Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Ստեղծագործում են բժիշկները

Ստեղծագործում են բժիշկները

Մարտի 28-30-ը Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում  կազմակերպվել է «Երբ արարում են բժիշկները, բժշկում է արվեստը» խորագրով հավաքական ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 25 բժիշկների մոտավորապես 100 ստեղծագործական աշխատանքներ:


Ցուցահանդեսին իր յուրօրինակ աշխատանքներով մասնակցում էր նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Կարենի Առուստամյանը, ինչի առիթով զրուցեցինք նրա հետ:

 

Ստեղծագործում են բժիշկները


- Հետաքրքիր, ոչ ստանդարտ իրավիճակում եք` Ձեր մասնագիտությյունից հեռու, ինչպե՞ս եք գտել ընդհանուր եզրեր:


- Իմ կարծիքով բոլորովին հեռու չէ և ընդհանուր եզրեր գտնելը դժվար չէր: Ամեն բան սկսվեց, երբ հանդիպեցի Գոհար Թովմասյանին, ով հանդիսացավ նկարչության իմ առաջին ուսուցչուհին: Ինչպես տեսնում եք, իմ նկարները կապ ունեն կյանքի հետ՝ կյանք, ծնունդ, կյանքի շրջապտույտ, զարգացում: Նկարների անվանումներն էլ դա են հուշում՝ «Կենաց  ծառ», «Մի կակաչի պատմություն»  և  «Անվերջություն» :


- Ե՞րբ սկսեցիք նկարել:


- Նկարել սկսել եմ 10 տարի առաջ: Առաջին փորձը ճապոնացի կնոջ պատկեր էր, որից հետո տարբեր արտանկարներ էի անում, որպեսզի նկարչության տեխնիկան սովորեմ: Իսկ հետագայում արդեն փորձեցի իրականացնել իմ գաղափարներն ու մտքերը: Սկսեցի բատիկայով զբաղվել, հիմա ուզում եմ ուրիշ ոճի անցնել:

 

Ստեղծագործում են բժիշկները 


- Ի՞նչ է տալիս Ձեզ արվեստը:


- Ինձ տալիս է հանգստություն, լավատեսություն, հույս, հոգու պոռթկում, ջերմություն:

- Խոսենք կազմակերպիչների մասին:


Շատ շնորհակալ եմ միջոցառման կազմակերպիչներից  այս ամենի համար, քանի որ գնահատել են բժիշկների աշխատանքը, փորձել են բժիշկներին ցույց տալ այլ տեսանկյունից, որ բժիշկը միայն աշխատասենյակում խալաթը հագին մարդկանց ֆիզիկական ցավն ամոքող չէ: Մարդ, ով ունի զգացմունքներ, կարեկցելու, սփոփելու ունակություն, ինքն էլ լարված օրից հետո իր հոգնածությունը որևէ կերպ հաղթահարելու կարիք ունի: Մեկը դա արտահայտում է նկարնելով, մյուսը՝ գրելով, մեկ ուրիշը՝ երգելով, պարելով, մեկն էլ՝ իր երեխաներին սիրելով:

Յուրաքանչյուրի մոտ դա  յուրովի է արտահայտվում:

 

Ստեղծագործում են բժիշկները Ստեղծագործում են բժիշկները


Միջոցառմանը ներկայացված էին նաև Սիրանուշ Բաղրամյանի նկարները, ով մասնագիտությամբ ալերգոլոգ է:


Զրույցի ժամանակ տիկին Սիրանուշը պատմեց, որ նկարել սկսել է հանկարծակի, մեկ օրվա մեջ: Տաս տարի առաջ, շաբաթ առավոտյան գնացել է գրախանութ, գնել է ներկեր և սկսել նկարել՝ տան սպասքի վրա… Դժվար է նույնիսկ հավատալ, որ լինելով այդքան զբաղված բժիշլ, նա առ այսօր ունեցել է 17 անհատական ցուցահանդես:

 

Ստեղծագործում են բժիշկները Ստեղծագործում են բժիշկները


Ցուցասրահում ներկա էր նաև Գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը: Նա պատմեց գրադարանին կից գործող բժիշկ-ստեղծագործողների ակումբի մասին:


Ստեղծագործում են բժիշկները  Ստեղծագործում են բժիշկները


- Տիկին Շիրինյան, բժիշկ-ստեղծագործողների ակումբի ստեղծումն, իրոք, եզակի նախաձեռնություն է։ Ինչպիսի՞ պարբերականությամբ են կազմակերպվում հանդիպումները, ե՞րբ է այն ստեղծվել և ինչո՞վ է զբաղվում ակումբը։


Այսօր ժամանակակից գրադարանը միայն տեղեկատվական աղբյուրների կենտրոն չէ, այլ մասնագետների, տվյալ դեպքում` բժիշկների շփման վայր է։ Եվ այդ շփումը զարգացնելու, հետաքրքիր դարձնելու համար մենք ստեղծեցինք բժիշկ-ստեղծագործողների ակումբ, որն արդեն գործում է երկու տարի։ Պարբերականությունն այսպիսին է. յուրաքանչյուր ամիս, վերջին հինգշաբթի օրը ստեղծագործող բժիշկները հավաքվում են, ներկայացնում իրենց ստեղծագործությունները։ Անդամները բավականին շատ են։

 

Ստեղծագործում են բժիշկները Ստեղծագործում են բժիշկները


- Մշակույթի ի՞նչ  ժանրերի ստեղծագործողներ են միավորված։


- Ակումբում ընդգրկված են նկարիչներ, գրողներ, երաժիշտներ։ Խմբում բժիշկներ կան, ովքեր օպերա, բալետ են գրում։ Շատ հետաքրքիր է, որովհետև բացահայտում ենք ո՛չ միայն մասնագետին, այլ նաև նրա տեսակը` որպես ստեղծագործող։

 

Ստեղծագործում են բժիշկները Ստեղծագործում են բժիշկները


- Երևի թե դա բոլորի համար նյարդերը հանգստացնող լավագույն տարբերակներից մեկն է, այո՞։


- Իհարկե։ Եվ հենց այսօր էլ՝ ակումբի հերթական հավաքի ժամանակ,  շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք շնորհաշատ, տաղանդավոր մի երիտասարդի հետ, ով ավելի շատ արդեն մշակույթին է նվիրվել։ Բոլորս գերագույն հաճույք ստացանք։ Այո, դա իրոք հոգին խաղաղեցնող, հանգստացնող ազդեցություն ունի։

 

Ստեղծագործում են բժիշկները


Ցուցահանդեսին հյուր էր նաև պրոֆեսոր, համաճարակաբան Մարտուն Մուրադյանը, ով երեք տասնամյակ եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիրը։  «Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ասելիք, որ այս կամ այն կերպ փորձում է արտահայտել. «մեղավորներ» պետք չ ի գտնել» (ժպտում է)։

 

Ստեղծագործում են բժիշկները

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց
Հոկտեմբերի 14-29-ը. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց

Հոկտեմբերի 14-29-ը Երևանում («Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն») տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվող...

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

Մայիսի 17-18-ին, 2019թ., «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» թեմայով համաժողով
Մայիսի 17-18-ին, 2019թ., «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» թեմայով համաժողով

Մայիսի 17-18-ին Երևանում (Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վարչական մասնաշենք) տեղի կունենա ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի կողմից Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի հետ...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն. ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԱՆ. Հայտարարություն. ՄՐՑՈՒՅԹ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է և հրապարակվում է մրցույթի հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 3-ի որոշման համաձայն...

5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.
5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.

Հարգելի գործընկերներ,
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ գործընկերներից այն մասին, որ չեն հասցրել առ 15.04.2019թ. ժամկետում մուտքագրել թեզիսները, կազմկոմիտեն որոշեց ևս մեկ անգամ երկարաձգել թեզիսների ընդունման ժամկետը...

5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER
5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER

 Հարգելի գործընկերներ,


Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

5-րդ միջազգային բժշկական համագումարի վերանայված ծրագիրը
5-րդ միջազգային բժշկական համագումարի վերանայված ծրագիրը

Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ կայքում տեղադրված է 5-րդ միջազգային բժշկական համագումարի վերանայված ծրագիրը և ներառում է մասնագիտական սատելիտային սիմպոզիումներին, սեմինարներին...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

Կրծքագեղձի անվճար հետազոտություն՝ հատուկ ուսուցիչների համար. erebunimed.com
Կրծքագեղձի անվճար հետազոտություն՝ հատուկ ուսուցիչների համար. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքը բաց դռների օրեր է կազմակերպում ուսուցիչների համար: Նախաձեռնությունը «Էրեբունի» ԲԿ մամմոլոգիայի եւ կրծրքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավարինն է...

Ապրիլի 29-ից մայիսի 14-ը և նոյեմբերի 4-19-ը. «Սուիցիդները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական խնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց
Ապրիլի 29-ից մայիսի 14-ը և նոյեմբերի 4-19-ը. «Սուիցիդները որպես բժշկական և սոցիալ-հոգեբանական խնդիր» թեմայով վեցօրյա դասընթաց

Ապրիլի 29-ից մայիսի 14-ը և նոյեմբերի 4-19-ը Երևանում («Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն») տեղի կունենա Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի հետ...

ԼՂՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերի աջակցության նոր ծրագիր
ԼՂՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերի աջակցության նոր ծրագիր

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ապրիլի 16-ին ընդունել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետներին`Վերարտադրողական բժշկության կլինիկայի ֆինանսական ու կազմակերպչական ղեկավար...

ԼՂՀ ԱՆ. Կրկին անվճար դեղի տրամադրում
ԼՂՀ ԱՆ. Կրկին անվճար դեղի տրամադրում

ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության արդյունքում` «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»‰-ի կողմից կրկին տրամադրվել է 200 տուփ Նեուպոգեն (ֆիլգրաստիմ) 30ՄՄ/0.5մլ...

ԼՂՀ ԱՆ. Անվճար դեղերի տրամադրում
ԼՂՀ ԱՆ. Անվճար դեղերի տրամադրում

ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության արդյունքում` «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի»‰-ի կողմից տրամադրվել է 50 տուփ Նեուպոգեն (ֆիլգրաստիմ) նխ նրկ 30ՄՄ/0.5մլ և 50 տուփ Նեուլաստիմ...

ՀՀ ԱՆ. Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել
ՀՀ ԱՆ. Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ