Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը

Սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետև առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում։ Դրանք ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. ապրիլի 4-ի N 2621-Ա հրամանով հաստատված սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկում։

Արդյունքում` նախկին 150-ի փոխարեն սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ կտրամադրեն Հայաստանի և Արցախի 171 բժշկական կազմակերպություն։ Դրանցից 75-ը գործում է Երևանում, 84-ը` ՀՀ մարզերում, իսկ 12-ը` Արցախի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից շահառուներին բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում: Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայությունները ստանում են հրամանով հաստատված ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։

Առաջին կես տարվա ընթացքում` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում սոցփաթեթի շահառուներին տրամադրվել է 51045 բժշկական ծառայություն (ավելի քան 1 մլրդ 552 մլն դրամ արժողությամբ), որից 5134-ը` հիվանդանոցային բուժում, այդ թվում` 4465 վիրահատական միջամտություն: Վիրահատություններից ավելի քան 300-ը իրականացվել է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ։

Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հարթակ առաջնային օղակի բժիշկների համար
ՀՀ ԱՆ. Հարթակ առաջնային օղակի բժիշկների համար

Ստեղծվել է ֆեյսբուքյան փակ խումբ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների համար։ Ուղղակի շփումների միջոցով ԱԱՊ բոլոր մասնագետներն այս հարթակում հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց հետաքրքրող կամ մտահոգող հարցերը և դրանց...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք հարցեր
ԵՊԲՀ. Քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք հարցեր

Եռօրյա դասախոսությունների մասնակցելու նպատակով Երևան ժամանած Համբուրգի Նորդակադեմիայի պրոֆեսոր Յորգ Հայերը, Նորդակադեմիայիառողջապահության մենեջմենթի գծով ղեկավար, պրոֆեսոր Հերիբերթ Յուրգենսը և Մյունխենի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին
ՀՀ ԱՆ. Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի հետ կայացած հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քննարկել է առաքելության այցի արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը
ՀՀ ԱՆ. Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը

Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման աշխատանքային խմբի հետ։ Երիտասարդ մասնագետներից կազմված խումբն այս հարկի տակ գործում է վերջին մեկ ամսվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ Տավուշի մարզի բժիշկների հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ Տավուշի մարզի բժիշկների հետ

 Երեկ Տավուշի մարզի Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի  և Աչաջրի առողջության կենտրոնի բժիշկների հյուրն էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն էր։ Ինչպես և մյուս հանդիպումների ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Հուշագրի ստորագրմամբ կարևորվել է հասարակական վերահսկողությունը
ՀՀ ԱՆ. Հուշագրի ստորագրմամբ կարևորվել է հասարակական վերահսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը շարունակվում են ներկայացվել բժշկական հանրությանը
ՀՀ ԱՆ. Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը շարունակվում են ներկայացվել բժշկական հանրությանը

«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում շարունակվում են արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված ուղեցույցների և գործելակարգերի թեմատիկ կլոր սեղան-քննարկումները...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ.ԱԱՊ օղակի զարգացման տեսլականը քննարկվել է Սյունիքի մարզի բժիշկների հետ
ՀՀ ԱՆ.ԱԱՊ օղակի զարգացման տեսլականը քննարկվել է Սյունիքի մարզի բժիշկների հետ

Առաջնային օղակի բժիշկները ոլորտի առաջնագիծն են պահում

Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպումներ է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Քննարկվել են ճանապարհային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են ճանապարհային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհային անվտանգության» հարցերով ազգային համակարգող, «Road safety Russia» (Ճանապարհատրանսպորտային անվտանգություն. Ռուսաստան) ՀԿ նախագահ Նատալիա Ագրեի հետ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Միջազգային գիտաժողովում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել
ՀՀ ԱՆ. Միջազգային գիտաժողովում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման արդյունքները հավանության են արժանացել

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի պատվիրակությունն օրերս Նյու Դեյլիում մասնակցել  է  Լյարդի    հիվանդությունների  ուսումնասիրման ասիական խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ամենամյա 27-րդ գիտաժողովին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ներկայացվել են առաջնային օղակի գործելակարգերը
ՀՀ ԱՆ. Ներկայացվել են առաջնային օղակի գործելակարգերը

ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի կազմակերպած հերթական թեմատիկ կլոր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի
ՀՀ ԱՆ. Անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ԱՀԿ առաքելության թիմը Հայաստանում է
ՀՀ ԱՆ. ԱՀԿ առաքելության թիմը Հայաստանում է

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտության (Proof of Principle` PoP) գնահատման և ուսուցման Առողջապահության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Նպատակը «Արմենիկումի» արտադրության և սպառման խթանումն է
ՀՀ ԱՆ. Նպատակը «Արմենիկումի» արտադրության և սպառման խթանումն է

ՀՀ առողջապահության  նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարության և Արմենիկումի ներկայացուցիչները...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ