Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում

ՀՀ ԱՆ. Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում

Հայտնի է, որ սոցիալական փաթեթի շահառուները հաճախ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և ստիպված են լինում հերթագրվել ու ամիսներով սպասել: Բժշկական հաստատություների միջև պետական բյուջեից հատկացվող միջոցների նախապես բաշխման պարագայում մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում էին օրացուցային տարվա ավարտից ավելի շուտ:

ՄԵկ այլ հանգամանք` կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու համար շահառուները, բացի իրենց տեղամասային պոլիկլինկայից, չեն կարող դիմել որևէ այլ բժշկական հաստատություն:

ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։

Այս նպատակով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և դրանց առավել արդյունավետ ծախսելու նպատակով բուժօգնության տրամադրումն կիրականացվի առողջության ապահովագրության միջոցով:

Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով գործընթացը հստակ կանոնակարգվել է։ Այն է` սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ապահովագրական պայմանագրի ձևը, բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման (կցագրման) և վերաբաշխման բազմագործոն համակարգը, որում ներառված են ինչպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման ցուցանիշները, այնպես էլ փաստացի մատուցված ծառայությունների որակական ցուցանիշները:

Արդյունքում` պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար շահառուն ծրագրով նախատեսված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ կանխարգելիչ բժշկական քննությունը կանցնեն միայն անձը հաստատող փաստաթղթով դիմելով ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն:

Նոր իրավակարգավորման պայմաններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի ներդրվող կրկնակի վերահսկողությունը։ Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղագործությանն առնչվող նոր կարգավորումները՝ քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Դեղագործությանն առնչվող նոր կարգավորումները՝ քննարկման թեմա

Դեղագործությանը, դեղերի շրջանառության ու պահպանման պատշաճ պայմանների ապահովմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանում «Որակի ապահովման բաղադրիչները դեղի կենսացիկլի ընթացքում» թեմայով անցկացված...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Չինական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում հիվանդանոցներ կառուցել
ՀՀ ԱՆ. Չինական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում հիվանդանոցներ կառուցել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է չինական «China Energy Conservation and environmental Protection Group» (CECEP) ընկերության գլխավոր մենեջեր Դինգ Լիվեյի հետ: Սա Չինաստանում էներգիայի պահպանմամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Մայրական առողջությանն առնչվող կրիտիկական դեպքերի վերլուծման համակարգի ներդրումը՝ օրակարգում
ՀՀ ԱՆ. Մայրական առողջությանն առնչվող կրիտիկական դեպքերի վերլուծման համակարգի ներդրումը՝ օրակարգում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքներն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հիմնադրամի գործադիր ներկայացուցչի Ժամանակավոր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են IDЕA հիմնադրամի առողջապահական ծրագրերը
ՀՀ ԱՆ. Քննարկվել են IDЕA հիմնադրամի առողջապահական ծրագրերը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից իրականացվող առողջապահական մի շարք նախագծեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ  IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեանի հանդիպման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրերին նոր թափ կհաղորդվի
ՀՀ ԱՆ. «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրերին նոր թափ կհաղորդվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ծրագրերն ու նոր ռազմավարությունը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Հայաստանն ու Իրանն ակտիվացնում են գործակցությունն առողջապահության ոլորտում
ՀՀ ԱՆ. Հայաստանն ու Իրանն ակտիվացնում են գործակցությունն առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ուղղություններին ու ծրագրերին առնչվող հարցեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ.ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը
ՀՀ ԱՆ.ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ
ՀՀ ԱՆ. Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

Հանրապետության տարբեր համայնքներում բժիշկների թափուր հաստիքները լրացնելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և  «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Նախարարը ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին
ԼՂՀ ԱՆ. Նախարարը ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունիսի 4-ին ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին: Կազմակերպությունը առաջին բուժօգնության հետ կապված ծրագրեր է անցկացրել...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Քննարկում գիտակրթական հարցերի շուրջ
ԵՊԲՀ. Քննարկում գիտակրթական հարցերի շուրջ

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հանդիպեց «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում) միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Բարեփոխումների ժամանակ և կոռուպցիայի դեմ պայքարում ձեր կողքին ենք. ԱՄՆ դեսպան
ՀՀ ԱՆ. Բարեփոխումների ժամանակ և կոռուպցիայի դեմ պայքարում ձեր կողքին ենք.  ԱՄՆ դեսպան

Առողջապահության նախարարությունում այսօր հանդիպել են նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: Երկուստեք մեծապես կարևորել են առաջին հանդիպումն ու վերահաստատել արդյունավետ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երեք մարզում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ կանցկացվի
ՀՀ ԱՆ. Երեք մարզում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ կանցկացվի

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանի 3 մարզերում՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրը կերկարաձգվի
ՀՀ ԱՆ. «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրը կերկարաձգվի

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի  Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը  հանդիպել են...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Միջազգային պրոտոկոլների ներդրումը առողջապահական համակարգում նոր թափով կշարունակվի
ՀՀ ԱՆ. Միջազգային պրոտոկոլների ներդրումը առողջապահական համակարգում նոր թափով կշարունակվի

Կլինիկական ուղեցույցների եւ պացիենտների վարման գործելակարգերի մշակումն ու ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է եւ կշարունակի իրականացվել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար
ՀՀ ԱՆ. Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ