Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խումբը` ՀՀ նախագահի մրցանակակիր

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խումբը` ՀՀ  նախագահի մրցանակակիր

Հունիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մի շարք բնագավառներում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:

Բժշկագիտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակը շնորհվել է «ՀՀ-ում ներդրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի պահպանումը որպես ՄԻԱՎ-ի զերծ սերունդ ունենալու նախադրյալ» աշխատանքը հեղինակած ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խմբին, որի կազմում են Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը, բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը և բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը:

Աշխատանքում մանրամասն նկարագրված են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման ուղղությամբ իրականացված նպատակային, հետևողական քայլերը, որոնք նախադրյալներ ստեղծեցին 2016թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր ճանաչվելու և 2016-2017թթ. այդ կարգավիճակը պահպանելու համար:

Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման և պահպանման շնորհիվ հնարավոր է դարձել ՄԻԱՎ վարակով մայրերից վարակից զերծ հարյուրավոր երեխաների ծնունդը, որոնք խուսափել են ցմահ բուժում ստանալու և դիսպանսերային հսկողության մեջ գտնվելու հեռանկարից, իսկ պետությունը տնտեսել է հսկայական ֆինանսական միջոցներ: Սրանով մեր երկիրը հարթել է ճանապարհ դեպի ՄԻԱՎ-ից զերծ սերունդ և ապահովել երկրի առողջապահական համակարգի համաշխարհային բարձր վարկանիշ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց
Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց

Հոկտեմբերի 14-29-ը Երևանում («Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն») տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Բժշկական վերականգնողական (ռեաբիլիտացիոն) ծառայությունների իրատեսական պահանջարկը և առաջարկը գնահատելու, ոլորտը բարելավող մոտեցումներ մշակելու ու զարգացնելու նպատակով առողջապահության նախարարությունը համագործակցության է հրավիրում...

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց
Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին Երևանում, ինչպես նաև կրկնողաբար ՀՀ մարզերում տեղի կունենա «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ԱՀԿ (ԸԲԱՄ) կողմից կազմակերպվող «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն
Հայտարարվում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելություն

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի...

Օգոստոսի 10-ին, 2019թ., «Աշխատանք փափուկ հյուսվածքների հետ» թեմայով սեմինար
Օգոստոսի 10-ին, 2019թ., «Աշխատանք փափուկ հյուսվածքների հետ» թեմայով սեմինար

Օգոստոսի 10-ին Երևանում («Աջափնյակ» ԲԿ) տեղի է ունենալու «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Աշխատանք փափուկ հյուսվածքների հետ» թեմայով սեմինար...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բժշկական լաբորատորիայում աշխատանքի է հրավիրվում փորձառու մասնագետ՝ բժշկական կենտրոնում մանիպուլյացիոն բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բժշկական լաբորատորիայում աշխատանքի է հրավիրվում փորձառու մասնագետ՝ բժշկական կենտրոնում մանիպուլյացիոն բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար:

Ա.Բ.Մեդ ընկերությունը բժշկական լաբորատորիայում աշխատանքի է հրավիրվում փորձառու մասնագետ՝ բժշկական կենտրոնում մանիպուլյացիոն բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար...

Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց
Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց

Մայիսից հոկտեմբեր Արցախի Հանրապետությունում (Հադրութ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի) տեղի կունե­­նա Հայ օգնության ֆոնդի կողմից ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Համայնքային բուժքույրերի...

ՀՀ ԱՆ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ մասնագետների
ՀՀ ԱՆ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ մասնագետների

Գիտելիքները և հմտությունները`

  • Բարձրագույն բժշկական կրթություն...

Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am

2019թ․ հուլիսի 22-26-ը Ուզբեկստանի հանրապետական ուռուցքաբանական գիտական կենտրոնում (Տաշքենդ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) տեխնիկական համագործակցության RER0044 ծրագրի շրջանակներում տեղի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Լուրեր
2019թ. հունիս - 2020թ. հունիս, «Շաքարային դիաբետի կառավարում» թեմայով մեկօրյա դասընթաց
2019թ. հունիս - 2020թ. հունիս, «Շաքարային դիաբետի կառավարում» թեմայով մեկօրյա դասընթաց

2019թ. հունիս - 2020թ. հունիս ժամանակահատվածում (կրկնողաբար) Հայաստանի մարզերում տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագիծ ԲՀ-ի կողմից Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Դիաբետի հայկական ասոցիացիայի...

ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար
ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար

Հուլիսի 22-23-ը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթացավ Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող թրեյնինգներ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

Հուլիսի 22-ին Երեւանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ