քաղցրի սահմանակումը պայմանավորված է միայն ճարպակալման ռիսկի նվազեցման հետ, քանի որ ճարպակալումը ռիսկի գործոն է ուռուցքային հիվանդության առաջացման կամ կրկնման համար:

Պետք է բացառել գրգռիչ, դժվարամարս, շատ համեմված կամ հոտավետ ուտելիքներն ու կերակուրները (սունկ, մեծ քանակությամբ սոխ, սխտոր, կծու, թթու) և այլն: Բացառել ալկոհոլային և գազավորված գունավոր ըմպելիքները :

Բացառել ծխախոտի օգտագործումը:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհակալական նամակ պացիենտից. izmirlianmedicalcenter.com
Շնորհակալական նամակ պացիենտից. izmirlianmedicalcenter.com

Ես բնակվում եմ Իսպանիայում, ունեի առողջական խնդիր, որի հետ կապված դիմել եմ բժշկի, անցել վիրահատական միջամտություն արտերկրում, բայց վիրահատությունը չօգնեց և չմեղմացրեց իմ ցավերը: Բժիշկն ասաց, որ դիետա պետք է պահել...

Բժիշկներ
Ինչպե՞ս ժամանակին կանխել փոքրիկի մոտ լուրջ հիվանդությունների զարգացումը. Արա Այվազյան
Ինչպե՞ս ժամանակին կանխել փոքրիկի մոտ լուրջ հիվանդությունների զարգացումը. Արա Այվազյան

Երեխայի ծնունդը փոխում է մարդու կյանքն ու մտածողությունը 180 աստիճանով: Ծնողը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկը առողջ լինի, բայց դա իհարկե լիովին չի ապահովագրում երեխաներին՝ հիվանդանալուց, երբեմն անգամ ծանր հիվանդություններով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Հանրային առողջության պահպանումը` գերակա նպատակ. Ստելլա Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ վիրուսային վարակներ են տարածված, ավելացե՞լ է, արդյոք, բժիշկներին դիմող մարդկանց թիվը: Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը...

Թերապիա
Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան, ինչո՞վ է այն առանձնանում այլ լաբորատորիաներից. Լյուբա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է էքսպրես լաբորատորիան, ինչո՞վ է այն առանձնանում այլ լաբորատորիաներից. Լյուբա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Մեր  զրուցակիցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի էքսպրես լաբորատորիայի ղեկավար Լյուբա Մանուկյանը...

Ախտորոշում
Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին
Անտեսված ազդակներ. ի՞նչն է հուշում անոթային խնդիրների մասին

Հաճախ գլխացավեր, որոնք հիմնավորված չեն կոնկրետ պատճառներով, ոտքերի ծանրության զգացողություն, այրոց ձկնամկանների հատվածում և ոտնաթաթերում, թմրածություն, ծակծկոցներ, երակների ակնառու լայնացվածություն...

Սրտանոթաբանություն
Ողնաշարի ճողվածքի ախտորոշումը դատավճիռ չէ. զրույց մասնագետի հետ
Ողնաշարի ճողվածքի ախտորոշումը դատավճիռ չէ. զրույց մասնագետի հետ

Այսօր տեխնոլոգիաները զարգացել են, գոյություն ունեն արդի սարքավորումներ, և ողնաշարի ճողվածքի խնդիր ունեցող մարդն այլևս ստիպված չէ պառկել ու մտածել, որ ամեն ինչ վերջացած է։ 90% դեպքերում այն բուժվում է, մարդիկ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան
Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սպորտային վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Նեյրոֆիզիոլոգիական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է  «Արմենիա» բժշկական կենտրոնի  նեյրոֆիզիոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Չախոյանը...

Նյարդաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան
Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան

Պլաստիկ վիրահատությունից հետո հայելու մեջ իր արտացոլումը տեսնելով՝ պացիենտը խանդավառվում է: Նա այլևս ազատ է այն բարդույթներից ու խնդիրներից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքում...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am
Որքան շուտ հայտնաբերվի շաքարային դիաբետը, այդքան արագ հիվանդը կվերականգնվի. զրույց մասնագետի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորների զգայունության իջեցումով...

Ներզատաբանություն
Երիկամները փոքրիկ, բայց չափից դուրս կարեւոր օրգաններ են. Յասաման Մաթևոսյան. armeniamedicalcenter.am
Երիկամները փոքրիկ, բայց չափից դուրս կարեւոր օրգաններ են. Յասաման Մաթևոսյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, Յասաման Մաթևոսյանը...

Միզային համակարգ
Սնուցում և քաղցկեղ. Հայկուհի Գյոկչյանի նոր գիրքը
Սնուցում և քաղցկեղ. Հայկուհի Գյոկչյանի նոր գիրքը

«Քաղցկեղի ամենատարածված տեսակների շուրջ մեկ երրորդը՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում, և շուրջ մեկ քառորդը՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում, հնարավոր կլիներ կանխել առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և առողջ քաշ պահպանելու դեպքում»...

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան
ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչ անել լիարժեք կյանքով ապրելու համար. Բելլա Աբրահամյան

Մաշկային հիվանդությունները դարձել են 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից մեկը: Քիչ երջանիկներ կան այսօր, ովքեր ինչ-որ տարիքում խնդիր չեն ունեցել մաշկային ալլերգիաների կամ ակնեի հետ: Կան նաև...

Մաշկաբանություն
Ռադիոլոգիական այսբերգի չերևացող մասը
Ռադիոլոգիական այսբերգի չերևացող մասը

Գնալով ազգաբնակչության ավելի լայն շերտեր են առընչվում տոմոգրաֆիկ հետազոտությունների հետ, որոնք այսօր կազմում են ախտորոշման գործընթացի գրեթե անբաժանելի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ