Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնը կունենա նոր տնօրեն. armtimes.com

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնը կունենա նոր տնօրեն. armtimes.com

Առողջապահության նախարարությունում այսօր կայացավ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հաղթող ճանաչվեց առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որը նախորդ տարվա վերջին նշանակվել էր ՀԱՊԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հաղթող թեկնածուն նախարարի հրամանով պետք է նշանակվի եռօրյա ժամկետում:

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 4 թեկնածու, ներկայացել երեքը՝ Սերգեյ Խաչատրյանից բացի, հոգեբույժներ Վահե Բաբայանը եւ Գարիկ Պեդոյանը, որոնք տարբեր փուլերում դուրս մնացին մրցույթից: Նրանք երկուսն էլ նաեւ նախորդ անգամ էին մասնակցել տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթին: Այն ժամանակ երկուսն էլ հաղթող էին ճանաչվել մեկ այլ թեկնածու, դարձյալ տնօրենի պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի հետ միասին, բայց նախարարը երեք թեկնածուներից նշանակել էր Վանեսյանին: Վերջինս աշխատեց ընդամենը մի քանի ամիս, ապա զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ աղմկահարույց իրադարձությունների կիզակետում հայտնվելուց հետո:

ՀԱՊԱԿ նախկին տնօրենի հեռանալուց հետո պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Կարեն Վարդանյանը: Բայց մրցույթից առաջ նրան փոխարինեց Սերգեյ Խաչատրյանը: Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչ անհրաժեշտություն էր առաջացել այդ փոփոխության համար: Պատասխանեցին, որ Կարեն Վարդանյանը տնօրենի պարտականությունները կատարելուց հրաժարվել է սեփական դիմումի համաձայն:  

Մրցույթում հաղթող ճանաչված Սերգեյ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով առողջապահական հաստատության զարգացման իր ծրագրի հիմնադրույթները, ասաց. «Ծրագրի մեջ զուգահեռաբար անցնում է երկու, նույնիսկ երեք հիմնական դրույթ: Առաջինը ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման, վերանորոգման, նորացման խնդիրն է, որովհետեւ այսօր Նուբարաշենի հիվանդանոցային համալիրը բացարձակ չի համապատասխանում մեր պատկերացումներին: Հատկապես հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանցից շատերը բնականաբար չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները: Այստեղ, իհարկե, պետության դերը շատ մեծ է, եւ այդ առումով լուրջ աշխատանքներ պիտի արվեն ամեն ինչի հետ կապված: Տարածքը հնամաշ է, ենթակա է հիմնովին վերանորոգման: Ավելին ասեմ, որ մասնաշենքերի մեծամասնությունը կառուցված է եղել զորամասի համար եւ հարմարեցված չէ: Հիվանդասենյակները չափազանց մեծ են (յուրաքանչյուրում տասնյակի չափ մահճակալ է դրված-խմբ.): Բայց շատ հեշտ է փոխելը, մենք արդեն նայել ենք, գնահատել ենք, թե ինչպես պիտի իրականացնենք: Այսինքն՝ պետք է կարդինալ, լուրջ վերանորոգում արվի»:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով, պացիենտների միջավայրում փոխելու ենթակա է ամեն ինչ, ընդհուպ մինչեւ բարձերն ու ներքնակները: Նրա հաշվարկով, այդ ամենի համար կպահանջվի 1.5-2 միլիարդ դրամ: Ամբողջ գումարն ունենալու դեպքում խնդիրը կլուծվի միանգամից, հակառակ դեպքում, հաստատության ֆինանսավորումը թույլ կտա նպատակին հասնել մաս-մաս՝ նախ վերանորոգելով զուգարաններն ու լոգասենյակները, ապա ճաշասենյակները եւ այլն:

Առողջապահության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ 2017 թվականին «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու ճանապարհով առաջինի շենքը վաճառելու որոշումը գուցե սխա՞լ էր, քանի որ ազատված շենքը տիպային էր ու հարմարեցված հոգեբուժական հաստատության կարիքներին: «Չեմ կարող ասել՝ սխա՞լ էր, ճի՞շտ էր: Ես կարծում եմ՝ այսօր մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ճիշտ էր, որովհետեւ երկու հիվանդանոց միավորվել են եւ ավելի մեծ ծախսարդունավետությամբ կարող են աշխատել: Այն շենքն էլ շատ ավելի մեծ ներդրումների կարիք ուներ: Եթե երկու շենք էինք պահում, երկու տեղ պիտի ներդրումներ անեինք»,- պատասխանեց նա:

Ծրագրվում է ՀԱՊԱԿ-ում ստեղծել մանկական բաժանմունք, ինչը Հայաստանում գոյություն չունի: Գաղափարն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն այս տարի, եւ ի տարբերություն մեծահասակների, բուժումը կլինի վճարովի: «Պետական պատվեր սահմանված չէ այդ ծառայությունների համար, կսկսենք վճարովի ծառայություններից, բայց կարծում եմ մյուս տարվանից կլինի որոշակի չափով համաֆինանսավորման կամ պետական ֆինանսավորման սկզբունքով»,- ասաց Խաչատրյանը:

Հայտնի է, որ արվարձանային Նուբարաշեն հասնելը լրջագույն խնդիր է: ՀԱՊԱԿ նոր տնօրենը նախատեսում է նաեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիր լուծել. «Դա էլ ենք քննարկել, մեր տրանսպորտով օրական երկու-երեք անգամ կայարանից պիտի տեղափոխենք ցանկացած մարդու, պառկած հիվանդների հարազատներին մեզ մոտ»:

Նուբարաշենի հոգեբուժական հաստատության համար անլուծելի թվացող խնդիր էր դարձել նաեւ կոյուղիներից տարածվող գարշահոտը: Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դա այլեւս չկա: Նկատեց, որ նախկինում այդ նպատակի համար նախարարությունից ակնկալվում էր 25 միլիոն դրամ: Հիմա բավարար է եղել ընդամենը 2 միլիոնը: «Վատ հոտի դեմ պայքար ենք հայտարարել: Դա նշանակում է ոչ միայն կոյուղի: Դա նշանակում է՝ մեր հիվանդների հիգիենան խիստ վերահսկողության տակ է: Նախկինում մաքրող, լվացող նյութերի ձեռքբերումը շատ սահմանափակ է եղել, հիմա մենք անսահմանափակ ձեռք ենք բերում եւ նաեւ հանձնարարավել է բոլորին օրական այդ ամեն ինչը անել, եւ հավատացեք, որ մարդիկ, ովքեր նախկինում եղել են եւ հիմա են մտնում, տեսնում են, որ հոտը չկա»,- ընդգծեց հաստատության ղեկավարը: 

Նա իր հետագա գործունեության կարեւոր թիրախներից է համարում ՀԱՊԱԿ-ում աշխատող բարձրակարգ մասնագետների փորձի ու գիտելիքների տարածումը անձնակազմի մյուս մասի շրջանում: «Միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու, նոր գաղափարախոսություն ներդնելու խնդիր ունենք»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ հիշելով Խորհրդային տարիներին ընդունված մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, կարեւորելով դրա մերժումն ու  այդ մարդկանց հասարակությունից չմեկուսացնելը:

ՀԱՊԱԿ-ում հոսպիտալացված անձանց ընդհանուր թիվը 360 է: Նրանցից 110-ը խնամքի հիվանդներ են, որոնք ուղղակի գնալու տեղ չունեն: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ծրագրվում է նաեւ աշխատանքներ տանել դուրս գրվողների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար աշխատանք գտնելու ուղղությամբ, ինչը կսահմանափակի հիվանդության կրկնման կամ սրացման հավանականությունը: Ի դեպ, ըստ նրա, օրեր առաջ դուրս գրվող մի տղամարդուց իմացել է, որ աթոռներ է սարքում: Խաչատրյանը նրան հինգ աթոռ է պատվիրել՝ չբացառելով, որ հետագայում նույնպես մշտապես կօգտվեն այդ ծառայություններից:

Սկզբնաղբյուր. armtimes.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները
ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների ներդրումը հնարավորություն է տալիս կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական այցերի մշակույթ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի գիտություն Եգիպտոս մեկնողներին
ՀՀ ԱՆ. Ի գիտություն Եգիպտոս մեկնողներին

Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տարվա ամփոփում
ՀՀ ԱՆ. Տարվա ամփոփում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա` 2018 թվականին կատարած աշխատանքները և ներկայացրել 2019-ի անելիքները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան

Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ

Առողջապահության նախարարության նախաձեռնած բարեփոխումներն անցնում են գործնական իրագործման փուլ: Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարվա կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում
ՀՀ ԱՆ. 85 քաղաքացի անվճար բուժվել է սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին...

ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին
ՀՀ ԱՆ. Համագործակցություն` ուղղված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Գործընկերները քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղերի ձեռքբերման...

ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում
ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր
ՀՀ ԱՆ. Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր

Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարության քաղաքականությունն է` բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելը
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարության քաղաքականությունն է` բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելը

Վերջին տարիներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է դեղերի «զուգահեռ ներմուծման» խնդրին, դիտարկելով այն որպես դեղերի գների աճի զսպման հիմնական գործիք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում

Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր
Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն  է, որն այսպես ասած,  միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Հեռակա գրանցում, հերթերի վերացում
ԼՂՀ ԱՆ. Հեռակա գրանցում, հերթերի վերացում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում վերջերս ներդրված Էլեկտրոնային առողջապահության ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով
ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ