Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ

ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում Երևան քաղաքի վերակենդանացման ծառայություններ մատուցող թվով 11 բժշկական կազմակերպությունների պատասխանատուների և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ՝ վերակենդանացման ծառայության դերի և բնակչությանը մատուցվող  բժշկական օգնության և սպասարկման գործընթացում վերջինիս նշանակության վերաբերյալ:
 
Շտապ բժշկական օգնության և վերակենդանացման ծառայությունների առջև դրված խնդիրները կատարելու կապակցությամբ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի պատասխանատուներին: Նա նշել է, որ հատկապես Ամանորի տոների օրերին քաղաքացիների անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ ու ժամանակին կազմակերպելու նպատակով բաժանմունքներն անհրաժեշտ է հզորացնել լրացուցիչ մահճակալներով և պայմաններով: Միաժամանակ, կարևորվել է բժշկական կազմակերպությունների միջև, ինչպես նաև վերջինների և շտապ բժշկական օգնության ծառայության համագործակցության ուժեղացումը:
 
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները  պատրաստակամություն են հայտնել հետամուտ լինել ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված վերակենդանացման ծառայությանն առնչվող խնդիրների համապարփակ քննարկմանը և լուծումներ գտնելուն:
 
Այնուհետև, առողջապահության նախարարության պատասխանատուները հանդիպել են Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաների ուռուցքաբանների հետ: Խիստ կարևորելով ուռուցքաբանական ծառայության բարեփոխումների, մասնավորապես արտահիվանդանոցային ուռուցքաբանական ծառայության գործառույթների վերափոխման և բարելավման անհրաժեշտությունը, ոլորտի պատասխանատուներին է ներկայացվել ուռուցքաբանական ծառայության բարելավման հիմնական ուղղությունները և քայլերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Պոլիկլինիկաների ուռուցքաբանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները և հարցերը` առաջարկելով, որ նման աշխատանքային հանդիպումները լինեն պարբերաբար և շարունակական: Մասնակիցներին տեղեկացվել է, որ ուռուցքաբանական ծառայությունը կանոնակարգող մշակվելիք փաստաթղթերը առաջիկայում կներկայացվեն ոլորտի մասնագետների քննարկմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հրաման. ընդունարանի աշխատանքները կազմակերպել հատուկ ընթացակարգով. erebunimed.com
Հրաման. ընդունարանի աշխատանքները կազմակերպել հատուկ ընթացակարգով. erebunimed.com

Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացմամբ  պայմանավորված՝ «Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է  արտակարգ ռեժիմով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել
Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել

Ամանորի գիշերը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց դիմել է 12 մարդ, ովքեր տուժել են հրավառության պարագաներից ու պայթուցիկ նյութերի սխալ կիրառումից։ Նրանք տարբեր աստիճանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մանկական քաղցկեղի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մանկական քաղցկեղի դեմ պայքարում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մեկնարկել են սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրի իրազեկման աշխատանքները
ՀՀ ԱՆ. Մեկնարկել են սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրի իրազեկման աշխատանքները

Երևանի ու մարզերի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցների համար մեկնարկել են «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում առողջապահության ոլորտում վերջին տարիներին իրականացրել է խոշոր ներդրումներ, մասնավորապես ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այդ մասին զրուցեցինք «Իզմիրլյան»...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ՀՀ ԱՆ. Հայտնի են ինտերակտիվ տերմինալների արդյունքները
ՀՀ ԱՆ. Հայտնի են ինտերակտիվ տերմինալների արդյունքները

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Երևանի առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք բուժհաստատությունում ( «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ») երկու ամիս...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման
ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները
ԵՊԲՀ. Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները

Սիրելի ուսանողներ և դասախոսներ, սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի նպատակն է բժշկական կրթության պատասխանատուներին ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափում՝ անդրադառնալով նրանց...

ՀՀ ԱՆ. Որոշման փոփոխությամբ մանկական հակաուռուցքային դեղերը հասանելի կլինեն
ՀՀ ԱՆ. Որոշման փոփոխությամբ մանկական հակաուռուցքային դեղերը հասանելի կլինեն

Կառավարությունը հաստատել է առողջապահության նախարարության կողմից մշակված N 502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը
ՀՀ ԱՆ. Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը

Առողջապահության նախարարության և «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, «Դելտա» ՍՊԸ, «Ռոմա» ՍՊԸ և «Ամ Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է շաքարային դիաբետի ախտորոշման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ
ՀՀ ԱՆ. Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ

Կոտայքի մարզի առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բժիշկների հետ կայացել է հերթական հանդիպում-քննարկումը: Առողջապահության նախարարության մասնագետները գործընկերներին են ներկայացրել 2019թ. հունվարից...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա
ՀՀ ԱՆ. Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա

2019թ. փետրվարի 1-ից  կմեկնարկի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կմեկնարկի արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը
ՀՀ ԱՆ. Կմեկնարկի արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը

Առողջապահության նախարարությունում շարունակվում են Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության զարգացման աջակցության աշխատանքային խմբի հանդիպումները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ