Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մազերի խնամք

Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց. 168.am

Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց. 168.am

Մազերի յուղոտությունը ոչ միշտ է վկայում այն մասին, որ դրանք ուշ-ուշ են լվացվում։ Մազերը կարող են յուղոտվել լվանալուց արդեն մեկ օր անց. պատճառը մեկն է՝ գլխամաշկի հիպերակտիվ ճարպային գեղձերը։

Fabiosa.com-ը գրում է, որ գլխամաշկի ճարպային գեղձերի հիպերակտիվությունը կարող է մազերի դժգունության պատճառ դառնալ, քոր և թեփ առաջացնել։ Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել նաև գլխամաշկի գրգռման։ Կայքը ներկայացրել է մազերի յուղոտության դեմ պայքարելու 8 եղանակ։

Խնձորի քացախ։ 2-3 ճաշի գդալ խնձորի քացախը լուծեք մեկ բաժակ ջրի մեջ, լվացեք մազերը։ Մի քանի րոպե անց լվացեք տաք ջրով։ Խնձորի քացախը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնց շնորհիվ կարող է արդյունավետ պայքարել թեփի և մաշկի քորի դեմ։

Հավասարակշռված սննդակարգ։ Որքան շատ ճարպեր և ածխաջրեր ենք օգտագործում, այնքան ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Սննդակարգում ներառեք օմեգա-3 ճարպաթթուներ (չիայի սերմեր, ծովամթերք), վիտամին E (նուշ, սպանախ)։ Մի մոռացեք նաև ջրային հավասարակշռության մասին։

Հրաժարվեք հարդարման միջոցներից։ Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել յուղերի հիմքով պատրաստված կոսմետիկ միջոցներից։ Ընտրեք թափանցիկ շամպուն, որը կրեմ չի պարունակում։

Թեյի ծառի յուղ։ Թեյի ծառը յուղն արդյունավետ է յուղոտ մազերի դեմ պայքարում։ Այն հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, պայքարում է թեփի դեմ՝ առանց մաշկը չորացնելու։ Շամպունի մեջ ընդամենը մեկ կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք. սա նկատելիորեն կամրացնի մազերը։

Մազերը հաճախակի լվանալը։ Եթե մազերն առողջ են, իսկ ճարպերի արտադրությունը նորմայի մեջ է, անհրաժեշտություն չկա մազերը լվանալ շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել թեփի դեմ շամպուն։

Չոր շամպուն։ Եթե ամեն օր մազերը լվանալու հնարավորություն չունեք, չոր շամպուն օգտագործեք։

Բալզամներ և կոնդիցիոներներ։ Մեծ քանակով բալզամի օգտագործումը կարող է վատացնել իրավիճակը։ Քիչ քանակով բալզամ օգտագործեք, մի քսեք մազերի արմատներին։

Հականեխիչ՝ ձեռքերի համար։ Ձեռքերը վարակազերծելու համար նախատեսված միջոցներն ալկոհոլ են պարունակում, որը ոչ միայն պայքարում է միկրոբների դեմ, այլ նաև չորացնում է յուղը։ Մի փոքր քսեք ձեռքին, դրանով մերսեք գլխի մաշկը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու են մազերը ձմռանը տուժում
Ինչու են մազերը ձմռանը տուժում

Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...

Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am
Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը
Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...

Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am

Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...

Բնական միջոց թեփի դեմ. 168.am
Բնական միջոց թեփի դեմ. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։  Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...

Յուղերը՝ մազերի համար. 168.am
Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am
Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...

Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am
Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...

Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...

Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am
Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am

Ալոպեցիան՝ մազաթափությունը, մազերի ֆոլիկուլների հիվանդություն է, որը զարգանում է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ ինչպես ժառանգական...

Բուժիչ միջոց մազերի համար. 168.am
Բուժիչ միջոց մազերի համար. 168.am

Եթե ցանկանում եք արագ աճեցնել մազերը, կարող եք օգտագործել այս բուժիչ միջոցը։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական բաղադրիչներով պատրաստվող դիմակ մազերի խնամքի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ