Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

Հոկտեմբերի 9-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը։ Սիմպոզիումին ներկա էին ավելի քան 60 աշխարհահռչակ մասնագետներ և 500-ից ավելի մասնագետներ՝ Հայաստանի մարզերից և Երևանից։ Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են օստեոպորոզին նպաստող պատճառներին, օստոեպորոզի կանխարգելման ու բուժման առանձնահատկություններին, նորագույն մեթոդներին, ինչպես նաև խոսել են վիտամին D-ի կարևորության մասին։

 

Միջոցառմանը ելույթ ունեցավ Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Հալբոութը.


Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը


«Օստեոպորոզի Միջազգային Հիմնադրամի կողմից ցանկանում եմ շնորհավորել պրոֆեսոր Բելիզիկյանին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիային՝ այս շաբաթ կազմակերպված օրինակելի միջոցառման կապակցությամբ: 


Հարկ է նշել, որ Վիտամին D-ի խնդրին նվիրված առաջին օրը մեծ հաջողություն ունեցավ՝ ընդգծելով, որ այն գլոբալ խնդիր է, և անհրաժեշտության դեպքում վերջինս լայնորեն կքննարկվի:


Երկրորդ օրը, որը նվիրված էր կրթությանը  առողջապահական ոլորտում, մասնակիցների քանակը, ինչպես անցյալ տարի, վկայում էր ծրագրի գրավչության և հայ բժիշկների կողմից այս թեմայի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրասիրության մասին:

 

Մենք բոլորս կարծում ենք, որ Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի և  Օստեոպորոզի Միջազգային Հիմնադրամի միջև համագործակցությունը կարող է շատ օգտակար լինել առաջին հերթին ինչպես Հայաստանի համար, այնպես էլ Արևելյան տարածաշրջանում առհասարակ:


Շնորհակալություն ենք հայտնում գործադրված ջանքերի համար, և անհամբերությամբ սպասում ենք մոտ ապագայում նոր համագործակցությունների իրականացմանը»:

 
Հնդկաստանից ժամանած էնդոկրինոլոգ Ամբրիշ Միթալը հանդես եկավ «Ոսկրային փոփոխություններ շաքարային դիաբետի ժամանակ» թեմայով։ Ամբրիշ Միթալը մեզ հետ զրույցում ամփոփ անդրադարձավ սիմպոզիումի ընթացքում իր ելույթներին և Հնդկաստանի օրինակին։ 

 


  «Ես խոսել եմ 2 թեմաների մասին, որոնցից մեկը՝  Հնդկաստանում վիտամինի D-ի պակասի մասին էր։ Անկախ այն հանգամանքից, որ Հնդկաստանը արևադարձային երկիր է, այստեղ առկա է վիտամինի D-ի և կալցիումի լուրջ պակաս։ Սա պայմանավորված է օդի աղտոտվածության բարձր մակարդակով, որի արդյունքում մաշկը չի ընդունում վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժինը։ Խնդիրը լայնորեն տարածված է հատկապես հղի կանանց, նորածինների և տարեց մարդկանց մոտ։ Վերջին 20 տարիների ընթացքում ես և իմ գործընկերները Հնդկաստանի ամբողջ տարածքում իրականացնում ենք ուսումնասիրություններ՝ ցուցանիշներ հավաքագրելու և խնդրի լուծման համար գրագետ ռազմավարական քայլեր մշակելու համար։ 2017-ից Հնդկաստանում վիտամինի D-ի և կալցիումի պակասը լրացնում ենք կաթի օգնությամբ. ծրագիրն իրականացվում է պետության կողմից։ Կաթ արտադրող մի շարք կազմակերպություններ սկսել են կաթնամթերքի մեջ  ավելացնել վիտամինի D-ի և կալցիումի չափաբաժին։

 

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը


Խոսել եմ նաև շաքարային դիաբետով հիվանդների մոտ օստեոպորոզի առաջացման մասին։ Այս խմբի մարդիկ ռիսկային գոտում են. ոսկրային կոտրվածք ստանալու հավանականությունը նրանց մոտ 1.7 անգամ ավելին է մյուսների համեմատ, ուստի հորդորում եմ պարբերաբար հետազոտվել»։

Բրազիլացի մասնագետ Կարոլինա Մորեյրան մեզ հետ զրույցում մատնանշեց օստեոպորոզի առաջացման վերաբերյալ իր տեսակետը։

 


«Ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ օստեոպորոզը նաև արդյունք է ոկրային համակարգի չափից դուրս ծանրաբեռնվածության։ Մեր երկրում նմանատիպ խնդիր ունենում են մարզիկներն ու պարարվեստի ներկայացուցիչները։ Բայց սա չի նշանակում, որ ամբողջ խնդիրը միայն սա է։ Եթե երիտասարդը 2-3 տարվա մեջ 5 անգամ կոտրվածք է ստանում, պետք է պարտադիր ոսկրային համակարգի ամբողջական զննություն անցնի` համոզվելու, որ ոսկրի աճի և զարգացման  կամ վիտամինի D-ի հետ կապված որևէ խնդիր չունի։ Ինչ խոսք, Բրազիլիան արևադարձային երկիր է, բայց շատերը հաճախ գերադասում են մնալ փակ տարածություններում և խուսափում են արևից։ Մեր էնդկրոնոլոգների խումբը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է ոսկորային հիվանդությունների, վիտամինի D-ի և կալցիումի կարևորության մասին, ինչպես նաև տալիս ենք ոսկրային կոտրվածքների կանխարգելման ուղեցույցներ»։

 

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

 

Իրանից ժամանած պրոֆեսոր Աֆշին Օստովարը նշեց, որ Իրանում խնդիրը հիմնականում պայմանավորված է տարիքային բարձր շեմով։

 


«Իրանի բնակչության մոտավորապես 30%-ի տարիքը 60-ից բարձր է։ Ուստի, հենց տարիքով պայմանավորված, վիտամինի D-ի պակասը մեր երկրում ևս շատ տարածված խնդիր է։ Տարեց մարդկանց մոտավորապես 50%-ի մոտ խնդիրն առկա է, իսկ նույն տարիքային խմբի կանանց մոտ՝ ավելի քան 60%։ Նշվածից պարզ է դառնում, որ մեր երկրում օստեոպորոզ հիվանդությունը նույնպես տարածված է հատկապես բարձր տարիքային խմբերում, ուստի ոսկրային կոտրվածքները մեծ խնդիր են մեր հասարակության համար։

Կանխարգելելու համար ուսանողների շրջանում սկսել ենք իրականացնել մի շարք իրազեկման  ծրագրեր։ Այլ կերպ ասած՝ փորձում ենք նախնական փուլում կանխել վիտամինի D-ի խնդրի առաջացումը  և բուժման նախապատրաստումը։

 

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը


Ինչ վերաբերում է օստեոպորոզին՝ մենք ստեղծել և ստեղծում ենք սեփական կլինիկական ուղեցույց՝ մեր երկրին բնորոշ, որով նպատակ ենք հետապնդում կրկին տեղեկացնել օստեպորոզի մասին և, թե որքան կարևոր Է դրա կանխարգելումը նախնական փուլում՝ հնարավորին շուտ բուժման կուրս սկսելու համար»։


Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը«Օստեոպորոզը երիտասարդ կանանց մոտ» թեմայով բանախոսեց ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան, ով մեզ հետ զրույցում  խոսեց օստոեպորոզի դրսևորումների մասին։


«Առաջին անգամ օստեոպորոզի մասին աշխարհում սկսվել է լայնամասշտաբ խոսվել 20-30 տարի առաջ։ Այն միշտ եղել է, սակայն գնալով ավելի մեծ տարածում գտավ՝ մեծահասակների, հետդաշտանային տարիքում գտնվող կանանց, այդ թվում նաև երիտասարդների մոտ։

Հայասատանում օստեոպորոզի մասին սկսվեց խոսվել վերջին 10 տարիների ընթացքում՝ Ջոն Բիլեզիկյանի շնորհիվ, ով ամեն տարի Հայաստանում համախմբում է ոլորտի լավագույններին և իրազեկում մեզ այս հիվանդության կարևորության մասին։ Օստեոպորոզն առնչվում է գրեթե բոլոր բժշկակն ուղղություններին՝ տրավմատոլոգիա, գինեկոլոգիա, մանկաբույժություն և այլն, քանի որ այն կարող է նպաստել որոշ հիվանդությունների զարգացմանը։ Դիաբետի կանխարգելումը պետք է սկսել դեռ նորածնային հասակից, ապահովել անհրաժեշտ վիտամինի D-ի չափաքանակ և հետագայում սովորեցնել ճիշտ սնվել»։

 

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

 

Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ