Մազերի խնամք
Պայքարում ենք մազաթափության դեմ
Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից եւ ոչ թե` հիվանդության պատճառներից:
Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միեւնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է եւ պետք է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը:
Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Իսկ եթե մերսումն էլ կատարվի գերչակի յուղի օգնությամբ` արդյունքը ավելի գոհացնող կլինի: Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսելուց հետո մազարմատներին, կարելի է գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքը ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաեւ սրբիչ: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները:
Ամեն երեկո, քնելուց առաջ մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին: Նման դեպքերում առաջներում մազերը լվանում էին սեւ օճառով, իսկ մազերին երեւի որպես բալզամ՝ քսում էին մածուն: Եվ իսկապես այն օգնում է, վերջում կարելի է մի գդալ մածուն քսել գլխին ու ցայել մազերը: Մածունից հետո պետք չէ նորից շամպուն կամ օճառ անել: Այն մազերը ամրացնելուց բացի՝ լավ փայլ է հաղորդում մազերին: Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից:
Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարեւոր դեր չունի նաեւ սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները: Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունը ընդհանրապես տանում է ճաղատության, կարելի է օգտվել այն կլինիկաների ծառայությունից, որտեղ կատարվում է մազերի փոխպատվաստում:
Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր եւ մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Հետո այս խառնուրդով լվանալ գլուխը: Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը` ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետեւյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման:
Յուղոտ մազերի համար շատ լավ միջոց է կաղամբի ու վարունգի հյութը: Ընդհանրապես բոլոր տեսակի մազերին առանձնահատուկ փայլ կարող է հաղորդել 1գդալ լորենու մեղրի, 1 ձվի ու 1 գդալ մածունի խառնուրդից պատրաստված դիմակը: Դեմքի մաշկի խնամք Ճարպոտ մաշկի համար անհրաժեշտ է 2 ճ. գդալ եղեսպակը լցնել 2 լ եռացրած ջրով ամանի մեջ ու դեմքը թեքելով ամանի վրա` շոգեբաղնիք ընդունել 15 րոպե: Դրանից հետո 1 ճաշի գդալ նշի թեփը եռացրած ջրով թրջել, ու ստացված խյուսանման զանգվածը տաք վիճակում քսել դեմքին: 15 րոպե հետո էլ այն լվանալ գոլ ջրով: Չոր մաշկի դեպքում կարելի է 1 ճ. գդալ վարսակի ծիլերը 1 բաժակ թարմ կաթով լավ եփել, ավելացնել 1 ձվի հում դեղնուց եւ 1 թ. գդալ մեղր: Այն եւս պետք է օգտագործել տաք վիճակում եւ 30 րոպե հետո լվացվել:
29.05.2010 Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի LUSINE, բարև Ձեզ: Հոնքերի մազերը կարող են թափվել մի շարք դեպքերում, դրա պատճառը հիմնականում ներքին խնդիրներն են: Պատճառ կարող է լինել սթրեսը, վահանագեղձի հիվանդությունները, որոշ դեղերի ընդունումը, այլ էնդոկրին հիվանդությունները: Առանց պատճառը վերացնելու ցանկացած արտաքին միջոց միայն ժամանակավոր էֆեկտ կտա: Կարող եք հոնքերին պարբերաբար փոքր վրձինով գերչակի յուղ քսել: Պատճառը պարզելու և բուժման համար հարկավոր է դիմել մաշկաբանաի, հարկ եղած դեպքում նաև էնդոկրինոլոգի:
LUSINE
25.01.2016
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Monte, բարև Ձեզ: Մազաթափության պատճառները բազմաթիվ են և հաճախ կապված են ներքին խնդիրների հետ: Արտաքին միջոցների օգնությամբ կարելի է ժամանակավորապես ճնշել ճարպագեղձերի ֆունկցիան, սակայն , եթե կա ներքին խնդիր, որն անընդհատ բերում է ճարպի գերարտադրությանը, հետևաբար նաև մազաթափության, արտաքին միջոցներն անարդյունավետ են: Այդ պատճառով հարկավոր է գտնել պատճառը: Կախված պատճառից թափված մազերը կարելի է վերականգնել: Սակայն, եթե արդեն կա ազարմատնեչ ապաճում վերականգնումը շատ դժվար կլինի:
Monte
22.12.2015
Մեդ-Պրակտիկ
18.11.2015
Հարգելի Diana, բարև Ձեզ: Եթե արտաքին միջոցները արդյունավետ չեն, կամ արդյունքը ժամանակավոր է, դա նշանակում է, որ մազաթափության պատճառը օրգանիզմի ներքին խնդիրն է: Հնարավոր է մազաթափությունն ուղեկցվի այլ գանգատներով: Եթե ունեք այլ գանգատներ, օրինակ մազակալում, դաշտանային ֆունկցիայի խանգարում և այլն, խնդրում եմ նշեք: Ցանկալի է դիմել մաշկաբանի, ցանկալի է նաև գինեկոլոգ-էնդոկրինոլոգի կոնսուլտացիա: Հարկավոր է պարզել պատճառը, հակառակ դեպքում ցանկացած արտաքին բուժում անարդյունավետ կլինի:
Ani
16.11.2015
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի QNARIK, բարև Ձեզ: Գլխացավերի պատճառը պարզելու համար հարկավոր է դիմել նյարդաբանի, հնարավոր է դրանք պարզապես լարվածության գլխացավեր են, և հանգստացնող միջոցներ օգտագործելուց որոշ ժամանակ անց ինքնուրույն անցնեն: Իսկ մազաթափության պատճառը պարզելու համար հարկավոր է դիմել մաշկաբանի, հարկ եղած դեպքում նաև էնդոկրինոլոգի և գինեկոլոգի: Հազվադեպ դեպքերում մազաթափությունը և գլխացավերը կարող են կապված լինել իրար հետ, երբ մազաթափության պատճառը հիպերպրոլակտինեմիան է, որը կարող է գլխացավեր առաջացնել, կամ ադրենոկորտիկոտրոպ հորմոնի թերարտադրությունը:
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Diana
17.10.2015
QNARIK
10.10.2015
Մեդ-Պրակտիկ
09.07.2015
Հարգելի Eva, բարև Ձեզ: Եթե թափված մազերը փոխարինվում են նորերով, անհանգստանալ պետք չէ: Եթե նկատում եք, որ մազերը նոսրանում են հարկավոր է պարզել նախ պատճառը, քանի որ առանց պատճառը պարզելու ցանկացած արտաքին միջոց միայն ժամանակավոր էֆեկտ կտա: Պատճառները տարբեր են սկսած մաշկային հիվանդություններից, սթրեսից, մինչև հորմոնալ խանգարումներ: Մազերի աճը խթանող միջոցներ կարող եք գտնել մեր կայքի " Մազերի խնամք" բաժնում:
Eva
16.06.2015
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Armen, բարև Ձեզ: Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, խոսքը գնում է անդրոգենային մազաթափութան մասին, որը ցավոք ներկայումս լիարժեք բուժում չունի: Ինչ վերաբերում է "Մինոկսիդիլ" միջոցին, այն ունի տեղային ազդեցություն, լավացնում է գլխամաշկի արյունամատակարումը և ունի բավականին լավ էֆեկտ: Սակայն Ձեր դեպքում այնքան էլ արդյունավետ չէ: Կարող եք իհարկե օգտագործել , սակայն դա կունենա ժամանակավոր էֆեկտ, տղամարդկանց համար նախատեսված է մինոկսիդիլի 5%-ոց լուծույթը:
Armen
06.06.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Riima, մազաթափության պատճառները բազմաթիվ են, այդ թվում նաև վիտամինների և հանքային նյութերի դեֆիցիտը: Եթե առկա է նման խնդիր, ցանկալի է մանրամասն հետազոտվել:
Rima
01.04.2015
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի Արթուր, բարև Ձեզ: Նման տեսակի մազաթափությունը կոչվում է անդրոգենային, հանդիպում է հիմնականում տղամարդկանց մոտ և ունի ժառանգական նախատրամադրվածություն: Ցավոք Ձեր դեպքում բուժման բոլոր մեթոդները անարդյունավետ են, կամ կարող են տալ աննշան էֆեկտ: Անդրոգենային մազաթափությամ ժամանակ հաճախ կատարվում է մազարմատների տրանսպլանտացիա, այսինքն ավելի խիտ հատվածներից մազարմատները տեղափոխվում են ավելի նոսր հաստվածներ: Այս մեթոդը ներկայումս լայն կիրառություն ունի և բավականին էֆեկտիվ է:
Արթուր
26.03.2015
Մեդ-Պրակտիկ
17.03.2015
Հարգելի Դավիթ, բարև Ձեզ: Ցավալի է, որ երիտասարդ տարիքում կանգնել եք նման դժվարին խնդրի առաջ: Նման տեսակի մազաթափությունը այլ կերպ կոչվում է տոտալ ալոպեցիա: Պատճառները տարբեր են, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Տոտալ ալոպեցիայի պատճառ կարող է լինել ժառանգական նախատրամադրվածությունը, աուտոմուն պրոցեսները, որոնք կարող են լինլ ինչպես առանց պատճառի, այնպես էլ ինֆեկցիոն պրոցեսների հետևանքով առաջացած: Պատճառ կարող է լինել երկարատև սթրեսը, էնդոկրին հիվանդությունները, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները, ռադիկոակտիվ և թունավոր նյութերի հետ շփումը: Ձեր դեպքում շատ կարևոր է մազաթափության պատճառը գտնելը, այնուհետև, եթե հնարավոր է այն վերացնել: Որոշ դեպքերում, օրինակ ժառանգական նախատրամադրվածության կամ աուտոիմուն պրոցեսների ժամանակ հնարավոր չէ պատճառը վերացնել, այդ դեպքում միակ միջոցը մազերի ֆոլիկուլների փոխպատվաստումն է: Հարկավոր է դիմել մաշկաբանի, անցնել մի շարք հետազոտություններ պատճառը պարզելու, այնուհետև, եթե հնարավոր է այն վերացնելու համար: Հարկավոր է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բուժում: Եթե պրոցեսը աուտոիմուն է, նշանակվում են իմունիտետն ընկճող միջոցներ: Դրական էֆեկտ տալիս է մեզոթերապիան, դարսոնվալիզացիան, ֆոնոֆորեզը: Հարգելի Դավիթ, ոչ մի դեպքում ցանկալի չէ ինքնաբուժությամբ զբաղվելը, և փորձել տնային պայմաններում խնդրին լուծում տալ: Որքան հնարավոր է շուտ դիմեք բժշկի, պրոցեսը որոշ չափով կանխելու համար և անդառնալի փոփոխություններից խուսափելու համար:
Դավիթ
12.03.2015
Մեդ-Պրակտիկ
28.01.2015
Հարգելի ANI,գլխամաշկի թեփը առաջանում է ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարման հետևանքով,որն էլ իր հերթին նյութափոխանակության և հորմոնալ խանգարումների հետևանք է:Ձեր դեպքում շատ կարևոր է բացառել հորմոնալ շեղումները:Նման ախտանիշներ դիտվում են նաև սեբորեայի ժամանակ:Ստորև ներկայացնում ենք հղումներ,որտեղ կգտնեք մազաթափության դեմ օգտակար միջոցներ.
https://www.med-practic.com/arm/607/33647%201in.am/article.more.html
https://www.med-practic.com/arm/607/28860/.%20ankakh.com/article.more.html
https://www.med-practic.com/arm%20news.am/article.more.html
Մեդ-Պրակտիկ
14.01.2015
Հարգելի Sofi, մազաթափության պատճառները բազմաթիվ են, և շատ հաճախ մազաթափությունը ո՛չ միայն արտաքին խնդիր է այլ ներքին հիվանդության արտաքին դրսևորում: Արտաքին պատճառներից կարող են լինել մազերի հաճախակի ներկումը, արհեստական գանգրացումը, ջերմային վնասվածքները`վարսահարդարիչի հաճախակի օգտագործումից: Հաճախ մազաթափություն կարող է լինել նյարդային լարվածության կամ սթրեսսի հետևանքով:
Ներքին խնդիրները ևս բազմաթիվ են ` հորմոնալ խնդիրները, աղիների հետ կապված խնդիրները, հելմինթները, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան և այլն: Մազաթափություն կարող է առաջանալ նաև որոշ դեղամիջոցների ընդունումից: Խորհուրդ է տրվում դիմել մաշկաբանի` մանրամասն հետազոտվելու և համալիր բուժում ստանալու համար: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք մազաթափությունը կանխող միջոցներ .
https://www.med-practic.com/arm/607/19245/article.more.html
https://www.med-practic.com/arm/607/11008/article.more.
ANI
13.01.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի NARE, ինպես գլխամաշկի քորը, այնպես էլ մազաթափությունը, ունեն բազմաթիվ պատճառներ, և հիմնականում դա ոչ թե տեղային խնդիր է, այլ ներքին հիվանդության արտաքին դրսևորում: Ձեր դեպքում քորը, մաշկի գույնի փոփոխությունը և մազաթափությունը փոխկապակցված են: Գլխամաշկի քորը և թեփոտումը, ամենայն հավանականությամբ, գլխամաշկի ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարման հետևանք են, որն էլ իր հերթին կարող է բերել մազաթափության: Իսկ ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումը նույնպես տարպեր պատճառներ ունի. հորմոնալ, նյարդային, նյութափոխանակության խանգարումներ, որևէ ինֆեկցիոն ախտահարման հետևանք և այլն: Անհրաժեշտ է դիմել մաշկաբանի համապատասխան բուժում ստանալու համար: Ստորև օգտակար հղում.
https://www.med-practic.com/arm/337/32221/article.more.html
https://www.med-practic.com/arm/607/28860/%20ankakh.com/article.more.html
https://www.med-practic.com/arm/607/19245/article.more.html
Sofi
18.11.2014
NARE
12.11.2014
Մեդ-Պրակտիկ
17.07.2014
Հարգելի Aghasi, տղամարդկանց մոտ ճաղատությունը պայմանավորված է արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակով: Քունքային և գագաթային շրջանի մազարմատները զգայուն են տեստոստերոնի նկատմամբ, հետևաբար, երբ արյան մեջ արական սեռին բնորոշ այդ հորմոնի մակարդակը բարձրանում է մազարմատները սկսում են վնասվել, որի արդյունքում նկատվում է մազաթափություն հենց այդ շրջանում: Եթե դա ձեզ այդքան անհանգստացնում է դիմեք պլաստիկ վիրաբույժներին մազարմատների գրաֆտային փոխպատվաստման համար: Միակ տարբերակը կորցրած մազերի վերականգնման դա է:
Aghasi
14.07.2014
Մեդ-Պրակտիկ
07.01.2014
Հարգելի Maria, բարև Ձեզ, սովորաբար կանայք գանգատվում են ծննդաբերությունից հետո մազաթափությունից, որոնք կապված են մի քանի հանգամանքների հետ՝ ռեժիմի կտրուկ փոփոխություններ, հորմոնալ լուրջ տեղաշարժեր օրգանիզմում, քնի հարկադրված խանգարումներ և այլն: Կայքում Մազերի խնամք խորագրում Դուք կգտնեք տարբեր խորհուրդներ: Բոլոր դեպքերում այն ժամանակավոր բնույթ է կրում:
Maria
04.01.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ