Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հայաստանում կաճեցնեն մաշկ, հյուսվածքներ և օրգաններ. Նաիրա Այվազյան

Հայաստանում  կաճեցնեն  մաշկ, հյուսվածքներ և օրգաններ. Նաիրա Այվազյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականների ստեղծած  սրտագիրների, էնցեֆալոգրաֆների, ռետինոգրաֆների անալոգներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան ընկերություների առաջարկած տեխնոլոգիաներին, ընդ որում,  շատ ավելի մատչելի են և ունեն մեծ սպառում: Ինստիտուտի պրոֆեսորների գիտական նվաճումները շրջադարձային են  բժշկության բնագավառում:  Շուտով   նրանք կաճեցնեն  մաշկ, այլ օրգաններ և հյուսվածքներ, որոնք փրկություն կլինեն բազմաթիվ  հիվանդների համար:

 

Ինստիտուտի գործունեության և նորարական ծրագրերի մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է տնօրեն Նաիրա Այվազյանի հետ:


–   ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը գործում է արդեն 63 տարի: Ինստիտուտի ձևավորման համար հիմք են հանդիսանում Հայաստանի մի քանի բուհերում աշխատող գիտնականների ունեցած ձեռքբերումները ֆիզիոլոգիայի ոլորտում: Ո՞րն է ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը:


–   ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: Երբ  1943 թվականին անվանի գիտնականներ Օրբելի եղբայրները ժամանում են Հայաստան,  նրանցից մեկը՝ պատմաբան Հովսեփ Օրբելին, ով այդ ժամանակ ղեկավարում էր Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, հիմնադրում է Գիտությունների ազգային ակադեմիան: Զուգահեռ ձևավորվում են մի քանի ինստիտուտներ, որոնք կազմում են ակադեմիական ինստիտուտների հիմնական մեխը: Դրանցից մեկն էլ ֆիզիոլոգիայի ինստիտուտն է, որը հիմնադրել է Լևոն Օրբելին: Սկզբնավորման առաջին իսկ օրվանից ինստիտուտը դարձավ Հայաստանում ֆիզիոլոգիայի կենտրոնը:  Այն առաջատար էր նաև Սովետական Միության նյարդաֆիզիոլոգիական կենտրոնների շրջանում: Հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է:


–   Համագործակցության ի՞նչ շրջանակներ ունեք:


–   Ունենք համատեղ լաբորատորիա Սեչենովի անվան ինստիտուտի հետ: Համագործակցում ենք Խորվաթիայի, իսպանական որոշ ինստիտուտների, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ: Այս ամռանը մենք հյուրընկալել էինք Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի կոլաբորանտ Նարինե Սարվազյանին, որը  մեր երիտասարդ գիտնականներին սովորեցրեց ավելի հմտորեն աշխատել հյուսվածքային կուլտուրաների և կոնֆոկալ մանրադիտակի հետ:


–   ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ 2015 թվականին ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Որքանո՞վ է կարևորվում դրա անհրաժեշտությունը գիտական ուսումնասիրություններում:


–   Դա գերզգայուն սարք է, որը համապատասխան մարկերների միջոցով թույլ է տալիս ստանալ նկար` տեսանելի դարձնելով որոշակի գործընթացներ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային և առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական և հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները:


–   Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:


–   Նոյեմբերին գերմանական ֆոնդի հետ համատեղ մեկնարկեց  երկարատև ծրագիր: Գերմանիայից ժամանած մասնագետները Բույսերի մոլեկուլային դասակարգման լաբորատորիայում թրեյնինգներ անցկացրեցին մեր մի քանի բուհերի երիտասարդների հետ, որոնք մինչ այդ ընտրվել էին մրցութային կարգով:   Նախ շուրջ մեկ շաբաթ կարդում էին դասախոսություններ, որից հետ գերմանացի կոլեգաները հարցազրույցի օգնությամ ընտրեցին ութ ուսանող ևս մեկշաբաթյա լաբորատոր դասընթաց անցնելու համար:


Մենք շուտով կյանքի կկոչենք մի ծրագիր, որը թույլ է տալիս առանց կտրվելու հիմնական բուհից կամ աշխատանքից շարունակել կրթությունը: Առաջին պիլոտային ծրագիրը կանցկացնենք գարնանը: Երկու էլեկտրոնային դասընթացներում կլինեն աուդիովիզուալ դասախոսություններ՝ հյուսվածքային ինժեներիայի և թունաբանության վերաբերյալ: Մեր հիմնական նպատակն է բարձրացնել կրթական ցենզը, որը, ըստ իս, բժշկական բուհերում անկում է ապրել: ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակներում այս դասընթացները կլինեն անվճար. մեծ թվով  շահառուներին հնարավորություն ընձեռելով ինքնակրթվել, լրացնել այն բացը, որը համալսարաններում չի դասավանդվում:


–   Ինստիտուտը, որպես գիտական կենտրոն, արդյո՞ք կարողանում  է լիարժեք ծառայել պրակտիկ բժշկությանը:


–   Արտասահմանում ակադեմիական ինստիտուտներն ունեն իրենց կից կլինիկաները: Մեզ մոտ, եթե նույնիսկ մենք անում ենք ամբողջ նախակլինիկան և հետո առաջարկում ենք կլինիկաներին, ոչ միշտ է կիրառություն ստանում: Դա արդեն պայմանավորված է նրանց հետաքրքրությունների շրջանակով՝ կցանկանան փորձարկել, թե ոչ:  Այստեղ առաջանում են իրավական, լիցենզավորման հետ կապված հարցեր: Այսինքն՝  միշտ չէ, որ առաջարկն ունենում է արձագանք:


–   Իսկ կա՞ն մեխանիզմներ, որոնք թույլ կտան լուծել խնդիրը:


–   Նոր կառավարությունն ինչ-որ քայլեր անում է: Իհարկե, ամենադյուրին ուղին այն է, որ ինստիտուտը, որպես գիտական արտադրանք,  հետաքրքրի բիզնես ոլորտին: Արտասահմանում կան այսպես կոչված «վենչուռային/ռիսկային ֆոնդեր», որոնք ունակ են ֆինանսավորել ռիսկային սթարթափեր՝ այն տրամաբանությամբ, որ 10-ից 1-ը կբերի այնպիսի օգուտ, որ կծածկի բոլոր ծասխերը և միաժամանակ  շահույթ կապահովի: Մեզ մոտ այդպիսի ֆոնդեր չկան:


–   Իսկ ո՞րն է պետության անելիքը ինստիտուտի զարգացման հարցում:


–   Կա ռազմավարություն, բայց դա պահանջում է տարեց-տարի ֆինանսների ավելացոււմ:  Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք, ապրում ենք, այսպես ասած, բյուջետային ֆինանսավորմամբ: Իրականում այսպիսի ինստիտուների հիմնական գործառույթն է ծնել իդեաներ, որոնք   կդառնան կիրառելի: Մենք ակտիվ ներգրավված ենք գրանտային համակարգում, այսինքն՝ մեր մասնագետների գաղափարները շատ արագ  կիրառություն են գտնում արտերկրում: Բայց այդ ծրագրերը կարճաժամկետ են: Այսինքն՝ հեռահար, խոշոր ծրագրերի դեպքում, որոնք ունեն ազգային մեծ նշանակություն,  բայց  հրապուրիչ չեն բիզնես տեսանկյունից, անհրաժեշտ է պետական մոտեցում:


Ֆիզիոլոգիայի  ինստիտուտը մի շարք ժամանակակից սարքավորումների հեղինակ է, բայց Հայաստանում նախընտրում են ներմուծել արտասահմանյան անալոգներ, որոնք ավելի թանկ են: Մեկ այլ օրինակ. մի քանի տարի է՝ ինչ զբաղվում ենք Հայաստանում օձի թույնի դեմ հակաթույն մշակելու խնդրով: Դեղեր ներմուծող տեղական ընկերությունները նախընտրում են հակաթույներ ձեռք բերել Միջին Ասիայից, սակայն արտասահմանցի գործընկերների հետ մեր վերջին  հետազոտություններն արձանագրել են, որ անդրկովկասյան և միջինասիական գյուրզայի ենթատեսակները խիստ տարբերվում են իրարից: Այն հակաթույնը, որը հիմնված է իրենց թույնի իմունիզացիայի հիման վրա,  նույնիսկ կարող է  վնասել մեր պացիենտին: Անցյալ տարի մահացության  դեպք էր գրանցվել շիճուկի կիրառման ժամանակ: Մեր ինստիտուտը ունի գյուրզայի հակաթույնի ստեղծման անհրաժեշտ որակավորումը և հնարավորությունը,  սակայն մասայական արտադրությամբ պետք է զվաղվի  պետությունը: Դա բիզնես առաջարկ չէ, այլ պետության անելիքը:


–   Այդուամենայնիվ, թեկուզ միայն Ձեր միջոցներով պարբերաբար կյանքի եք կոչում նոր ծրագրեր: Վերջինը, որը բացառիկ է իր տեսակով, վերաբերում է մաշկի և հյուսվածքների աճեցմանը: Կմանրամասնե՞ք:


–   Դա վերականգնողական բժշկագիտության ուղղություն է, որը հիմնված է ցողունային բջիջների օգտագործման վրա: Դրանք օրգանիզմի այն բջիջներն են, որոնք մասնագիտացված չեն և ունակ են տարբերակվելու (վերածվելու) օրգանիզմի ցանկացած հյուսվածքի բջջի: Ցողունային բջիջներ ստանալու տեխնիկան հարաբերականորեն հեշտ է. ցանկացած լիպոսակցիայի կամ վիրահատության ժամանակ վերցնում են անջատված ճարպը, այնուհետև համապատասխան մշակմամբ ստանում են ցողունային բջիջներ: Վերջիններս ակտիվ կենսաքիմիական մոլեկուլների ազդեցությամբ հնարավոր է վերածել ցանկացած հյուսվածքի բջիջների՝ նյարդային, սրտամկանի, մաշկային, էպիթելային  հյուսվածքի և այլն:


Արտասահմանում այդ նույն մեթոդներով ոչ միայն մաշկ, նաև այլ օրգաններ և հյուսվածքներ են աճեցնում: Օրինակ՝ ինֆարկտի ժամանակ  սպիները, որոնք մնում են սրտի վրա և հետագայում բարդություններ են առաջացնում, ծածկում են  հյուսվածքներով, ինչի շնորհիվ վնասված սիրտն  ավելի երկար է ծառայում տիրոջը: Այս տեխնոլոգիան  փրկություն է նաև շաքարային դիաբետով հիվանդների համար, ում վերքերը ուշ են փակվում, քանի որ նրանց մոտ նյութափոխանակությունը լավ չի կատարվում: Շնորհիվ այս մեթոդի,  կարող են ստեղծվել  «կարկատաններ», որոնք կդրվեն վերքերի տակ և հնարավորություն կտան վերականգնել անոթները: Ցողունային բջիջների միջոցով հնարավոր է նաև միզապարկ աճեցնել: Իսկ մաշկն ամենահեշտ ստացվող տարբերակն է, որը, իհարկե, փրկություն է հատկապես այրվածքների ժամանակ:


–   Ի՞նչ է պետք, որպեսզի տեխնոլոգիան կիրառություն ունենա նաև Հայաստանում:


–   Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 2 տարի է, ինչ գործում է Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան: Առաջին ուղղությունը ցողունային բջիջների բնութագրումն ու անջատումն է, իսկ երկրորդը՝ հայտնաբերումն և փորձարկումը, թե որ մատրիքսները կլինեն ամենահարմարը, որպեսզի չմերժվեն օրգանիզմի կողմից:


Այժմ աշխատում ենք տարբեր գենետիկական ֆոներով ցողունային բջիջների շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Դրա շնորհիվ հետագայում հնարավոր կլինի շրջանցել աճեցված հյուսվածքների իմունային խնդիրները, որովհետև ոչ միայն անհատը, այլև էթնոսն ունի իմունային սպեցիֆիկություն:


Ուսումնասիրություններ կատարելու նպատակով որոշակի նյութերի տրամադրմամբ մեզ օգնում է ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից   Նարինե Սարվազյանը, ով հիմնել է լաբորատորիա և զբաղվում է այդ տեխնոլոգիաների կիրառությամբ:  Սակայն մենք ունենք ժամանակակից սարքավորման՝ հոսքային ցիտոմետրի կարիք: Սարքը հնարավորություն է տալիս  ավելի արագ և  հստակ տարանջատել ցողունային բջիջները՝ արդյունավետ դարձնելով  անջատելու գործընթացը.


Այժմ փորձում ենք  համագործակցության եզրեր գտնել տարբեր բժշկական հաստատությունների հետ: Վերջինները նույնպես շահարգրռված են ծրագրի իրականացմամբ.  այդպիսով  հնարավորություն կունենան ձեռք բերել մատչելի հյուսվածքներ և ապահովել իրենց հիվանդների կատարյալ բուժումը:  Գաղափարը  կյանքի կոչելու համար, սակայն անհրաժեշտ են  լուրջ ներդրումներ և ֆինանսավորում: Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պատրաստ է համագործակցել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Մտադիր ենք  նաև հետագայում ստեղծել կառույց, որը կծառայի որպես կենտրոն-կլինիկա: Այն կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Համակարգչային տոմոգրաֆիա. հարցազույց «Արմենիա» ԲԿ ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության մասին:

 

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս...

Ախտորոշում
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հետազոտություն. հարցազրույց «Արմենիա» ԲԿ նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտությունը:

Էլեկտրոէնցելոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով...

Ախտորոշում Նյարդաբանություն
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Սեզոնային դեպրեսիաներ. հարցազրույց Գայանե Ղալումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ի՞նչ ասել է սեզոնային դեպրեսիա:

–   Սեզոնային և հետտոնական դեպրեսիաները սկսում են, երբ տոնական վիճակներն ավարտվում են, սպասելիքները վերանում են...

Հոգեկան առողջություն
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Վիրաբուժություն
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Վիրաբուժություն
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am
Ընդհանուր վիրաբուժական ծառայութանը վերաբերող հարցերին պատասխանում է Արմինա Նալբանդյանը. armeniamedicalcenter.am

–   Ինչպիսի՞ վիրաբուժական ախտաբանության դեպքերն են առավել հաճախ վիրահատվում Ձեր բաժանմունքում:

–   Քանի որ բաժանմունքն ընդհանուր վիրաբուժական է, վիրահատում ենք գրեթե բոլոր ախտաբանությունների ժամանակ...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ
Ի՞նչ է պետք իմանալ, եթե հոդացավն անհանգստացնում է Ձեզ

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ե՞րբ է հիմնադրվել անոթային վիրաբուժության բաժանմունքը:


Բաժանմունքն ունի 3 տարվա պատմություն՝անոթային բաժանմունքի հետ կապված ավանդույթներով, որոնք մինչ մեր այս բաժանմունքի ձևավորվելը չկար բուժհաստատությունում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում
Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում

Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի հիվանդությունները ամենաշատ տարածվածներից են Հայաստանում. մեծահասակ բնակչության ավելի քան 60 տոկոսն է տառապում վահանաձև գեղձի տարբեր հիվանդություններով: Բայց կա նաև ուրախալի հանգամանք...

Ներզատաբանություն
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Վարակաբանություն
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Փսորիազը` հրատապ խնդիր. հարցազրույց Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Դեռևս անբուժելի հիվանդություն համարվող փսորիազը մաշկաբանները հեշտությամբ են ախտորոշում: Այն անզեն աչքով էլ կարելի է տեսնել:

Հիվանդության ախտորոշման և ընթացքի մասին  պատմում է մաշկաբան...

Մաշկաբանություն
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի Սուրբ Ծննդյան և Ամանորի շնորհավորանքը և ուղերձը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի Սուրբ Ծննդյան և Ամանորի շնորհավորանքը և ուղերձը. izmirlianmedicalcenter.com

Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Սուրբ Ծննդյան և գալիք` 2019 թվականի առիթով, ցանկանում եմ, որ 2019 թվականը լինի առողջության, իմաստության, խաղաղության  և կայունության տարի: Մաղթում եմ, որ փոփոխությունների...

Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com
Ամփոփում ենք 2018-ը. «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը. izmirlianmedicalcenter.com

Անցնող 2018 թվականն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի համար հաջողությունների ամրապնդման տարի էր: Նախորդ տարիների համեմատությամբ մենք ունենք հիվանդների դիմելիության և իրականացված վիրահատությունների կտրուկ աճ...

Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Մանկական հիվանդություններ Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ