Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ.ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

ՀՀ ԱՆ.ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում առողջապահական ամենատարբեր ծրագրերի արձանագրած հաջողությունները եւ գործակցության շարունակման ու սերտացման պատրաստակամությունը: «Տարբեր ծրագրեր մենք հաջողել ենք նաեւ այս հիմնադրամի տեխնիկական, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ», - շեշտել է նախարարը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ գործակցության հիմնական ձեռքբերումներից են 1990-ականների համեմատ մանկական մահացության զգալի կրճատումը, Հայաստանի՝ պոլիոմելիտից ազատ գոտի դառնալը, նոր պատվաստանյութերի ներդրման եւ պատվաստումների ծրագրում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովումը եւ այլն:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է առողջապահության նախարարությանը՝ բարելավել տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակը: Համատեղ ջանքերով առողջության առաջնային պահպանման օղակում զարգացվում է խորհրդատվական համակարգը, մասնավորապես, խթանելու կրծքով կերակրումը, «Երեխաներին կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի կիրարկումը, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սննդի օգտագործումն ու առողջ ապրելակերպը:

Նախնական առողջապահական մակարդակում համատեղ ջանքերով ներդրվում է տնային այցերի միասնական համակարգ, որի շրջանակներում առողջապահական և սոցիալական աջակցության ծառայությունները պետք է գնահատեն հաշմանդամ երեխաների ու նրանց ընտանիքների կարիքները՝ փորձելու լուծել խնդիրները:

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է իրենց պատրաստակամությունը՝  աջակցելու մանկական տրավմատիզմի կանխարգելմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններին:

Կողմերը վերահաստատել են գործակցությունն ակտիվորեն շարունակելու, սերտացնելու իրենց պատրաստակամությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման
ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները
ԵՊԲՀ. Դեղագետի աշխատանքը յուրահատուկ է. պետք է բացահայտել մասնագիտության առավելություններն ու հնարավորությունները

Սիրելի ուսանողներ և դասախոսներ, սկսում ենք հարցազրույցների նոր շարք, որի նպատակն է բժշկական կրթության պատասխանատուներին ներկայացնել փոքր-ինչ այլ ձևաչափում՝ անդրադառնալով նրանց...

ՀՀ ԱՆ. Որոշման փոփոխությամբ մանկական հակաուռուցքային դեղերը հասանելի կլինեն
ՀՀ ԱՆ. Որոշման փոփոխությամբ մանկական հակաուռուցքային դեղերը հասանելի կլինեն

Կառավարությունը հաստատել է առողջապահության նախարարության կողմից մշակված N 502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը
ՀՀ ԱՆ. Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը

Առողջապահության նախարարության և «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, «Դելտա» ՍՊԸ, «Ռոմա» ՍՊԸ և «Ամ Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է շաքարային դիաբետի ախտորոշման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ
ՀՀ ԱՆ. Հարցերի անկեղծ քննարկումներ` առաջնային օղակի մասնագետների հետ

Կոտայքի մարզի առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բժիշկների հետ կայացել է հերթական հանդիպում-քննարկումը: Առողջապահության նախարարության մասնագետները գործընկերներին են ներկայացրել 2019թ. հունվարից...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա
ՀՀ ԱՆ. Տարեկան 250 պացիենտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում կստանա

2019թ. փետրվարի 1-ից  կմեկնարկի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կմեկնարկի արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը
ՀՀ ԱՆ. Կմեկնարկի արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը

Առողջապահության նախարարությունում շարունակվում են Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության զարգացման աջակցության աշխատանքային խմբի հանդիպումները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Մեր նպատակն է ինսուլինային պոմպերը հասանելի դարձնել շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ
Մեր նպատակն է ինսուլինային պոմպերը հասանելի դարձնել շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ

Տարեկան 3 միլիոն մարդ է կուրանում շաքարային դիաբետի պատճառով, տարեկան 3%-ով ավելանում է հիվանդների քանակն ամբողջ աշխարհում: Աշխարհում մեծ արագությամբ աճում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների քանակը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի
ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի

Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առաքելությունը կուսումնասիրի ՈՎՀ վերաբերյալ տարբեր միջգերատեսչական աղբյուրների տվյալները և հիմնախնդիրները
ՀՀ ԱՆ. Առաքելությունը կուսումնասիրի ՈՎՀ վերաբերյալ տարբեր միջգերատեսչական աղբյուրների տվյալները և հիմնախնդիրները

«Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկներ. առաքելություն Հայաստան» շրջանակում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները` նիստի օրակարգում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները` նիստի օրակարգում

Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են. եկեք միասին ապահովենք դրանց ազդեցության արդյունավետությունը
ՀՀ ԱՆ. Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են. եկեք միասին ապահովենք դրանց ազդեցության արդյունավետությունը

«Նոյեմբերի 12-ից մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը»,- այսօր լարագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, և հավելել...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱՆ. «Ինչպես ամրապնդել հանրության առողջությունը». քննարկումները շարունակվում են

Առողջապահության նախարարությունը  Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի հետ համատեղ առողջապահության ոլորտի մասնագետների հետ կազմակերպել է հերթական հանրային քննարկումը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ