Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

«Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքն ամփոփում է գործունեության 4 ամիսները. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքն ամփոփում է գործունեության 4 ամիսները. izmirlianmedicalcenter.com

Արդեն  4 ամիս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է անոթային վիրաբուժության բաժամունքը:  Այսօր մեր զրուցակիցն է  բաժանմունքի ղեկավար բ.գ.թ.Վարդան Ոսկանյանը:

 

–  Ի՞նչ ծառայություն է իրականացնում նորաբաց բաժանմունքը:

–  Անոթային վիրաբուժության բաժանմունքում  իրականացվում են  զարկերակային և երակային բաց վիրահատություններ:

 

Վիրահատվում են  զարկերակների  բոլոր մակադակները՝ քնային, ստորին վերջույթների զարկերակային, աորտայի և նրա  ճյուղերի համակարգը: Երակային վիրահատություններն ուղղված են վարիկոզ հիվանդության բուժմանը. փոքր կտրվածքների միջոցով (մինիֆլեբեկտոմիա) կատարվում է հանգուցավոր լայնացած երակների հեռացում:

–  Հետազոտության ի՞նչ մեթոդներ են կիրառվում բաժանմունքում:

–  Մեզ համար ամենաանհրաժեշտ  ուսումնասիրությունն  անոթների դուպլեքս հետազոտությունն է: Անոթային վիրաբույժի համար դա նույնն է, ինչ  վնասվածքաբանի համար ռենտգեն հետազոտությունը: Դուպլեքս հետազոտության արդյունքները  հաճախ կարող են դառնալ ախտորոշման վերջնական պատասխաններ:  Կատարվում է նաև ավելի լայն հետազոտություն համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Այս առումով իր ուրույն տեղն ունի  նաև  համակարգչային տոմոգրաֆիան, մասնավորապես` անգիոգրաֆիկ հավելումով:

–  4 ամիսների ընթացքում կատարված վիրահատությունները վերլուծելով՝  անոթային ո՞ր խնդիրների դեպքում են մարդիկ ավելի հաճախ դիմում:

–  Ավելի շատ վիրահատություններ իրականցվում են երակային համակարգի վրա: Քնային զարկերակի 5 վիրահատություն ենք ունեցել, նույնքան էլ որովայնային աորտայի վրա կատարված  միջամտություններ : Իսկ զարկերակային համակարգում ամենաշատ կատարված վիրահատությունները ստորին վերջույթների զարկերակների վերակառուցողական միջամտություններն  են:

–  Արդեն հանդիպե՞լ եք բարդ դեպքերի:

–  Բուժել ենք հիվանդի, ում մոտ առկա էր աթերոսկլերոտիկ  ախտահարման միաժամանակ երկու տարբերակ՝  որովայնային աորտայի անևրիզմա  և  զստային  զարկերակի խցանում: Մենք իրականացրեցինք  անևրիզմայի մասնահատում և աորտաազդրային շունտավորում: Մոտավորապես 10 օրից հիվանդն առողջ դուրս գրվեց:

–  Ի՞նչն  է  ընկած արդյունավետ աշխատանքի հիմքում:

«Իզմիրլյան» կենտրոնի առավելությունը լավ կազմակերպված թիմային աշխատանքն է: Շատ հաճախ հիվանդը կարող է բժշկական կենտրոն գալ մեկ այլ առողջական խնդրով, իսկ հետազոտական գործընթացում ի հայտ գան անհապաղ բուժման ենթակա բոլորովին այլ հիվանդություններ: Այսինքն, այստեղ արդարացված է այն մոտեցումը, որ պետք է բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը:

–  Դինամիկ զարգացման գործընթացում ո՞րն է ձեր հաջորդ քայլը:

–  Մենք մեծ ցանկություն ունենք ներդնելու ռենտգեն էնդովասկուլյար վիրահատական մեթոդը: Դա է ապագան: Բաց վիրահատությունը շատ տրավմատիկ է: Բնությունից օրգանիզմն այնպես է ստեղծված, որ անոթները բավականին լավ քողարկված են, որպեսզի հեշտ չվնասվեն: Դա էլ իր հերթին միջամտական բարդություններ է ստեղծում: Այսպիսով, մեր հաջորդ քայլը բաժանմունքում փակ վիրահատության ներդրումը կլինի: Բավականին լավ թիմ է աշխատում բաժանմունքում, փորձառու բժիշկներ են, ում ջանքերով, համոզված եմ, կարող ենք իրականացնել մեր նպատակները:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ