Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները

ԵՊԲՀ. Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները

Սիրելի ուսանողներ և դասախոսներ, սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի նպատակն է բժշկական կրթության պատասխանատուներին ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափում՝ անդրադառնալով նրանց անցած ճանապարհին, արդիական հարցերին ու անելիքներին։

Դեղագետի մասնագիտությունը շատ հնարավորություններ է տալիս, սակայն որոշ դեպքերում Դեղագիտական ֆակուլտետ ընդունվողները լավ չեն պատկերացնում իրենց ապագա մասնագիտության հնարավորությունները,  ունեն մասնագիտական կողմնորոշման խնդիր, որոշ դեպքերում էլ, ինչպես հավաստում են ոլորտի պատասխանատուները, ֆակուլտետ են ընդունվում ակամա,  Ընդհանուր բժշկության  կամ Ստոմատոլոգիական ֆակուլտետներ չընդունվելու դեպքում:

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, մեզ հետ զրույցում մատնանշեց դեղագետի այն առավելությունները, որոնք կարևոր են այս մասնագիտությունն ընտրելու համար: Ֆակուլտետի դեկանը չխուսափեց խոսել նաև այն խնդիրների մասին, որոնց լուծման համար տարվող աշխատանքներն ամենօրյա են ու շարունակական:

- Պարոն Ենոքյան, ինչո՞վ է տարբերվում Դեղագիտական ֆակուլտետը ԵՊԲՀ-ի մյուս ֆակուլտետներից: 

- Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը մեր համալսարանի երիտասարդ ֆակուլտետներից է, այն հիմնադրվել է   1972 թվականին: Ֆակուլտետի հիմնադրման նպատակը հանրապետությունը դեղագործության բնագավառի բարձորակ, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներով ապահովելն էր: Մինչ ֆակուլտետի հիմնադրումը մեր երիտասարդները բարձրագույն դեղագործական կրթություն ստանում էին հանրապետությունից դուրս՝ Մոսկվայում Լենինգրադում, Պյատիգորսկում:  Ֆակուլտետնիր ստեղծման օրվանից հաջողությամբ կատարել և կատարում է իր առաքելությունը: Մեր ֆակուլտետը համալսարանի համեմատաբար, փոքրաթիվ ուսանողներ ունեցող  ֆակուլտետներից է, որտեղ խնդիրները տարբեր են: Ի տարբերություն 70-ականների՝ այժմ աշխատաշուկան գրեթե հագեցած է դեղագործներով և դեղագետներով: Սակայն որակյալ մասնագետների կարիք միշտ կա և կլինի:  Այժմ Հանրապետության մի շարք բուհեր ունեն դեղագիտական ֆակուլտետներ և առաջացել է լուրջ մրցակցություն: Առողջ մրցակցությունը կարող է խթանել կրթության որակի բարձրացումը: Մեր միակ հաղթաթուղթը կարող է լինել որակյալ մասնագետների պատրաստումը: Կրթության որակի բարձրացման հիմնական  նախապայմաններից են որակյալ դասախոսական կադրերը, բարելավված, արդիական կրթական, առարկայական ծրագրերը և իհարկե ֆակուլտետի ամբիոնների նյութատեխնիկական բազայի բարելավումը:  

ԵՊԲՀ-ն ունի լուրջ կլինիկական բազաներ, ժամանակակից հագեցվածության սիմուլացիոն կենտրոններ,  որոնք Ստոմատոլոգիական ու Ընդհանուր բժշկության ֆակուլտետների ուսանողներին հնարավորություն են տալիս որոշակի արդյունավետությամբ լուծել իրենց գործնական հմտությունների հետ կապված խնդիրները: Դեղագիտական ֆակուլտետի ամբիոնների և լաբորատորիաների հագեցվածությունը,  տեխնիկական ու նյութական հնարավորությունները  առայժմ ավելի համեստ են: Համալսարանի  հնարավորությունների սահմաններում, երբեմն նաև բարերարների օժանդակությամբ աշխատում ենք լուծել առաջացած խնդիրները:

- Ովքե՞ր են ընտրում դեղագետի մասնագիտությունը: 

-  Ցավոք, ի տարբերություն ԵՊԲՀ մյուս մասնագիտությունների, այս մասնագիտությունն ընտրողներն այդքան շատ չեն: Այդ տեսանկյունից  կարևորվում են այն աշխատանքները, որոնք  պետք է կատարել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցերում:  Այս առումով մենք աշխատանքներ ունենք կատարելու ոչ միայն դպրոցներում, այլև մեր համալսարանում, 1-ին կուրս ընդունված ուսանողների հետ: Նրանց անհրաժեշտ է բացատրել մեր մասնագիտության առանձնահատկությունները, հնարավորությունները: Դեղագետի աշխատանքային հնարավորությունները բավականին ընդգրկուն են: Նրանք կարող են աշխատել հիվանդանոցային, հանրային դեղատներում, դեղերի մեծածախ  կազմակերպություններում, դեղագործական գործարաններում, դեղերի փորձաքննության և անալիզի, քիմիական սինթեզի լաբորատորիաներում,  դեղագործական ֆիրմաների ներկայացուցչություններում: Դեղի գրանցման, պահպանման, բաց թողման  հետ առընչվող գրեթե բոլոր հարցերը դեղագետների ուսումնասիրության տիրույթում են: Հենց այս լայնությունն է, որ երբեմն ոչ դեղագետներին՝ բժիշներին, քիմիկոսներին, կենսաբաններին որոշ դեպքերում հնարավորություն է տալիս  մրցելու դեղագետների հետ: Այնտեղ, որտեղ հնարավորությունները մեծ են, շատ են նաև մրցակիցները՝ հնարավորությունների հետ միասին մրցակցությունն ավելանում է:

- ԵՊԲՀ-ն առանձնանում է արտասահմանցի ուսանողների մեծ թվով: Դեղագիտական ֆակուլտետում օտարերկրյա ուսանողներ կա՞ն:

- Դեղագիտական ֆակուլտետում ունենք շուրջ 35  արտասահմանցի ուսանող: Հաշվի առնելով մեր հնարավորությունները՝ պետք է նկատեմ, որ նրանց թիվը կարող էր ավելի մեծ լինել: Մեր դասախոսներից շատերը տիրապետում են օտար լեզուների, և մենք կարող ենք դասավանդել առնվազն կրկնակի մեծ թվով օտարալեզու ուսանողների: Սակայն այս դեպքում միայն լեզվի իմացությունը բավարար չէ, պետք է ունենանք իրոք ներկայանալի ֆակուլտետ, ինչին որ ուղղված է մեր ամենօրյա աշխատանքը:

- Ուսանողների հետ հանդիպումներ հաճա՞խ եք ունենում: Որո՞նք են նրանց հուզող հարցերը:

- Քանի որ ես դասավանդում եմ չորրորդ և հինգերորդ կուրսերի բոլոր ուսանողներին, նրանց հանդիպում եմ ամեն օր: Բարձր կուրսերի ուսանողների բարձրացրած խնդիրները շատ արդիական են են: Դրանք հիմնականում վերաբերում են նրանց աշխատանքային հնարավորությունների, մասնագիտացման հարցերի հետ: Մեզ համար շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կրթական և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին  հաճախ ճշտվում են հենց նրանց հետ աշխատանքի արդյունքում: Ինչ վերաբերում է ցածր կուրսի ուսանողներին՝ նրանք նույնպես մեզ դիմում են տարբեր հարցերով, ինչպես նաև նրաց հուզող խնդիրներին ծանոթանում եմ դասալսումների, խորհրդակցությունների ժամանակ: Նրանց հուզող հիմնական հարցերը վերաբերում են քննությունների և ստուգարքների կարգերին, ուսման վարձի զեղչման հարցերին: Երբեմն նաև բողոքում են որոշ դասախոսների «խստությունից»:

- Ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը: Ձեր ընտանիքում դեղագետներ կա՞ն: 

- Այսօրվա իմ ուսանողներից ոմանց նման, ես նույնպես դիմել էի Բուժական  ֆակուլտետ, սակայն մրցութային շեմը չհաղթահարելու պատճառով  ընդունվեցի Դեղագործական: Սովորելու տարիներին մասնագիտությունը դարձավ հոգեհարազատ: 1985-1988թթ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց, թեկնածուական ատենախոսությունը   պաշտպանելուց հետո՝ 1990 թվականին, վերադարձա մեր համալսարան և Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնում սկզբում ասիստենտ էի, հետո դոցենտ, ապա՝ դեկանի տեղակալ: 11 տարի եղել եմ Օտարերկրացի ուսանողների նախապատրաստական ուսուցման  բաժնի պետ: Դեղագիտական ֆակուլտետի աշխատանքները ստեղծման օրվանից մինչև 1999 թվականն անմիջականորեն ղեկավարվում էր միացյալ՝ մանկաբուժական-դեղագործական, սանիտարահիգիենիկ-դեղագործական, ստոմատոլոգիական-դեղագիտական դեկանատների կողմից: 1999 թվականից ֆակուլտետի դեկանատն առանձնացավ, որի առաջին դեկանը ես էի՝ պաշտոնավարեցի երկու տարի: 2011 թվականից նորից ստանձնեցի այդ պաշտոնը:

Ընտանիքում դեղագետի մասնագիտությունն ընտրել են մեծ աղջիկս ու տղաս՝  ավարտելով ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետը: Մասնագիտության ընտրության հարցում ծնողի գործոնն իր դերը կատարել է, սակայն կյանքը ցույց կտա՝ նրանց ընտրությունը ճիշտ էր, թե՝ ոչ: Մեծ աղջիկս այժմ մասնագիտությամբ է աշխատում, տղաս ուսումը նոր է ավարտել, և կարծում եմ նույնպես կշարունակի բռնած ուղին: Ինչ վերաբերում է փոքր դստերս՝ նա չընտրեց մեր բուհը, փոխարենն իր ցանկությամբ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի է: Կարծում եմ, որ նա ևս ճիշտ ընտրություն է կատարել:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ