Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Թեհրանի ամենավարկանշային համալսարանի պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. Թեհրանի ամենավարկանշային համալսարանի պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել ԵՊԲՀ-ի փորձն ու ուսումնական ծրագրերը՝ հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով:

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանը, որը հիմնադրվել է 1851թվականին, Իրանի հնագույն և ամենահայտնի բժշկական կենտրոնն է՝ ազգային ու միջազգային մասշտաբով: Այն, լինելով երկրի ամենավարկանշային հետազոտական համալսարաններից մեկը, ընդունում է դիմումներ լավագույն բուհերի ուսանողներից: Համալսարանն իր մեջ ներառում է նաև Իրանի բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, վերականգնողական, դաշնակից բժշկական գիտությունների, հանրային առողջության, բժշկության առաջադեմ տեխնոլոգիաների, սննդային գիտությունների և դիետիկայի, քույրական ու մանկաբարձական խոշորագույն դպրոցները, այդ թվում՝ վիրտուալ դպրոց:

ԹԲԳՀ-ի ենթակայության տակ են գտնվում ավելի քան հարյուր մասնագիտացված հետազոտական կենտրոններ, որոնք ուսումնասիրում են գիտությունն ու տեխնոլոգիան բժշկության մեջ, ռևմատոլոգիան, լսողական, մարսողական հիվանդությունները, մաշկային հիվանդություններն ու բորոտությունը, արյունաբանությունն ու ուռուցքաբանությունը, սրտանոթային հիվանդությունները, էնդոկրինոլոգիան և նյութափոխանակությունը, վերարտադրողական առողջությունը, ուրոլոգիան, իմունոլոգիան, ինչպես նաև ասթման ու ալերգիան:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝  համալսարանում սովորում է 12511 ուսանող, որոնցից 794 արտասահմանցի, այստեղ դասավանդում է 1802 դասախոս:

Նշենք, որ ԵՊԲՀ այցելած Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակության կազմում են ատամնաբուժության դպրոցի միջազգային հարաբերությունների, հավատարմագրման և դասակարգման ղեկավար Մոհամմադ Հ. Նեկուֆարը, քույրական և մանկաբարձության դպրոցի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Արփի Մանուկյանը, դեղագործական դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Համիդ-Ռեզա Ադհամին, վերականգնողական դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Ազադեհ Շադմեհրը, ատամնաբուժության դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Փույան Ամինիշակիբը, այդ թվում բժշկության դպրոցի համայնքային բժշկության ամբիոն ներկայացուցիչ Ազիտա Խեիլտաշը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց
Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց

Հոկտեմբերի 14-29-ը Երևանում («Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն») տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող...

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER
5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER

 Հարգելի գործընկերներ,


Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

Մայիսի 24-25-ը, 2019թ., «Պացիենտների համար որակի բարելավման և ծախսերի նվազեցման համակցման մարտահրավերի լուծումը ՀՀ-ում» թեմայով դասընթաց
Մայիսի 24-25-ը, 2019թ., «Պացիենտների համար որակի բարելավման և ծախսերի նվազեցման համակցման մարտահրավերի լուծումը ՀՀ-ում» թեմայով դասընթաց

Մայիսի 24-25-ը Երևանում («Հրազդան» հյուրանոց) տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության դեղագործության զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Պացիենտների համար որակի բարելավման և ծախսերի նվազեցման...

5-րդ միջազգային բժշկական համագումարի վերանայված ծրագիրը
5-րդ միջազգային բժշկական համագումարի վերանայված ծրագիրը

Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ կայքում տեղադրված է 5-րդ միջազգային բժշկական համագումարի վերանայված ծրագիրը և ներառում է մասնագիտական սատելիտային սիմպոզիումներին, սեմինարներին...

Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց
Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց

Մայիսից հոկտեմբեր Արցախի Հանրապետությունում (Հադրութ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի) տեղի կունե­­նա Հայ օգնության ֆոնդի կողմից ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Համայնքային բուժքույրերի...

Մայիսի 16-ից հուլիսի 5-ը (յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին) . «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթաց
Մայիսի 16-ից հուլիսի 5-ը (յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին) . «Առողջապահության մարքեթինգ» թեմայով դասընթաց

Մայիսի 16-ից հուլիսի 5-ը (յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին) և սեպտեմբերի 24-ից նոյեմբերի 13-ը (յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի օրերին) Երևանում (ԵՊԲՀ) տեղի կունենա Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի...

Մայիսի 27-ին, 2019 թ., «Շաքարային դիաբետ» թեմայով կոնֆերանս
Մայիսի 27-ին, 2019 թ., «Շաքարային դիաբետ» թեմայով կոնֆերանս

Մայիսի 27-ին Երևանում («ԴաբլԹրի Բայ Հիլթոն»  հյուրանոց) տեղի կունենա Դիաբետի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Շաքարային դիաբետ» թեմայով կոնֆերանս...

Նոր առաջարկ Նաիրի ԲԿ-ի կողմից. Նաիրի բժշկական կենտրոնում մեկնարկեց կանխարգելիչ ծրագիր՝ Եղի՛ր առողջ. nairimed.com
Նոր առաջարկ Նաիրի ԲԿ-ի կողմից. Նաիրի բժշկական կենտրոնում մեկնարկեց կանխարգելիչ ծրագիր՝ Եղի՛ր առողջ. nairimed.com

Ծրագրի շրջանակում մշակվել է բազմաթիվ պրոֆիլային (նեղ մասնագիտական) և համալիր հետազոտության փաթեթներ...

Մայիսի 21-22-ին, 2019թ., «Տուբերկուլոզի հիվանդակենտրոն բուժում» թեմայով դասընթաց
Մայիսի 21-22-ին, 2019թ., «Տուբերկուլոզի հիվանդակենտրոն բուժում» թեմայով դասընթաց

Մայիսի 21-22-ին (կրկնողաբար) Աղվերանում («Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոց) տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի...

ԼՂՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերի աջակցության նոր ծրագիր
ԼՂՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերի աջակցության նոր ծրագիր

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ապրիլի 16-ին ընդունել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետներին`Վերարտադրողական բժշկության կլինիկայի ֆինանսական ու կազմակերպչական ղեկավար...

Կրծքագեղձի անվճար հետազոտություն՝ հատուկ ուսուցիչների համար. erebunimed.com
Կրծքագեղձի անվճար հետազոտություն՝ հատուկ ուսուցիչների համար. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը բաց դռների օրեր է կազմակերպում ուսուցիչների համար: Նախաձեռնությունը «Էրեբունի» ԲԿ մամմոլոգիայի եւ կրծրքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավարինն է...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ. ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱԿԻՑ. Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ. ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱԿԻՑ. Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի խոհանոցում անհրաժեշտ է օժանդակ կին աշխատակից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ