Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մանկական քաղցկեղի դեմ պայքարում

ՀՀ ԱՆ. Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մանկական քաղցկեղի դեմ պայքարում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին:

Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, ԱՆ խորհրդատու Գևորգ Թամամյանը, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ԱՆ hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Լիանա Բարսեղյանը, փորձագետ Գևորգ Սիմոնյանը:

«Ինչքան էլ որ հարուստ լինեն պետությունները, միշտ հասարակական սեկտորի և բարեգործների կարիքը կա»,- ասել է Արսեն Թորոսյանը կարևորելով հիմնադրամի գործունեությունը:

Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարն այն կարևոր ուղղություններից մեկն է, որ որդեգրել է նախարարությունը:

«Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում մանկական քաղցկեղի դեմ պայքարում և կցանկանամ, որ մենք համագործակցենք և աշխատանքը միաժամանակ ընթանա, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը ներկայացրել է նաև առողջապահության նախարարության հիմնական ուղղությունները և տեսլականը:

Տիկին Աննա Հակոբյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին ծանոթացրել է քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքներին ու ապագա ծրագրերին:

«Քաղցկեղն այնքան բարդ ոլորտ է, որ չենք կարող այն ամբողջովին պետության ուսերին թողնել և մեր մոտեցումն այն է, որ  ես՝ որպես վարչապետի պաշտոնակատարի տիկին, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստ եմ աջակցել և պատրաստ եմ նաև հանձնարարություններ ստանալ և կատարել ի նպաստ քաղցկեղի դեմ պայքարի»,- շեշտել է տիկին Աննա Հակոբյանը:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում, Աննա Հակոբյանը շեշտել է, որ համատեղ  աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի:

Նշվել են նաև այն ուղղությունները, որոնց շուրջ հիմնադրամը նախատեսում է աշխատել առաջիկայում:

Հետագա համագործակցության համար ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Անվտանգ արյուն բոլորի համար
ՀՀ ԱՆ. Անվտանգ արյուն բոլորի համար

Արյան խմբերի մասին մարդկությունն առաջին անգամ իմացել է 1930 թվականին, դրանք բացահայտած ու այդ գյուտի համար Նոբելյան մրցանակ ստացած Ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների շնորհիվ: Տարիներ անց գիտնականի ծննդյան օրը` հունիսի 14-ը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը
ՀՀ ԱՆ. Քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման հարցերը

Առողջապահության նախարարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Պրոֆեսորական պոլիկլինիկան հասանելի է դարձնում ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար
ԵՊԲՀ. Պրոֆեսորական պոլիկլինիկան հասանելի է դարձնում ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար

«Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում գործող պրոֆեսորական պոլիկլինիկայի նպատակն է ավելի հասանելի դարձնել ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք
ՀՀ ԱՆ. Հայաստանում շուրջ 200 հազար քաղաքացու կտրվի անվճար դեղորայք

Կառավարության որոշմամբ հաստատվել է երեք նոր նախաձեռնություն. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները` թվով շուրջ 200 հազար մարդ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը
ՀՀ ԱՆ. Կարևորվել է դպրոցներում առողջ ապրելակերպի ծրագրի ներդրումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՔՈԱՖ (Children of Armenia Fund) հիմնադրամի ներկայացուցիչներին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության ուղիներին: Քննարկվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՀՀ ԱՆ. Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել
ՀՀ ԱՆ. Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հետազոտություն. վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հետազոտություն. վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում

Վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում որոշելու նպատալով Օստեոպորոզի կենտրոնը և Նյու Յորքի «Կոլումբիա» Համալսարանը առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպել են...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը
ՀՀ ԱՆ. Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

Աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում` որպես ամենախոցելի խմբի, վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ

ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախաձեռնությամբ` ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի բուժանձնակազմի համատեղ ջանքերով կազմակերպվել և իրականացվել է վիրուսային հեպատիտներ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով
ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով

Մեկնարկել է Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպված երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները
ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների ներդրումը հնարավորություն է տալիս կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական այցերի մշակույթ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի գիտություն Եգիպտոս մեկնողներին
ՀՀ ԱՆ. Ի գիտություն Եգիպտոս մեկնողներին

Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տարվա ամփոփում
ՀՀ ԱՆ. Տարվա ամփոփում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա` 2018 թվականին կատարած աշխատանքները և ներկայացրել 2019-ի անելիքները...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան

Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ