Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ԵՊԲՀ-ում օրերս կայացած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրին ոլորտի արդի թեմաներն ու կիսվեցին մասնագիտական փորձով:

Գիտաժողովը նվիրված էր ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 20-ամյակին:

Ողջունելով գիտաժողովի մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասել է. «Գիտաժողովը երկար տարիների գիտական-գործնական հետազոտությունների տրամաբանական շարունակությունն է»:

Ա. Մուրադյանի խոսքով՝ այսօր հնարավորություն է ստեղծվել տարիներ առաջ փակ թեմաներ համարվող արդիական հարցերը դարձնել քննարկման առարկա:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

«Տղամարդու և կնոջ փոխհարաբերության խնդիրները տարբեր հարթակներում ուշադրության կենտրոնում են, սակայն սեքսոպաթոլոգիային վերաբերող հարցերի ակադեմիական ձևաչափը կարևոր է և արդիական»,- ընդգծել է ԵՊԲՀ ռեկտորը:

Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը նշել է, որ գիտաժողովը ընդգրկել է բժշկության տարբեր ոլորտները՝ սեքսոլոգիա, անդրոլոգիա, ընտանեկան բժշկություն, հոգեբուժություն, հոգեթերապիա, բժշկական հոգեբանություն, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն, հանրային առողջություն, գինեկոլոգիա, վեներոլոգիա, ուրոլոգիա, ռեպրոդուկտոլոգիա, փիլիսոփայություն, էթիկա, որոնք անմիջական կապ ունեն սեռական առողջության պահպանման գործում:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

Հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ադել Թադևոսյանն` ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշել է, որ սեքսոպաթալոգիայի խնդիրները բխում են նաև այլ ոլորտներից, և այս հանդիպումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով, հատկապես, բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունն ու մասնակցությունը: Նա հույս է հայտնել, որ գիտաժողովն արդյունավետ կլինի յուրաքանչյուրի համար:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

«Սեռական առողջությունը՝ հարակից մասնագիտությունների դիտարկում» խորագրի ներքո զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը՝ «Սեքսոլոգիայի ուսուցման հարցերը ընտանեկան բժիշկների հետդիպլոմային կրթական ծրագրում» թեմայով, Նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը՝ «Կոնքային քրոնիկ ցավի համախտանիշ» թեմայով: ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան՝ «Տրանսգենդերային երեխաներ և դեռահասներ» թեմայով, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ «Հոգեկան գործոնի դերը սեռական խանգարումների գենեզում» թեմայով և այլն:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը ներկայացրել է «Զույգի հոգեբանական և սեռական համատեղելիության արդի մեթոդները» թեման։

Մասնագետը նշել է, որ սա իր առաջին այցելությունը չէ Երևան, և նա միշտ ուրախ է գտնվել այստեղ։ «Մշտապես այս ամբիոնի հետ սերտ կապ եմ ունեցել, և պետք է ասեմ, որ այն շատ լավ է աշխատում, աչքի է ընկնում իր գիտական գործունեությամբ, և դա հրաշալի է, քանի որ այս աշխատանքի շնորհիվ բարձրանում է նաև բուժման որակը»։

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայի գիտական ղեկավար Սվետլանա Կալինչենկոն, շնորհավորելով հայ գործընկերներին, ասել է։

«Սա իմ առաջին այցելություն չէ Հայաստան: Հայաստանում մի քանի անգամ եղել եմ: Եվ այս անգամ էլ առիթը բաց չթողեցի` գալու, ինչի համար շնորհակալություն հայ գործընկերներիս` ինձ հրավիրելու ու հնարավորություն ընձեռելու շնորհավորել 20-ամյակի կապակցությամբ:

Ուրախալի է այն փաստը, որ ԵՊԲՀ ուսանողները «Սեքսոպաթոլոգիա» առարկան սկսում են ուսումնասիրել երկրորդ կուրսից, և դա ճիշտ է. այս առիթով` հատուկ շնորհակալություն Արմեն Մուրադյանին: Դա ասում եմ խորին հարգանքով ու համակրանքով:  

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

Բանն այն է, որ այսօր գաջետների դար է, և երիտասարդներն ավելի շատ վիրտուալ կյանքով են ապրում։ Տեսեք, տղաներին դուր է գալիս վիրտուալ սեքսը, և նրանք հետագայում լուրջ խնդիրներ են ունենում` հակառակ սեռի հետ հաղորդակցվելու այդ տիրույթից դուրս», - ասել է Կալինչենկոն` մատնանշելով իր այցելուների դառը փորձը։

Այս անգամ Կալինչենկոյի դիտակետում եղել է «Անդրոգենային դեֆիցիտով պացիենտի բուժման սկզբունքները» թեման:

Նշենք, որ գիտաժողովի երկրորդ օրը՝ «Սթրես, հորմոններ և սեքս» գիտագործնական արտագնա սեմինարի ընթացքում, որն անց է կացվել Հանքավանում, արտասահմանցի մասնագետները ներկայացրել են կլինիկական դեպքեր:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2020թ. փետրվարի 14-15-ը, հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020 թ. հունվարի 17-18-ը, մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար
2020 թ. հունվարի 17-18-ը, մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար

2020 թ. հունվարի 17-18-ը, մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2019թ. դեկտեմբերի 2-6-ը, 9-13-ը, 16-20-ը և 23-27-ը, «Հողային հելմինթոզների լաբորատոր ախտորոշում» թեմայով դասընթաց
2019թ. դեկտեմբերի 2-6-ը, 9-13-ը, 16-20-ը և 23-27-ը, «Հողային հելմինթոզների լաբորատոր ախտորոշում» թեմայով դասընթաց

2019թ. դեկտեմբերի 2-6-ը, 9-13-ը, 16-20-ը և 23-27-ը (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր մասնաճյուղի Ռեսուրս ուսումնական կենտրոն) տեղի կունենա ՀՀ ԱՆ «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից...

2019թ. դեկտեմբերի 2-7-ը, «Քույրական գործընթացն անհետաձգելի իրավիճակներում» թեմայով գիտագործնական սեմինար
2019թ. դեկտեմբերի 2-7-ը, «Քույրական գործընթացն անհետաձգելի իրավիճակներում» թեմայով գիտագործնական սեմինար

2019թ. դեկտեմբերի 2-7-ը Գորիսում (Գորիսի թիվ 3 դպրոց) տեղի կունենա ««Ազգային բժշկական պալատ» ՄՄ» ՀԿ կողմից կազմակերպվող «Քույրական գործընթացն անհետաձգելի իրավիճակներում» թեմայով...

2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր, «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մարտավարությունը» թեմայով գիտագործնական սեմինար
2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր, «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մարտավարությունը» թեմայով գիտագործնական սեմինար

2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի կունենա Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդության...

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց
Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին Երևանում, ինչպես նաև կրկնողաբար ՀՀ մարզերում տեղի կունենա «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ԱՀԿ (ԸԲԱՄ) կողմից կազմակերպվող «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար...

2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանք
2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանք

2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին (կրկնողաբար` 2020թ.  հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում) Երևանում («Նոր Արեշի պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 22 պոլիկլինիկա»...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (կրկնողաբար), «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ` գիտագործնական սեմինար
2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (կրկնողաբար), «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ` գիտագործնական սեմինար

2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (կրկնողաբար) ՀՀ մարզերում (Աբովյան, Գյումրի, Սիսիան) տեղի կունենա  ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող...

Աշխատանքի է հրավիրվում գնումների մասնագետ. info@oncology.am
Աշխատանքի է հրավիրվում գնումների մասնագետ. info@oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետի։ Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է...

2019թ. նոյեմբեր - 2020թ․ հուլիս, «Զարկերակային հիպերտենզիայի ախտորոշման, դասակարգման և բուժման ժամանակակից հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2019թ. նոյեմբեր - 2020թ․ հուլիս, «Զարկերակային հիպերտենզիայի ախտորոշման, դասակարգման և բուժման ժամանակակից հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2019թ. նոյեմբեր - 2020թ․ հուլիս ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Զարկերակային հիպերտենզիայի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ