Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am

Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է գալիք տարվա ապրիլին: Գիտաժողովի պարբերաբար անցկացումը նպատակ ունի գիտական միջոցառումների ծրագիր իրականացնել, որին մասնակցելու համար յուրաքանչյուր անգամ ընդգրկվում են տարբեր ոլորտների փորձագետներ արտերկրից և Հայաստանից, բժիշկներին ներկայացվում են ցավի ոլորտի վերջին նորություններին վերաբերող զեկույցներ:

Ծրագրի նպատակը բժիշկների մասնագիտական զարգացումն է, քանի որ ոչ բոլոր բժիշկները հնարավորություն ունեն արտերկրում անցնելու վերապատրաստումներ: Ծրագրի մեկնարկից պարզ դարձավ, որ այն բավականին մեծ պահանջարկ ունի, ինչի համար որոշվեց` որ շարունակական բնույթ կրի:

Գիտաժողովն այս անգամ նվիրված էր բժշկական հետևյալ ոլորտներին՝ ռևմատոլոգիա, նյարդաբանություն, ուռուցքաբանություն և ստոմատոլոգիա: Հայաստանից զեկույցներով հանդես եկան բ.գ.թ. Հրանտ Կարապետյանը, դոցենտ Մհեր Կոստանյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը, դոցենտ Արմինե Հարոյանը և այլոք, Արտերկրի հյուրերից էին Ջուստինո Վարրասսին՝ Պաոլո Պրոկաչիի անվան հիմնադրամի նախագահ, Ցավի համաշխարհային ինստիտուտի նորընտիր նախագահ Ագոստինո Վիրդիսը՝ ներքին հիվանդությունների գծով Ավագ պրոֆեսոր,Ֆրանկ էլսները՝ պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր:

 

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում


«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը ՀայաստանումՀրանտ Կարապետյան. Հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, Վանատուն հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ԱՎԱ ՄԵԴ պալիատիվ օգնության ծառայության ղեկավար

−   Ի՞նչ է պալիատիվ՝ ամոքիչ բժշկությունը:

−   Ամոքիչ բժշկությունն անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդներին հնարավորին կյանքի բարձր որակ ապահովվելն է: Դա ցավազրկող, ախտանշային բուժումն է, հոգեսոցիալ օգնությունը հիվանդներին և հիվանդի հարազատներին: Գործառույթների մեջ չի մտնում հիվանդի կյանքը երկարացնելը:

−   Որտե՞ղ է կազմակերպվում պալիատիվ ծառայությունը՝ տնայի՞ն, թե՞ ստացիոնար պայմաններում:

−   Պալիատիվ օգնությունը ցուցաբերվում է և՛ տնային, և՛ հիվանդանոցային պայմաններում:

−   Ո՞ր հիվանդություններն են ներառված պալիատիվ օգնության ցանկում:

−   Պալիատիվ օգնության մեջ ներառված են բոլոր անբուժելի հիվանդությունները, որոնց ժամանակ ցավազրկումը և խնամքը կարևոր դեր ունեն: Այդ հիվանդությունների շարքում ուռուցքաբանությունը կազմում է ընդհանուր թվի 35-40 տոկոսը:

 

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում

 

−   Հայաստանում ե՞րբ է ներդրվել այս ծառայությունը:

−   Այս ոլորտում սկսել ենք աշխատել 2000 թվականից, 2003 թվականին ստեղծվել է հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիան և այսօր գործում է:

Ներկայում գործում է ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ օգնության կենտրոնը, որը միակն է Հայաստանում:Կենտրոնը լիցենզավորված է և նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի:

−   Ինչպիսի՞ն է ծառայության վերաբերյալ ժողովրդի տեղեկացվածությունը:

−   Օրեցօր տեղեկացվածությունն ավելանում է: 3 տարի է, ինչ գործում է ԱՎԱ ՄԵԴ-ը, գնալով դիմողների քանակը շատանում է: Սակայն, քանի որ ծառայությունը պետության կողմից չի հովանավորվում և չի գործում նաև պետպատվեր, բնականաբար, ժողովրդի մեծ մասն անկարող է օգտվել ծառայություններից:Յուրաքանչյուր դիմած 10 հիվանդից 1-2-ը հնարավորություն ունեն պառկել ստացիոնարում և ստանալ բարձրորակ բուժում:

−   Ի՞նչ է հոսպիսը:

−   Հոսպիսը պալիատիվ բժշկության մաս է կազմում: Հոսպիսում պառկում են այն հիվանդները, որոնց կանխատեսելի կյանքի տևողությունը 3 ամսից մինչև 3 շաբաթ է: Այստեղ պալիատիվ օգնություն են ստանում առավել ծանր հիվանդներըև կիրառվում է հիմնականում հակացավային թերապիան:

 

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում

 

−   Ի՞նչ խնամք է իրականացվում:

−   Խնամքի մեջ մտնում է ամեն ինչ՝ բժշկական սպասարկում, լիարժեք խնամք:

−   Ի՞նչ ակնկալիքներ ունեք գիտաժողովից:

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում−   Ունենք նոր ծրագիր, որը նախատեսվում է իրականացնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Դա թույլ կտա Հայստանում 3-4 տարվա ըն

թացքում ստեղծել պալիատիվ օգնության ցանց և՛ Երևանում, և՛ մարզերում: Առանց ամբողջ հանրապետությունում գործող համապարփակ պալիատիվ ծառայության անհնար է ցավազրկմանը վերաբերող խնդիրները լուծել պատշաճ մակարդակով:
Տարիներ շարունակ փորձել ենք կառավարության հետ համագործակցել, սակայն ոչինչ չի ստացվել: Ներկայում երկրում փոփոխությունների հետ կապված, գուցե և այս ոլորտում էլ ինչ-որ բան փոխվի:

Մհեր Կոստանյան. Բ.գ.թ, դոցենտ, վիրաբույժ-ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գիտական խորհրդի անդամ

−   Ի՞նչ դեր ունեն նման միջոցառումներն ուռուցքաբանական պրակտիկայում:

−   Ցավային համախտանիշը ամենահաճախակի հանդիպողներից է ուռուցքաբանության ոլորտում, որի դեմ իրականացվող պայքարն ունի առաջնահերթ նշանակություն հիվանդի կյանքի որակը, կենսառիթմը և առօրյա ակտիվությունը բարձրացնելու նպատակով:
Ցավի դեմ իրականացվող պայքարի և ցավի բուժման նման միջոցառման նպատակն է բարձրացնել բժիշկների մասնագիտական ունակությունները, հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք էապես կբարելավեն հիվանդների բուժման արդյունքները և բժշկական օգնության որակը:

 

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ