Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության գլխավոր մասնագետները հետայսու հանդես կգան որպես նախարարության խորհրդատուներ:

Էականորեն կրճատվել է նաև նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը:

Խորհրդատուների գործառույթների մի մասը, որը նախկինում իրականացնում էին գլխավոր մասնագետները, որոշվել է այսուհետ վերապահել մասնագիտական բժշկական ասոցիացիաներին` նպատակ ունենալով հզորացնել և կարևորել այս կառույցների դերը:

Խորհրդատուների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Խորհրդատու կարող է նշանակվել ՀՀ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարի սահմանված չափանիշերին, մասնավորապես, կունենա առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

ԱՆ խորհրդատուն մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի, գործելակարգերի, ուղեցույցների, ընթացակարգերի և այլ իրավական ակտերի մշակմանը, լրամշակմանը, տեղայնացմանը: Պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է առողջապահական միջազգային փորձը, բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառման և ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Պարբերաբար ներկայացնում է բժշկական օգնության ու սպասարկման որակի ցուցանիշերի բարելավման առաջարկներ: Հրամանը` կից հղումով` http://moh.am/images/legal-302.pdf:

Նախարարի հանձնարարությամբ խորհրդատուներն ուսումնասիրում են քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները, տալիս մասնագիտական եզրակացություններ, առավել բարդ և չճշտված ախտորոշումների, վիճելի դեպքերում դեպքում կամ կլինիկական փորձագիտության ժամանակ իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն, մասնակցում ԱՆ կոնսիլիումներին և այլն:

 

Կարալ ավելին` Նախարարության խորհրդատուների ցանկը` ըստ մասնագիտությունների

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի
ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի

Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առաքելությունը կուսումնասիրի ՈՎՀ վերաբերյալ տարբեր միջգերատեսչական աղբյուրների տվյալները և հիմնախնդիրները
ՀՀ ԱՆ. Առաքելությունը կուսումնասիրի ՈՎՀ վերաբերյալ տարբեր միջգերատեսչական աղբյուրների տվյալները և հիմնախնդիրները

«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները` նիստի օրակարգում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները` նիստի օրակարգում

Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են. եկեք միասին ապահովենք դրանց ազդեցության արդյունավետությունը
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են. եկեք միասին ապահովենք դրանց ազդեցության արդյունավետությունը

«Նոյեմբերի 12-ից մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը»,- այսօր լարագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, և հավելել...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱՆ. «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են

Առողջապահության նախարարությունը  Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի հետ համատեղ առողջապահության ոլորտի մասնագետների հետ կազմակերպել է հերթական հանրային քննարկումը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ
ՀՀ ԱՆ. Ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և  ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. «Բյուջեի աճին համընթաց որոշակիորեն կլուծվեն ծառացած խնդիրները». Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. «Բյուջեի աճին համընթաց որոշակիորեն կլուծվեն ծառացած խնդիրները». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկ-առողջապահության կազմակերպիչ Համբիկ Սարաֆեանին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. հարցազրույց Աննա Շիրինյանի հետ
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. հարցազրույց Աննա Շիրինյանի հետ

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիներին իրականացված աշխատանքների, ձեռքբերումների մասին զրուցեցինք գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կյանքեր փրկելու մշակույթը. Միհրան Նազարեթյան
Կյանքեր փրկելու մշակույթը. Միհրան Նազարեթյան

1999 թվականից Հայաստանում գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպությունը, որը միջնորդ է հիվանդ մարդկանց և դոնորների միջև, որոնք պատրաստ են իրենց արյան ցողունային բջիջները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարզային բժշկական կազմակերպությունները կհամալրվեն մասնագետներով
ՀՀ ԱՆ. Մարզային բժշկական կազմակերպությունները կհամալրվեն մասնագետներով

Առողջապահության նախարարության և «Առողջ Հայաստան» սոցիալական-զարգացման հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է կնքվել, ինչը միտված է երիտասարդ մասնագետներին առողջապահության ոլորտ ներգրավելուն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները 50 տոկոս զեղչով
ԵՊԲՀ-ում անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները 50 տոկոս զեղչով

ԵՊԲՀ-ում կայացվել է համապատասխան որոշում, որի համաձայն անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, իսկ գերազանց սովորողները 50 տոկոս զեղչով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Մայք Սարյանն առողջապահական նոր նախագծեր է քննարկել Արսեն Թորոսյանի հետ
ՀՀ ԱՆ. Մայք Սարյանն առողջապահական նոր նախագծեր է քննարկել Արսեն Թորոսյանի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Տուբերկուլոզի և ՄԻԱՎIՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր` 2019-2021թթ. դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի եկող ապրիլին
ՀՀ ԱՆ. Տուբերկուլոզի և ՄԻԱՎIՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր` 2019-2021թթ. դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի եկող ապրիլին

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի հետ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2019-2021թթ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. ԱՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է «Ինսուլին» և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների հերթական խմբաքանակը
ԼՂՀ ԱՆ. ԱՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է «Ինսուլին» և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների հերթական խմբաքանակը

ԱՀ առողջապահության նախարարի հոկտեմբերի 23-ին N262-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2018 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ