Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մազերի խնամք

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են, քան սովորաբար է լինում, ուրեմն պետք է հետազոտվել բժշկի մոտ, ու եթե պարզվի, որ առատ մազաթափությունը հիվանդության հետևանք չէ, սկսել մազածածկույթի վերականգնմանն ուղղված միջոցառումները:

Կանանց մոտ օրական 20-100 մազի թափվելը նորմալ է համարվում, նման քանակի մազաթափությունը չի կարելի որակել առատ մազաթափություն: Սակայն, եթե այն ավելին է, ապա պետք է սկսել մազաթափությունը կանխող միջոցներ ձեռնարկել:


Մազաթափության պատճառները


Կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառը սթրեսային իրավիճակն է, ընդ որում, դժվար է սթրեսի պատճառը պարզել, քանի որ ալոպեցիան (մազաթափությունը) կարող է ի հայտ գալ ուժեղ սթրեսից ամիսներ անց:


Ալոպեցիան կարող է նաև այնպիսի ժառանգական հիվանդության հետևանք լինել, որի պատճառը թաքնված է հորմոնալ ֆոնի փոփոխության մեջ, օրինակ, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում, դաշտանադադար կամ հետծննդաբերական շրջան:


Մազաթափության պատճառ կարող են դառնալ նաև մաշկի զանազան վարակները: Գարնանն օրգանիզմը վիտամինների ու միկրոտարրերի անբավարարություն է ունենում, որն իր հերթին կարող է մազաթափության հանգեցնել: Նման դեպքերի համար խորհուրդ են տալիս մազաթափության դեմ դիմակներ կամ դեղաբույսեր կիրառել:


Սննդակարգեր


Նիհարելուն ուղղված սննդակարգերը ևս մազաթափության վտանգներից են: Անհաջող սննդակարգի դեպքում լիովին հավանական է, որ օրգանիզմը ճարպերից զրկվի, ինչը նպաստում է կանանց սեռական հորմոն էսթրոգենի արտադությանը: Ճարպերի կորստի հետ օրգանիզմում նվազում է էսթրոգենների քանակը, բնականաբար, սկսվում է ուժեղ մազաթափություն: Սննդակարգը «թեթևացնելով»` պակասեցնում ենք երկաթի, կրեմնիումի, ցինկի, ծծմբի, սելենի, կալցիումի ու մազերին անհրաժեշտ մյուս նյութերի աղբյուրը` խորացնելով ստեղծված իրավիճակը: Քաշը նվազեցնելուն միտված ցանկացած սննդակարգ պետք է ճշգրիտ ընտրված լինի: Երբ փորձում ենք արագ արդյունք ստանալ, պետք է չմոռանալ, որ խորհուրդ չի տրվում մեկ ամսում 3 կգ-ից ավելի կորցնել:


Մազաթափության բուժումը

 

Նեխուրե թրջոցներ. նեխուրի արմատը լավ մանրացնել ու մեկ բաժակ հյութ ստանալ դրանից: Թանզիֆե անձեռոցիկը թաթախել այդ հյութի մեջ ու դնել գլխին, ծածկել պոլիէթիլենով կամ թաղանթով ու խավավոր սրբիչ փաթաթել վրայից, որ տաք մնա: Մեկ ժամ անց հարկավոր է գլուխը լվանալ:


Հալվեի 2 տերև մանրացնել` օգտագործելով բույսի այն տերևները, որոնք առնվազն 3 տարեկան են (ստորին հատվածից): Հյութը ճզմել ու թանզիվե անձեռոցիկը թաթախել այդ հյութի մեջ: Ապա դնել գլխին, վրայից ծածկել թաղանթով ու տաք փաթաթել: Զգուշացեք, որ հալվեի հյութն աչքի մեջ չհայտնվի: 30 րոպեից թրջոցը հանել ու գլուխը լվանալ տաք ջրով: Նման թրջոցները ցանկալի է կատարել օրական 2 անգամ` առավոտ և երեկո:

 

Չորացած մազերի դեպքում, երբ մազաթափությունը ներկերի ու գունաբացման հետևանք է, խորհուրդ է տրվում ջրաբաղնիսի պայմաններում 40ºC տաքացնել 100 մլ զեյթունի ձեթը, ապա ավելացնել 50 մլ կիտրոնահյութ: Խառնուրդը ներմերսող շարժումներով քսել գլխին ու փաթաթել` տաքը պահպանելու համար, ապա մեկ ժամից լվանալ լավ շամպունով: Նման գործողությունը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ:


Մազերի աճի համար


Փշատերևի 100 գ կանաչ ասեղների վրա պետք է 1 լ եռման ջուր լցնել, տաքացնել 20 րոպե ջրային գոլորշու վրա: Հովացնել ու քամել, ապա օրը մեջ այդ եփուկով ողողել մազերը` 15 րոպե ներմերսելով:


Յուղոտ մազերի դեպքում հարկավոր է 15 րոպե 3 ճ. գդալ կաղնու կեղևը եփել մեկ լիտր ջրում ու քամել: Մեկ օր անց գլուխը լվանալ այդ եփուկով. ուժեղ մազաթափությունը ո՛չ միայն կդադարի, այլև հրաշալի կմաքրվեն թե՛ մազերը և թե՛ մաշկը:


Սոխի դիմակ. սոխը մանրատամ քերիչով անցկացնել ապա քերուկը խառնել զեյթունի ձեթին: 15 րոպե այդ խառնուրդը մատների ծայրերով ներմերսել, ապա թաղանթով ու սրբիչով փաթաթել, 30 րոպեից լվանալ լավ շամպունով:


Այս դիմակը պետք է օգտագործել 3 օրը մեկ, 6 ամիս: Այն կօգնի դադարեցնել մազաթափությունը, ակտիվացնել քնած մազարմատները:


Տղամարդկանց ու կանանց մազաթափության պատճառները տարբեր են, սակայն դրա դեմ պայքարի միջոցները` նույնը: Գոյություն ունեն խորհուրդներ, որոնք հավասարապես վերաբերում են բոլորին: Սանրվելիս աշխատեք չվնասել գլխամաշկը, ծանր սանրվածքներ չանել, գլխարկներից ազատեք մազերն ու թողեք` հանգստանան: Խնամեք մազերը և ունեցեք հիմնական վարսավիր, որը կնկատի ձեր մազերի վիճակի փոփոխությունը:


Սանր


Սանրը միայն մազերը կոկիկ դարձնելու համար չէ: Այն նաև էական դեր ունի մազերի առողջության համար: Նախնադարում մարդիկ սանրեր էին պատրաստում կենդանիների ոսկրերից, հետո սկսեցին սանրեր պատրաստել փայտից, ապա` երկաթից: Կար ժամանակ, երբ ձուլածո թանկարժեք քարերով դրվագված սանրերը զարդ էին համարվում:


Այսօր սանրերի բազմազանությունը ոչ-ոքի չի զարմացնում. կան տարբեր նշանակության ու տարբեր նյութերից պատրաստված սանրեր:


Առողջ մազերի համար մի քանի րոպե խոզանակով մերսումը բարերար է ազդում գլխամաշկի առողջության վրա: Խոզանակը մազերից ո՛չ միայն փոշին ու կեղտն է հեռացնում, այլև ակտիվացնում է արյան շրջանառությունն ու խթանում աճը: Մազերը պետք է սանրել ծոծրակից դեպի ճակատ, ապա` բոլոր ուղղություններով: Ի դեպ, սանրելու օգնությամբ կարելի է գլխացավը մեղմել ու վանել հոգնածությունը:


Եթե մազերը փշրվող են, ապա պետք է սանրել ոչ թե խոզանակով, այլ սովորական սանրով:


Եթե մազերը յուղոտ են` ապա խոզանակը ձեզ համար չէ: Պետք չէ նաև գլուխը մերսել, քանի որ մաշկից յուղային շերտը փոխանցվում է մազերին:


Սանր ընտրելիս պետք է ուղղորդվել մազերի տեսակով (առատ, թե նոսր, յուղոտ, թե չոր) և կիրառման նպատակով: Բնական նյութերից պատրաստված խոզանակներն ավելի հիգիենիկ են ու օգտակար, դրանք թեթև մերսում են մաշկն ու սանրում առանց վնասելու ու լիցքավորելու: Շատ կարևոր է, որ սանրի ատամների ծայրերը մշակված լինեն, այլապես դրանք վնասում ու միևնույն ժամանակ, վարակ են փոխանցում մազարմատներին:


Որքան մազերը կոշտ են, այնքան սանրը պետք է պինդ լինի: Թույլ ու բարակ մազերին հարմար են փափուկ խոզանակը կամ փայտե նոսրատամ սանրերը:


Պլաստմասե սանրերը շուտ են կեղտոտվում. յուղոտվում են ու փոշոտվում: Ուստի սանրերը պետք է հաճախ լվանալ ու 3 ամիսը մեկ փոխել:


Այսօր հնարավորությունները բազմազան են, ուստի կարելի է միաժամանակ մի քան սանր ունենալ:


Պարզապես սանրվելու նպատակով հարմար են հարթ էբոնիտե կամ փայտե սանրերը` նոսր ատամներով, իսկ սանրվածք անելու նպատակով պետք է հատուկ սանրեր ու խոզանակներ ընտրել:


Եթե որոշել եք տնային պայմաններում մազերը ներկել, ուրեմն հարկավոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի մետաղական սանր կիրառել. ներկի հետ մետաղի քիմիական ռեակցիան հնարավոր է ազդի մազերի որակի վրա:


Երբեք խնայողություն մի արեք սանր ընտրելիս: Սխալ ընտրված սանրը կարող է մազաթափություն առաջացնել, իսկ ճիշտ ընտրվածը մազերը դարձնում է խիտ ու հնազանդ:

Դեռ հնագույն ժամանակներում էին մարդիկ նկատել, որ մազերի խնամքի համար ամենահարմարը փայտե սանրերն են: Փայտի ջերմությունը հաղորդվում է սանրին և մազերին` դրանք դարձնելով փափուկ ու մետաքսե: Պարզապես պետք է ընտրել ոչ լաքապատ փայտե սանրեր, որոնց օգնությամբ մազերը կկենդանանան:


Ի դեպ, առաջին սանրերն ի հայտ են եկել քարե դարում, սակայն կովի կոտոշից պատրաստված սանրերն այն հեռավոր ժամանակներում ծառայում էին որպես զարդ:


Հին Հունաստանի գեղեցկուհիների սանրերում հաճախ անուշաբույր նյութերի կամ էլ թույնի պարկուճներ էին տեղադրվում:


Արևելքի հավատալիքներով` սանրը պաշտպանում էր հիվանդություններից, ուստի տարբեր հիվանդությունների դեմ սանրերի հավաքածուները փոխանցվում էին սերունդներին:


Միջնադարյան Եվրոպայում հավատացած էին, որ գիշերը սանրվելը շատ վնասակար է, առավոտյան անպայման գլխացավով կարթնանաս:


XVIII դարում սանրագործ վարպետների գիլդիա ձևավորվեց, կարծիք կար, որ այդ մասնագիտությունը լիարժեք յուրացնելու համար 10 տարի պետք է սովորել: Շատ գնահատվում էին կրիայի պատյանից պատրաստված սանրերը, ինչը կրիաների որոշ տեսակների իսպառ բնաջնջման հանգեցրեց:


Սանրը սովորական պարագայի վերածվեց միայն 1862-ից հետո, երբ հայտնաբերվեց պլաստմասան:


Իսկ ժամանակակից անգլիացի գործատուները սանրն օգտագործում են որպես վնասակար սովորությունները հայտնաբերելու թեստ: Դիմորդին առաջարկում են սանրել մազերն ու ներկայացել սանրը: Մազերի վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշելու, թե որքան հաճախ է մարդն ալկոհոլ ու թմրանյութ օգտագործել վերջին ամիսներին: Փորձագիտության արժեքը 700 դոլար է, սակայն գործատուն գիտի, որ հարբեցող աշխատակիցն ավելի թանկ է նստում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու են մազերը ձմռանը տուժում
Ինչու են մազերը ձմռանը տուժում

Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...

Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am
Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...

Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am

Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...

Բնական միջոց թեփի դեմ. 168.am
Բնական միջոց թեփի դեմ. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։  Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...

Յուղերը՝ մազերի համար. 168.am
Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am
Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...

Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am
Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...

Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...

Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց. 168.am
Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց. 168.am

Մազերի յուղոտությունը ոչ միշտ է վկայում այն մասին, որ դրանք ուշ-ուշ են լվացվում։ Մազերը կարող են յուղոտվել լվանալուց արդեն մեկ օր անց. պատճառը մեկն է՝ գլխամաշկի հիպերակտիվ ճարպային գեղձերը...

Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am
Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am

Ալոպեցիան՝ մազաթափությունը, մազերի ֆոլիկուլների հիվանդություն է, որը զարգանում է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ ինչպես ժառանգական...

Բուժիչ միջոց մազերի համար. 168.am
Բուժիչ միջոց մազերի համար. 168.am

Եթե ցանկանում եք արագ աճեցնել մազերը, կարող եք օգտագործել այս բուժիչ միջոցը։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական բաղադրիչներով պատրաստվող դիմակ մազերի խնամքի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ