Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողով ակնաբուժություն, նեոնատոլոգիա, ներզատաբանություն

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողով ակնաբուժություն, նեոնատոլոգիա, ներզատաբանություն

Ս.թ. հուլիսի 22-23-ին Երեւանում, ՀՀ  տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Համաժողովին կմասնակցեն եւ ելույթներով հանդես կգան վերոնշյալ ոլորտների մասնագետներ համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:


Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել՝  ներկայացնելու եւ քննարկելու ակնաբուժությանը եւ հարակից ոլորտներին առնչվող տեղական եւ միջազգային ժամանակակից փորձը:


Համաժողովի առաջին օրը (հուլիսի 22, երկուշաբթի) կմեկնարկի լիագումար նիստով, որտեղ կներկայացվեն ՀԱՆ-ի եւ առանձքային գործընկերների ընթացիկ ծրագրերը, ապա տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:


Համաժողովի երկրորդ օրը (հուլիսի 23, երեքշաբթի) տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված ակնաբուժությանը եւ ներզատաբանությանը:


Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների եւ լավագույն փորձի ներկայացում եւ թեմատիկ քննարկումներ: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգներից, ներզատաբաններից եւ խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաեւ առողջաահական համակարգի պատասխանատուների եւ քաղաքականություն մշակողների համար:


Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հուլիսի 5-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին` նշելով անուն/ազգանուն, հաստատություն եւ կոնտակտային տվյալներ:


Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հունիսի 10-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին` անուն/ազգանուն, հաստատություն, կոնտակտային տվյալներ, ինքնակենսագրություն (հայերեն), 1 լուսանկար եւ ներկայացման համառոտագիրը: Հանձնաժողովը կընտրի համաժողովին ներկայացվող նյութերը եւ կապ կհաստատի ընտրված թեկնածուների հետ:


Համառոտագիրը պետք է ներառի գիտական նպատակ, մեթոդ, արդյունքներ եւ եզրակացություն: Ներկայացվող խնդիրը պետք է հստակ ձեւակերպված լինի եւ ունենա համապատասխան մեթոդոլոգիա: Եզրակացությունները պետք է հիմնված լինեն ներկայացված արդյունքների վրա:

 

Համառոտագրի բովանդակությունը չպետք է նախկինում գիտական այլ համաժողովի ներկայացված կամ մասնագիտական ամսագրում հրապարակված լինի: Համառոտագիրը հանձնաժողովին ներկայացնելիս հեղինակը հավաստիացնում է, որ բոլոր համահեղինակները համաձայն են դրան: Համառոտագիրը պետք է պարունակի առավելագույնը 2.000 նիշ եւ ներկայացվի անգլերեն եւ հայերեն:


Բժշկական դեպքի նկարագրության համար համառոտագիրը պետք է ներառի նպատակ, հետազոտություն, եզրակացություն եւ կարեւորություն:
Պոստերը պետք է լինի 80սմ լայնությամբ եւ 200սմ երկարությամբ:


Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ aecp@aecp.am:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց
Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց

Հոկտեմբերի 14-29-ը Երևանում («Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն») տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող...

2019թ. հունիս - 2020թ. հունիս, «Շաքարային դիաբետի կառավարում» թեմայով մեկօրյա դասընթաց
2019թ. հունիս - 2020թ. հունիս, «Շաքարային դիաբետի կառավարում» թեմայով մեկօրյա դասընթաց

2019թ. հունիս - 2020թ. հունիս ժամանակահատվածում (կրկնողաբար) Հայաստանի մարզերում տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագիծ ԲՀ-ի կողմից Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Դիաբետի հայկական ասոցիացիայի...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն մրցույթի մասին
ՀՀ ԱՆ. Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարության սույն տեքստը հաստատված է և հրապարակվում է մրցույթի հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 10-ի որոշման համաձայն

Մրցույթի ծածկագիրը` ԴՄ-ԳՀ-ԱՆ-ՁԻԱՀ-19/2...

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

Հուլիսի 3-ին, 2019թ., 5ՀԲՄ շրջանակում` սատելիտային սիմպոզիում. «Ալերգիկ եվ շնչառական հիվանդությունների բուժման արդի մեթոդները». 5imca.am
Հուլիսի 3-ին, 2019թ., 5ՀԲՄ շրջանակում` սատելիտային սիմպոզիում. «Ալերգիկ եվ շնչառական հիվանդությունների բուժման արդի մեթոդները». 5imca.am

Հուլիսի 3-ին Ռեսպիրատոր միության կողմից Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակներում կազմակերպվում է սատելիտային սիմպոզիում «Ալերգիկ և շնչառական հիվանդությունների ժամանակակից բուժման մեթոդները պրակտիկ...

Հուլիսի 3-ին, 2019թ., 5ՀԲԿ շրջանակում` 2-րդ Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում. 5imca.am
Հուլիսի 3-ին, 2019թ., 5ՀԲԿ շրջանակում` 2-րդ Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում. 5imca.am

Հայկական արյունաբանական ասոցիացիան սույն թվականի հուլիսի 3-ին Հայ բժիշկների 5-րդ կոնգրեսի շրջանակներում կազմակերպում է 2-րդ Համահայկական արյունաբանական սիմպոզիումը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER
5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER

 Հարգելի գործընկերներ,


Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

Մայիսի 16-ից հուլիսի 5-ը (յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին) . «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթաց
Մայիսի 16-ից հուլիսի 5-ը (յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին) . «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթաց

Մայիսի 16-ից հուլիսի 5-ը (յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին) և սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 13-ը (յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի օրերին) Երևանում (ԵՊԲՀ) տեղի կունենա Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի...

Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց
Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց

Մայիսից հոկտեմբեր Արցախի Հանրապետությունում (Հադրութ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի) տեղի կունե­­նա Հայ օգնության ֆոնդի կողմից ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Համայնքային բուժքույրերի...

ՎԻՐԱՀԱՏՎԵՔ ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Բելգիայի առաջատար ՃՈՂՎԱԾՔԱԲԱՆ-վիրաբույժների կողմից
ՎԻՐԱՀԱՏՎԵՔ ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Բելգիայի առաջատար ՃՈՂՎԱԾՔԱԲԱՆ-վիրաբույժների կողմից

Եթե Դուք կամ Ձեր հարազատները որովայնի շրջանում ճողվածքի խնդիր ունեք, կա բացառիկ հնարավորություն վիրահատվելու Հայաստան ժամանող հեղինակավոր մասնագետների մոտ...

Մայիսի 18–ից հունիսի 16-ը, 2019 թ., «Դպրոցահասակ երեխաների և դեռահասների բուժսպասարկման հիմունքները» թեմայով գիտագործնական սեմինար
Մայիսի 18–ից հունիսի 16-ը, 2019 թ., «Դպրոցահասակ երեխաների և դեռահասների բուժսպասարկման հիմունքները» թեմայով գիտագործնական սեմինար

Մայիսի 18–ից հունիսի 16-ը (կրկնողաբար՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին) Կոտայքի մարզում` Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, և Գեղարքունիքի մարզում` Սևան, Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Վարդենիս, տեղի կունենա Ջինիշյան...

ԼՂՀ ԱՆ. Անվճար դեղերի տրամադրում
ԼՂՀ ԱՆ. Անվճար դեղերի տրամադրում

ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության արդյունքում «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի կողմից տրամադրվել է Ֆոսրենոլ (լանթանի կարրբոնատ) 1000 մգ. թվով 12960 դեղահատ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ