Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

«Ճախրանք»

«Ճախրանք»

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ 2000-ին վթարված ուղղաթիռի զոհերից մեկի՝ Տիգրան Հովեսյանի մոր՝ որդուն նվիրված գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էին Հայկական բժշկական ասոցիացիան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը:


Ուղղաթիռում երեք բժիշկ էին և երեք զինվորական օդաչու, ովքեր մեկնում էին վիրավոր զինծառայողին օգնություն ցուցաբերելու: Վթարի արդյունքում բոլորը զոհվեցին…


Տիգրանը երկու օրից՝ ապրիլի 7-ին, կդառնար 50 տարեկան: Եվ այսօր հուշ-երեկո էր՝ նվիրված Տիգրանին, և, միաժամանակ, նրա մասին գրված «Ճախրանք» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրել է Տիգրանի մայրը, որտեղ զետեղված են նաև որդու մասին հավաքված հուշերը:

 

 
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի խոսքը հուզիչ էր, անհնարին էր համարում հպարտության զգացում չապրել, որովհետև ուղղաթիռի զոհերից վեցն էլ բանակի հրաշալի սպաներ էին, յուրաքանչյուրը` պրոֆեսիոնալ իր մասնագիտության մեջ… «Մեր երեք ուղղաթիռային օդաչուները և մեր երեք բժիշկները՝ երկու վիրաբույժ և մեկ անեսթեզիոլոգ՝ Տիգրանը», - հուզված կրկնում էր նա, - «Բոլորն էլ պարտաճանաչ և բարեխիղճ սպաներ էին իրենց ծառայության մեջ: Իսկ այդ օրը մտան Հայոց բանակի պատմության մեջ, ցավոք, ողբերգական պատահարի դիպվածով: Բայց այդ պատահարը շարքային պատահարներից չէր, որոնցից ապահովվագրված չէ ոչ-ոք: Ես դրա իմաստն անգամ ծառայողական պարտականություն կատարելու արտահայտության մեջ չեմ ամփոփի: Դա մարտական առաջադրանք էր, որովհետև այդ առաջադրանքի նպատակակետը զինվորի կյանքն էր և նրա առողջությունը:

 


Եղանակային վատ պայմանները հետ չպահեցին ո՛չ օդաչուներին, ո՛չ բժիշկներին, և նրանք գնացին իրենց պարտքը կատարելու: Այսօր ամեն բան նորից վերապրեցի…»,-  հուզված ու խոնավ աչքերով պատմում էր Գ. Հարությունյանը:


Այսօրը խորհրդանշական էր նրանով, որ մայրն էր հավերժացնում որդու հիշատակը՝ հուշ-գիրք գրելով նրա 50-ամյակի կապակցությամբ:


«Մեր ժողովրդի ուժը գալիս է մայրերից: Մեր հերոս տղաներին, իրականում, հերոսացնում են մայրերը և հարազատները: Այն պահից, երբ արդեն նրանք իրենց սրտում ընդունում են այդ զոհաբերությունը, նրանք դառնում են ամբողջ ազգինը: Այն պահից, երբ մայրերից յուրաքանչյուրը դադարում է իրեն հարցնել, թե ինչո՞ւ  հենց ի՛ր որդին, այլ ոչ` մեկ ուրիշինը, այդ պահից նրանք, իսկապես, արդեն հերոսացնում և արժևորում են իրենց որդու-որդիների  զոհաբերությունը: Հատման կետեր են առաջանում այդպիսի կորուստների ժամանակ՝ դեպքից առաջ և դեպքից հետո: Բայց շատ կարևոր է, որ աշխարհը չսահմանափակվի և չմնա «դեպքից առաջ», այլ որդեկորույս մայրը՝ իր որդու աշխարհի հետ զուգահեռ, շարունակի մնալ նաև ներկա իրականության մեջ: Այդ զուգահեռ աշխարհներում ապրելով, ահա, հնարավոր է նաև այսպիսի գրքեր ստեղծել և դրանք շնորհանդեսի բերել»,- այսպես խոսքն ավարտեց Գ. Հարությունյանը:

 


Հուզմունքը զսպելով, որովհետև ասելիք կար, խոսեց մայրը,- «Գիրքը ծնվել է անձնական և անանձնական ապրումներից: Ես գրող կամ բանաստեղծ չեմ, ուղղակի ցավի տողեր էին կուտակվել իմ մեջ, որոնք ուզում էի ի մի բերել, Տիգրանի մասին հուշերը հավաքել մեկ տեղում: Եվ ծնվեց գիրքը…
Գիրքը 10 տարի առաջ գրվեց, հետո ոչինչ չի ավելացվել, պարզապես տպագրվեց հիմա: 20 օրվա ընթացքում տղաները, հիմնականում Պարունակի պատասխանատվությամբ, կազմակերպեցին գրքի հրատարակումը: 19 տարի շարունակ այն միշտ ինձ հետ էր: Ընդհանրապես, ցավի հետ մենակ մնալը սարսափելի է...

 

 

 

 

 


Կարծում եմ, անձնազոհության մեջ անգամ կյանքը հաղթում է… Հունվարի 19-ին Տիգրանի զոհվելուց հետո, մայիսի 9-ին ծնվեցին նրա զույգ երեխաները՝ տղա և աղջիկ… Ուրեմն ինչ-որ անիմանալի բան կար, որ ապրեցրել է այդ երեխաներին: Այսօր նրանք 18 տարեկան են: Տղան հոր անունն ունի՝ Տիգրան:


Ասելիք ուներ նաև Տիգրանի մեծ դուստրը` Ժաննա Տիգրանի Հովեսյանը.  «Հուզված եմ, որովհետև 5 տարեկան էի, երբ հայրս զոհվեց: Գիրքը կարծես ինչ-որ շարունակություն լինի. հիշողությունների հավաքականություն, որը կօգնի քրոջս և եղբորս՝ ստեղծել իրենց մեջ հոր կերպարը, որովհետև նրանք հայրիկից հիշողություններ չունեն…»

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց
Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց

Հոկտեմբերի 14-29-ը Երևանում («Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն») տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող...

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց
Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին Երևանում, ինչպես նաև կրկնողաբար ՀՀ մարզերում տեղի կունենա «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ԱՀԿ (ԸԲԱՄ) կողմից կազմակերպվող «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց
Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց

Մայիսից հոկտեմբեր Արցախի Հանրապետությունում (Հադրութ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի) տեղի կունե­­նա Հայ օգնության ֆոնդի կողմից ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Համայնքային բուժքույրերի...

ՀՀ ԱՆ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԱՆ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ...

2019թ. հունիս - 2020թ. հունիս, «Շաքարային դիաբետի կառավարում» թեմայով մեկօրյա դասընթաց
2019թ. հունիս - 2020թ. հունիս, «Շաքարային դիաբետի կառավարում» թեմայով մեկօրյա դասընթաց

2019թ. հունիս - 2020թ. հունիս ժամանակահատվածում (կրկնողաբար) Հայաստանի մարզերում տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագիծ ԲՀ-ի կողմից Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, Դիաբետի հայկական ասոցիացիայի...

ՀՀ ԱՆ. Աշխատանքի ենք հրավիրում արարողակարգի մասնագետների
ՀՀ ԱՆ. Աշխատանքի ենք հրավիրում արարողակարգի մասնագետների

Գիտելիքները և հմտությունները`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիք, հմտություն ու փորձ...

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարությունն աշխատանքի է հրավիրում բժիշկ-փորձագետների
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարությունն աշխատանքի է հրավիրում բժիշկ-փորձագետների

Գիտելիքները և հմտությունները`

  • առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն...

Հայտարարություն. ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմի համալրում
Հայտարարություն. ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմի համալրում

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման համաձայն` առողջապահության նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունն...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բժշկական լաբորատորիայում աշխատանքի է հրավիրվում փորձառու մասնագետ՝ բժշկական կենտրոնում մանիպուլյացիոն բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բժշկական լաբորատորիայում աշխատանքի է հրավիրվում փորձառու մասնագետ՝ բժշկական կենտրոնում մանիպուլյացիոն բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար:

Ա.Բ.Մեդ ընկերությունը բժշկական լաբորատորիայում աշխատանքի է հրավիրվում փորձառու մասնագետ՝ բժշկական կենտրոնում մանիպուլյացիոն բուժքրոջ թափուր հաստիքը համալրելու համար...

Հուլիսի 24-26-ին, 2019թ., «Բռնկումների վարում և արագ արձագանքում» թեմայով դասընթաց
Հուլիսի 24-26-ին, 2019թ., «Բռնկումների վարում և արագ արձագանքում» թեմայով դասընթաց

Հուլիսի 24-26-ին Երևանում («Իբիս» հյուրանոցային համալիր) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից կազմակերպվող «Բռնկումների վարում և արագ արձագանքում» թեմայով դասընթաց...

ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ստեղծվել է «Պացիենտի իրավունքներ և խտրականության բացառումը բուժօգնություն տրամադրելիս» թեմայով էլեկտրոնային դասընթաց
Ստեղծվել է «Պացիենտի իրավունքներ և խտրականության բացառումը բուժօգնություն տրամադրելիս» թեմայով էլեկտրոնային դասընթաց

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ստեղծվել է «Պացիենտի իրավունքներ և խտրականության բացառումը բուժօգնություն տրամադրելիս» թեմայով էլեկտրոնային դասընթաց, որը հասանելի է...

Ստեղծվել է «ՄԻԱՎ վարակ» թեմայով էլեկտրոնային դասընթաց
Ստեղծվել է «ՄԻԱՎ վարակ» թեմայով էլեկտրոնային դասընթաց

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում ստեղծվել է «ՄԻԱՎ վարակ» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ