Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները»

ՀՀ ԱՆ. «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները»

Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդացությունը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում, բոլոր զարգացած և զարգացող երկրների առողջապահության թիվ մեկ խնդիրներից է քաղցկեղի կանխարգելումը, հիվանդների ժամանակին և կազմակերպված բուժումը, հիվանդների հսկողության, պալիատիվ թերապիայի վարումը։ Քաղցկեղն աշխարհում մահվան երկրորդ պատճառն է, որը 2018 թվականին կազմել է մոտ 9,6 միլիոն դեպք: Թոքերի, շագանակագեղձի, կոլոռեկտալ, ստամոքսի և լյարդի քաղցկեղը տղամարդկանց քաղցկեղի ամենատարածված տեսակներն են, մինչդեռ կրծքագեղձի, կոլոռեկտալ, թոքերի, արգանդի վզիկի և վահանաձև գեղձի քաղցկեղն ամենատարածվածն է կանանց շրջանում:

Առողջապահության նախարարության և Հայկական թորակալ ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսը նվիրված էր «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները» թեմային:

Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կարևորել է կոնֆերանսի անցկացումը և հույս հայտնել, որ նմանատիպ գիտական քննարկումները կլինեն շարունակական, կնպաստեն քաղցկեղով հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում:

«Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից։

Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների կառավարման տեսանկյունից, մասնավորապես, ուզում եմ ընդգծել ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, և այն կարելի է հաղթահարել։ 

Կոնֆերանսի ընթացքում մասնագետները անդրադարձել են թոքի քաղցկեղի հիմնախնդիրներին և այդ բնագավառում բժշկագիտության ձեռքբերումներին: Ներկայացվել են թոքի քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում, հնարավոր պատճառները և դրա զարգացման ռիսկի գործոնները, թոքի քաղցկեղի վիրահատական բուժման սկզբունքները:  

Նշենք, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

2020թ. հունիսի 22-ից` օգոստոսի 14-ը. Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ
2020թ. հունիսի 22-ից` օգոստոսի 14-ը. Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Համաշխարհային առաջնորդության ծրագիրը Մեծ Բոստոնի շրջանի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ համատեղ...

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար
2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

ԵՊԲՀ. Մարտի 28-ից ապրիլի 1-ն անցկացվելու է իմունային համակարգի մասին դասընթաց
ԵՊԲՀ. Մարտի 28-ից ապրիլի 1-ն անցկացվելու է իմունային համակարգի մասին դասընթաց

Իմունոլոգիայի գարնանային դպրոցում մարտի 28-ից ապրիլի 1-ն անցկացվելու է հերթական մասնագիտական դասընթացը` արտերկրից ժամանած ոլորտի լավագույն պրոֆեսորների մասնակցությամբ...

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց
Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից...

«Ներքին հիվանդությունների արդի խնդիրները և բուժման ժամանակակից մոտեցումները ներքին հիվանդությունների կլինիկայում» թեմայով կոնֆերանս
«Ներքին հիվանդությունների արդի խնդիրները և բուժման ժամանակակից մոտեցումները ներքին հիվանդությունների կլինիկայում» թեմայով կոնֆերանս

2020 թվականի փետրվարի 19-21-ը Գավառում և մարտի 25-27-ը Կապանում (կրկնողաբար) տեղի կունենա ««Ազգային բժշկական պալատ» ՄՄ» ՀԿ կողմից «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա...

2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020թ. փետրվարի 7-ին և մարտի 3-ին, «Ոսկրամկանային համակարգ և էնդոկրին հիվանդություններ» թեմայով սեմինար
2020թ. փետրվարի 7-ին և մարտի 3-ին, «Ոսկրամկանային համակարգ և էնդոկրին հիվանդություններ» թեմայով սեմինար

2020թ. փետրվարի 7-ին և մարտի 3-ին (կրկնողաբար) Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) տեղի կունենա Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ոսկրամկանային համակարգ և էնդոկրին հիվանդություններ...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

2019 թ. դեկտեմբերի 6-ից 2020 թ. փետրվարի 8-ը, «Հոսպիտալ մենեջմենթ» թեմայով դասընթաց
2019 թ. դեկտեմբերի 6-ից 2020 թ. փետրվարի 8-ը, «Հոսպիտալ մենեջմենթ» թեմայով դասընթաց

2019 թվականի դեկտեմբերի 6-ից 2020 թվականի փետրվարի 8-ը (յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին) Երևանում («Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ) տեղի կունենա ««Ազգային բժշկական պալատ» մասնագիտական միություն»...

2020 թ., հունվար - դեկտեմբեր, «Վիրաբուժական բաժանմունքների աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ
2020 թ., հունվար - դեկտեմբեր, «Վիրաբուժական բաժանմունքների աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ

2020 թվականի հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում («Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականների. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականների. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականնների։ Ցանկացողները կարող են CV ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին...

«ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնը հայտարարում է բուժքույրերի ընդունելության մրցույթ. nairimed.com
«ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնը հայտարարում է բուժքույրերի ընդունելության մրցույթ. nairimed.com

Եթե դուք ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, լեզուների իմացություն, համակարգչից օգտվելու հմտություններ,
ապա. կարող եք ուղարկել ինքնակենսագրականը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ