Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մազերի խնամք

Երբ մազերն օգնության կարիք ունեն

Երբ մազերն օգնության կարիք ունեն

Բնությունն իմաստուն է: Նա մարդուն ստեղծել է այնպիսին ու օժտել այն որակներով, որոնք բնության ոչ մի այլ արարածի հատուկ չեն: Մեզանից  շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց օրգանիզմի թաքնված հնարավորությունների մասին:

 

Մենք ո'չ միայն կարող ենք հոգին ու մարմինը կոփել ու «դաստիարակել», այլև որոշ հուշումների դեպքում հասկանալ, թե ինչ խաթարումներ կան այս կամ այն օրգանի աշխատանքում: Իզուր չէ, որ  ժողովրդական բժիշկներն ու կենսաէներգիայի մասնագետներն ասում են, որ մարդու լավագույն բժիկն ինքն է ու իր ենթագիտակցությունը:

 

Հիշենք թեկուզ այն դեպքերը, երբ կոսմետոլոգն ասում է, որ փխրուն եղունգներն օրգանիզմում կալցիումի անբավարարության մասին են հուշում: Իսկ չոր մաշկը օգանիզմում A վիտամինի  անբավարարության վկայություն է:

 

Նույնն էլ կարելի ասել մազերի վիճակից դատելով: Մազերն առողջության  ամենաճշգրիտ բարոմետրն են, ու մազերի ամեն խնդիր ուղիղ կամ անուղղակի կապված է օրգանիզմում առկա խնդրի հետ:

 

  1. Փշրվող մազերը, որ մեզ թվում է, թե  վարսահարդարիչի, մազերի ներկի օգտագործման հետևանք է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եթե մազերի ծայրերը կտրում եք յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ ու չեք չարաշահում հարդարման միջոցները, սակայն միևնույն է, մազերը դեզի են նմանվում, ուրեմն պետք է մտածեք ձեր սննդահամակարգի  մասին: Այդ ժամանակ է, որ պետք է հիշել, թե ինչ են սիրում ու ինչի հանդեպ են զգայուն մեր մազերը: Հարկավոր է սննդացանկ մշակել, որտեղ մի սյունակում պետք է գրել այն մթերքների անունները, որոնք հարկավոր է օգտագործել, իսկ մյուս սյունակում` արգելված մթերքները:Ի դեպ, փշրվող մազերը «սիրում» են  գերչակի, նուշի, ձիթապտղի յուղ: Դրանցով պետք է տրորել մազերը, ապա փաթաթել տաք սրբիչով, իսկ մեկ ժամից լավ լվանալ ու մազերին հարած ձվի դեղնուց քսել կամ թթված կաթ: Գործողության վերջում հարկավոր է մազերը ողողել թեյի կամ երիցուկի թուրմով:Փխրուն մազերը խոսում են աղիների  խանգարումների մասին: Որոշ դեպքերում փխրունությունը մազերի խոնավության կորստի վկայություն է:Մազերի փխրունությունը վերացնելու համար նախ հարկավոր է մազերն ամրացնել «ժողովրդական» միջոցներով: Իսկ եթե դրանից հետո  էլ մազերի վիճակի բարելավում չի նկատվում, վազքով` թերապևտի մոտ: Բացի սննդակարգի փոփոխությունից, դրանում հարկավոր է ներառել նաև կաթնամթերք ու կիրառել դիմակներ  մազերի համար:Ահա դրանցից մեկը: Մսաղացով մանրացրած հալվեի տերևի վրա ավելացնել մեղր ու գերչակի յուղ: Ստացվածին ավելացնել մեկ դեղնուց ու մեկ թ/գդալ կոնյակ,  խառնել ու քսել մազարմատներին:  Լվանալ մեկ ժամ հետո: Բուժման համար հարկավոր է նման 6  գործողություն կատարել` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:
     
  2. Խամրած մազեր. այս փաստը վկայում է մազի հարթության անբավարարության ու պիգմենտի այրման մասին: Սակայն խամրած մազերի հիմնական պատճառը հեմոգլոբինի ցածր մակարդակն է: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությամբ: Դրան նպաստում են  դաշտանն ու ծննդաբերությունը: Խամրած մազերին հաճախ պակասում է H վիտամինը, որը բարելավում է մազերի եղջրային շերտի վիճակը: Բնության մեջ այդ վիտամինը գտնելը բավականին դժվար է:Ուստի հարկավոր է  տարեկան 2-3 անգամ H վիտամինը պարունակող դեղամիջոց ընդունել: Օրգանիզմը հարկավոր է հարստացնել տիրոզինով. դրա համար նուշ, ավոկադո, կաթնամթերք, քնջութ ու դդմի սերմ օգտագործեք:
     
  3. Մի մոռացեք ցինկի մասին, բարակած մազերը խոսում են ցինկի անբավարարության մասին, իսկ ցինկը միայն մազերին չէ, որ հարկավոր է: Ցինկ  կա ոստրեների, խեցգետինների ու ծովախեցգետինների մեջ: Օգտակար են նաև միսը, ընտանի թռչնամիսը, վարսակափաթիլները, լոբազգիները, ձուն ու կաթը, ինչպես նաև սև հացը, արևածաղկի սերմը: Ստուգեք հեմոգլոբինի մակարդակն ու երկաթ պարունակող մթերք օգտագործեք` նուռ, միս, կարմիր գինի:
     
  4. Երբ դրսում շոգ է, մազերն ասես էլեկտրականությանը միացած լինեն, հնարավոր չէ որևէ կերպ կարգի բերել և հակառակը, եթե դրսում մռայլ ու խոնավ եղանակ է` մազերը կախվում են սառցալուլաների նման: Խորհուրդ. փորձեք մազերը երբեմն ողողել սառը հանքային ջրով, որը նաև բնական միկրոմերսման  ազդեցություն է ունենում, խթանում արյան շրջանառությունը:
     
  5. Չոր մազեր, դրանց նույնիսկ դիպչելն է տհաճ, դժվար է խնամելը, նույնիսկ հյուսել ու անգամ ժապավեն կապելն է  ծայրահեղ դժվար: Նման մազերը պարզապես խնդրում են, որ դիմեք մասնագետի: Մազերի չորությունը լինում է երիկամների խնդիրների դեպքում: Հնարավոր է նաև, որ ձեզ մոտ A, B, C վիտամինների ու նույնիսկ սպիտակուցների պակաս լինի:Խորհուրդ. ուշադրություն դարձրեք, թե ինչ շամպունով եք լվանում մազերը, բարերար ազդեցություն են ունենում  բամբուկի թուրմ պարունակող միջոցները, քանի որ դրանք ամրացնում, կենդանացնում են բարակ ու խամրած, չոր մազերը և փայլ ու ծավալ են հաղորդում:
     
  6. Եթե  ձեզ թվում է, թե մազաթափությունն աղետալի չափերի է հասնում, ապա մի խորհուրդ. խուճապի մի մատնվեք: Վերլուծեք, թե վերջին կես տարում ինչ ապրումներ եք ունեցել, գուցե ծննդաբերությունը համընկնում է այդ շրջանի հետ: Կամ էլ հակառակը` հանգամանքները ստիպել են դադարեցնել հղիությունը: Կնշանակի` ձեր խնդիրը ներզատիչ գեղձերի  խանգարումների հետ է կապված: Նման իրադարձությունները հանգեցնում են արական ու իգական հորմոնների հավասարակշռության խախտման, ինչն անդրադառնում է նաև մազերի որակի վրա:Խորհուրդ. սպասեք 3-4 ամիս, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա արյան անալիզ հանձնեք` իմանալու շաքարի մակարդակը: Գուցե մազաթափությունը շաքարային դիաբետի առաջին նշանն է, որի ժամանակ մազարմատները սնող մազանոթներում արյան շրջանառության խանգարում է տեղի  ունենում, իսկ եթե օրգանիզմում առանձնակի փոփոխություններ չեն նկատվում, ուրեմն մազաթափությունը կապված է ամենօրյա սթրեսների, քրոնիկ փորկապության կամ էլ պարանոցի օսթեոխոնդրիտի հետ: Խորհուրդ. սթրեսը պետք է վերացնել: Դա կարելի է անել հաճելի երաժշտության, բուրավետ յուղերի կամ էլ  բնության ձայների միջոցով:Փորկապության դեպքում, երբ օրգանիզմն ամեն օր խցանվում է էլ ավելի շատ խարամներով, կարևոր է ճիշտ սնվելը: Շատ օգտակար են կաղամբը, գազարն ու խնձորը, ջուրն ու սպորտը: Իսկ օսթեոխոնդրիտը կարելի է բուժել մերսումով: Ի դեպ, միաժամանակ կազատվեք նաև սթրեսներից:
     
  7. Թեփ. այս դեպքում հատուկ ուշադրություն է պահանջում ստամոքս-աղիքային տրակտը: Մեծ թեփերը խոսում են հաստ աղիքի, լեղուղիների ու նյութափոխանակության խանգարման մասին: Թեփը կարող է նաև ալերգիայի հետևանք լինել:Խորհուրդ. սնվեք ճիշտ, առանց շաքարի, աղի, սուրճի, ու գազավորված ըմպելիքի ու հատկապես` չիփսի:
     
  8. Եթե մազերը սպիտակում են, ապա դա նշանակում է, որ ենթաստամոքսագեղձի կամ էլ վահանաձև գեղձի խնդիր ունեք, ուստի, պետք է վերացնել հորմոնալ խախտումը: Պետք է քիչ աղ ու թթու սնունդ օգտագործել, մի հոգնեք, աշխատեք խուսափել սթրեսից:
     
  9. Երբ մազերը բնական երանգից ավելի են մգանում, նշանակում է` կարգին վիճակում չեն լյարդն ու լեղապարկը: Լյարդից լեղու հոսքի դժվարացումը աղիքներ նպաստում է արյան մեջ նրանում առկա ներկանյութի արտանետմանը, ինչից էլ մազերը սկսում են մգանալ:Խորհուրդ. ընդմիշտ մոռացեք տապակածի, գազավորված ըմպելիքի ու պաղպաղակի մասին: Դրանից հրաժարվելով` նաև բարակ գոտկատեղ կունենաք: Գիտնականներն ապացուցել են, որ  փարթամ մազեր ունենում ենք 30-ին մոտ: Իսկ 30-50 տարեկանում մազերի քանակը  կտրուկ նվազում է, որից հետո հնարավոր է, որ այդ քանակը մնա անփոփոխ:Ի դեպ, բրիտանացի ոճաբան Էնդի Ուֆֆելսը, որի մոտ են հարդարվում շատ ու շատ ճանաչված անձինք, հետաքրքիր եզրակացություն է արել. այն մարդիկ, որոնց մազերը գերազանց վիճակում են, հաջողակ են աշխատանքում ու անձնական կյանքում:Ուրեմն` խնամենք մեր մազերն ու լինենք հաջողակ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. woman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.11.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Յուղոտ մազերի համար բազմաթիվ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել կայքի "Մազերի խնամք" բաժնում:

Աննա

03.10.2015

Բարև Ձեզ. Իմ մազերը շատ բարակ են ու շատ շուտ յուղոտվում են .ինչ խորհուրդ կտայիք. Ինչ անեմ

Կարդացեք նաև

Ինչու են մազերը ձմռանը տուժում
Ինչու են մազերը ձմռանը տուժում

Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...

Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am
Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը
Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...

Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am

Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...

Բնական միջոց թեփի դեմ. 168.am
Բնական միջոց թեփի դեմ. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։  Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...

Յուղերը՝ մազերի համար. 168.am
Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am
Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...

Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am
Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...

Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...

Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց. 168.am
Մազերի յուղոտությունից ազատվելու 8 միջոց. 168.am

Մազերի յուղոտությունը ոչ միշտ է վկայում այն մասին, որ դրանք ուշ-ուշ են լվացվում։ Մազերը կարող են յուղոտվել լվանալուց արդեն մեկ օր անց. պատճառը մեկն է՝ գլխամաշկի հիպերակտիվ ճարպային գեղձերը...

Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am
Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am

Ալոպեցիան՝ մազաթափությունը, մազերի ֆոլիկուլների հիվանդություն է, որը զարգանում է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ ինչպես ժառանգական...

Բուժիչ միջոց մազերի համար. 168.am
Բուժիչ միջոց մազերի համար. 168.am

Եթե ցանկանում եք արագ աճեցնել մազերը, կարող եք օգտագործել այս բուժիչ միջոցը։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական բաղադրիչներով պատրաստվող դիմակ մազերի խնամքի համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ