Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Երևանում բացօթյա առևտրի դեմ պայքարն` առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Երևանում բացօթյա առևտրի դեմ պայքարն` առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում

Մայրաքաղաքում բացօթյա առևտրի ակտիվացման, հակահիգիենիկ վիճակի ստեղծման հետևանքով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը կանխելու ու մտահոգիչ մի շարք երևույթներ վերացնելու առաջարկով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը կտրականապես արգելում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների բացօթյա վաճառքը: Նախարարը կարևորել է ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ վերահսկողության ուժեղացումը:

Երևանի քաղաքապետարանում այսօր քննարկվել են բարձրացված հարցերը, կարևորվել է մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման առավել համակարգված գործողությունների ձեռնարկումը:

Արեյանը նկատել է, որ ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել: Քաղաքապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կան առևտրի համար առանձնացված վայրեր, և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի խնդիրն է բացառել առևտուրը դրա համար չնախատեսված վայրերում:

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնել` վճռական պայքար ծավալելու բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:

Կամո Արեյանն առաջարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում և այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանի որ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Դրանց միջոցով տեղում քաղցրավենիքի որոշ տեսակների պատրաստումը և վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ: Այդ առումով քաղաքապետի պաշտոնակատարը կարևորել է նաև առողջապահության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կտրուկ քայլերի ձեռնարկումը:

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների առևտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում և պուրակներում ամենօրյա շրջայցեր կիրականացնեն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «ՇԲՕ մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն». Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. «ՇԲՕ մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն». Արսեն Թորոսյան

Շահումյանի անվան հրապարակում այսօր հանդիսավորապես հայտարարվեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին. izmirlianmedicalcenter.com
Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին. izmirlianmedicalcenter.com

Հոկտեմբերի 14-ին «Իզմիրլյան» բշկական կենտրոնում կայացավ հանդիպում, որին ներկա էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրենները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Մասնավոր բժշկության զարգացման հեռանկարները
ԼՂՀ ԱՆ. Մասնավոր բժշկության զարգացման հեռանկարները

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում կհիմնվի սննդային հավելումների արտադրություն և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում կհիմնվի սննդային հավելումների արտադրություն և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն

Խոստումից՝ ներդրում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա գործարար առաքելության արդյունքում Հայաստանում նոր արտադրություն կհիմնվի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը
ՀՀ ԱՆ. Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պալիատիվ խնամքի խնդիրները` քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Պալիատիվ խնամքի խնդիրները` քննարկման թեմա

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության  առողջապահական պետական բյուջետային հաստատության առողջապահական դեպարտամենտի պալիատիվ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները
ՀՀ ԱՆ. ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է պացիենտի գոհունակության մշտադիտարկման  գործիքի` ինտերակտիվ տերմինալների  ներդրումը որոշ բուժհաստատություններում: Տերմինալների վրա տեղակայված հարցաշարի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ
ՀՀ ԱՆ. ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՌԴ Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աշխատակիցներին, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հարցազրույց ապահովագրական ծառայության աշխատակից Աննա Համբարձումյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց ապահովագրական ծառայության աշխատակից Աննա Համբարձումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է սոցիալական փաթեթը, ո՞վ է շահառուն

Սոցիալական փաթեթը ՀՀ պետական աշխատակիցների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ՀՀ ԱՆ. Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը
ՀՀ ԱՆ. Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները
Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները

Առողջապահական ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: Այս նախադասությունը մասնակի փոփոխություններով, բայց իմաստային հենց նույն հնչերանգով շեշտում են առողջապահական ոլորտի մասնագետները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը
ՀՀ ԱՆ. Կուսումնասիրվի ՀՀ բնակչության մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ ձեւավորված կայունությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետները սեպտեմբերի 17-20- առաքելական այցով Երեւանում են` նպատակ ունենալով բարելավել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն
ՀՀ ԱՆ. Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն

ՀՀ և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի և Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է
ՀՀ ԱՆ. Պետպատվերով բուժվող հիվանդի համար բժշկին վճարման մեխանիզմը փոխվում է

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է
ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ