Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մոր և մանկան առողջության հարցերը` քննարկման օրակարգում

ՀՀ ԱՆ. Մոր և մանկան առողջության հարցերը` քննարկման օրակարգում

Հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից:

«Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք է հասկանալ բոլոր խնդիրները` դրանց հրատապ և արդյունավետ լուծում տալու համար, ինչը և արվում է: Մյուս կողմից չենք կարող չշեշտել ձեռքբերումները` մայրական և մանկական մահացության ցուցանիշը երկրում իջնում է` շնորհիվ մեր մասնագետների, որոնք սուղ ռեսուրսով անում են առավելագույնը, աշխատում ուժերի գերլարումով»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:

2019 թվականին սպասվում է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացումների աճ, կավելանա նաև մանկաբուժության ֆինանսավորումը: Նախարարը շեշտել է, որ ավելացած գումարը կուղղվի օրակարգային մի շարք խնդիրների լուծմանը` պոլիկլինիկաներում նյութատեխնիկական հագեցվածությանը, մարզերում մանկաբուժական ծառայությունների հիմնմանը կամ դրանց հզորացմանը: Շեշտվել է նպատակային կլինիկական օրդինատուրայում անվճար տեղերի միջոցով մարզերում մանկաբույժների կադրային խնդիրների լուծման նպատակադրումը:

Մասնագետները ներկայացրել են այս սեզոնին երեխաների հիվանդացության միտումները` մանրամասնելով, որ կա աղիքային վարակների աճ, բայց նաև թվի կայունացում, շնչառական վարակների նվազում: Քննարկվել են բժշկին կրկնակի դիմելիության նվազեցման, պոլիկլինիկաների ռեսուրսի կիրառման ավելացմամբ հիվանդանոցների մանկական բաժանմունքների գերծանրաբեռնվածությունը թոթափելու հարցեր:

«Խնդրում և հորդորում եմ ձեզ` ձեր անձնակազմերին փոխանցել մեր մեսիջը` շատ արագ է պետք կատարել փոփոխությունները: Պոլիկլինիկա-ստացիոնար կապը ամրացվում է, խորհրդատվական մեխանիզմներ են ներդրվում: Մարզերի մասնագետների հետ ևս պետք է սերտորեն աշխատել` մայրաքաղաք երեխաների ուղեգրումը կատարելով տեղափոխման ռիսկային սանդղակով սահմանված չափորոշիչներով»,-նշել է Արսեն Թորոսյանը: Նախարարը միաժամանակ փոխանցել է, որ առաջիկայում շտապօգնության ծառայությունը կվերազինվի նոր մեքենաներով:

Մանկաբույժների հետ քննարկման ժամանակ ուշադրության է առնվել լրատվամիջոցների հետ աշխատանքը, որպեսզի ցավալի դեպքերը ճիշտ ներկայացվեն հանրությանը, ճշգրիտ փոխանցվեն պատճառները, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարընկալումներից ու ոչ մասնագիտական շահարկումներից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջության առաջնային պահպանման օղակն արմատական փոփոխությունների է ենթարկվում
ՀՀ ԱՆ. Առողջության առաջնային պահպանման օղակն արմատական փոփոխությունների է ենթարկվում

Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը 15%-ով կբարձրանան` տնտեսված 700 մլն դրամի հաշվին: Սա հնարավոր է եղել  իրականացնել նույն ամբուլատոր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Այս շաբաթը նշանավորվեց հերթական կարևոր ձեռքբերմամբ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոյոդոթերապիայի ներդրման ծրագրի իրագործման ուղղությամբ. ՈՒԱԿ-ի միջուկային բժշկության ստորաբաժանումը համալրվեց...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մեկանգամյա օգտագործման պլաստիկը Հայաստանում կարգելվի. նախարար. araratnews.am
Մեկանգամյա օգտագործման պլաստիկը Հայաստանում կարգելվի. նախարար. araratnews.am

Այսօր կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում աստիճանաբար արգելվելու է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում ներդրվել է տարածաշրջանում առաջին «Առողջապահության իրավունք» մագիստրոսական ծրագիրը. news.am
Հայաստանում ներդրվել է տարածաշրջանում առաջին «Առողջապահության իրավունք» մագիստրոսական ծրագիրը. news.am

Հայաստանում ներդրվել է տարածաշրջանում առաջին «Առողջապահության իրավունք» մագիստրոսական ծրագիրը: Երկամյա ծրագիրն իրականացնում են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը եւ Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին
ՀՀ ԱՆ. ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին

Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքում նախանշվում են գործակցության նոր եզրեր: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ևԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
ՀՀ ԱՆ. Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: Երկուստեք ընդգծվել է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն` Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում
ՀՀ ԱՆ. Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն` Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում

Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են մի շարք բուժհաստատությունների արդիականացման հարցեր

Հայաստանյան մի շարք բուժհաստատությունների, մասնավորապես, մասնագիտացված կենտրոնների ու պոլիկլինիկաների վերազինման, արդիականացման կամ կապիտալ հիմնանորոգման ծրագրերի շուրջ քննարկում է կայացել առողջապահության նախարար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները

Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է առողջապահական ծրագրերը 5 մարզում
ՀՀ ԱՆ. Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակում է առողջապահական ծրագրերը 5 մարզում

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Հայաստանի 5 մարզի 44 համայնքում շարունակում է առողջապահական իր ծրագրերը 5 հիմնական բաղադրիչով, որոնց մանրամասները և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկվել են առողջապահության նախարար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Հայ-ռուսական գործակցությունն առողջապահության ոլորտում առավել կսերտանա. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՀՀ ԱՆ. Հայ-ռուսական գործակցությունն առողջապահության ոլորտում առավել կսերտանա. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի են ու չափազանց սերտ, սակայն միաժամանակ գործակցության չիրացված մեծ ներուժ կա դեռ. այս մասին շեշտվել է առողջապահության նախարար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ
ՀՀ ԱՆ. ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ

Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ, ինչի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է ունեցել ՀՀ-ում Ասիական զարգացման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Բժշկական ասոցիացիաների հետ քննարկվել են միջազգային ուղեցույցների ներդրմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱՆ. Բժշկական ասոցիացիաների հետ քննարկվել են միջազգային ուղեցույցների ներդրմանն առնչվող հարցեր

Մասնագիտական բժշկական ասոցիացիաների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների հետ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպման ժամանակ քննարկվել են համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հոգեբուժական օգնության խնդիրները` քննարկման առանցքում
ՀՀ ԱՆ. Հոգեբուժական օգնության խնդիրները` քննարկման առանցքում

Հոգեբուժական հաստատությունների ղեկավարների, պրակտիկ հոգեբույժների մասնակցությամբ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի գլխավորությամբ քննարկվել են «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ