Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով Հայաստանում

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով գիտագործնական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկա-վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան, Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան եւ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կ.Կ. ԱռուստամյանԳիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կ.Կ. Առուստամյանը: 

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի կողմից՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվել, բայց այս մեկը մյուսներից տարբերվում է նրանով, որ կարեւորվել է վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաների դերը. «Ինֆեկցիաների տարածվածությունը մտահոգիչ է, քանի որ արդյունքում վտանգվում է վերարտադրողական օրգանների ֆունկցիան` բերելով անպտղության, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանի բարդությունների եւ նորածինների հիվանդությունների : Ընդ որում, ինֆեկցիաները հաճախ ընթանում են առանց կլինիկական դրսևորումների, ինչը բարդացնում է դրանց ախտորոշման գործընթացը: Շատ դեպքերում դրանք ախտորոշվում են արդեն բարդացած փուլում, որի պարագայում բուժումը բավականին  խնդրահարույց է:

 

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում


Գիտաժողովում շեշտադրվել են միկոպլազմային եւ ուրեոպլազմային վարակները, քանի որ այս ինֆեկցիաների բուժման հանդեպ կան տարաբնույթ մոտեցումներ: Կարծիք կա, որ այս վարակներն առողջության համար անվտանգ են, իսկ բժիշկների մի ստվար մաս հակառակ կարծիքի է: Մեր կոնֆերանսի կարգախոսն է «Առողջ կին, առողջ մայր», ինչը բոլոր ժամանակների համար արդիական է»:


«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով ՀայաստանումՌուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան զեկույցում առանձնացրել էր «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի  խանգարման գենեզում», ինչպես նաեւ «Միկոպլազմային եւ ուրեոպլազմային ինֆեկցիաներ՝ երբ, ում եւ ինչպես բուժել» թեմաները: Թեմաներն ընտրվել են` ելնելով միջազգային վիճակագրության տվյալներից. «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի խանգարման գենեզում քիչ թեշատ հայտնի է: Սակայն, թե ինչպես եւ ում պետք է բուժել, բավականին վիճահարույց է : Հարցը կայանում է նրանում, որ այս ինֆեկցիաներով զբաղվում են տարբեր մասնագետներ՝ գինեկոլոգներ, ուրոլոգներ և  մաշկավեներաբաններ, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր հիվանդայցելուով:

 

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում «Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում

 

Այսպես, գինեկոլոգը գլխավորապես զբաղվում է կնոջ հետազոտություններով և  բուժմամբ,  ուրոլոգը՝ տղամարդու, իսկ մաշկավեներեբանը՝ ով իրեն է դիմել: Ուսումնասիրությունները վկայում են, որ  գինեկոլոգը, ուրոլոգն ու մաշկավեներաբանը, յուրաքանչյուրն իր հերթին, բուժում են այդ ինֆեկցիաները, մինչդեռ բուժման վերջնական արդյունավետ արդյունքներ չեն ստանում: Պատճառն այն է, որ  գինեկոլոգը բուժում է կնոջը, մինչդեռ  ուրոլոգը զուգընկերոջը համարում է առողջ և բուժում չի նշանակում, մինչդեռ նա կնոջ համար վարակի  փոխանցման աղբյուր է: Փորձը ցույց է տալիս,  որ  մասնագետները  միասին պետք է կազմակերպեն և իրականացնեն հետազոտման ու բուժման գործընթացը»:

 

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով ՀայաստանումՌուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան գիտաժողովին հանդես եկավ «Միզասեռական համակարգի ստորին հատվածի միկրոֆլորան եւ վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաները» թեմայով:

 

Հարցին, թե ինչու է կարևորվել թեման, նա պատասխանեց. «Կան ինֆեկցիաներ, որոնց բարդացումը կարող է արգանդի եւ այլ օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը տարածված է, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլուր: Խնդրից խուսափելու կամ կանխելու համար անհրաժեշտ է տարվա ընթացքում կատարել կանխարգելիչ հետազոտություն: Պետք է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից: Շատ կարեւոր է ինֆեկցիաների բուժման գործընթացում կիրառել սահմանված սխեմաները»:    

 

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով ՀայաստանումՌուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան հանդես է եկել «Վերարտադրողական առումով նշանակելի ինֆեկցիաների ախտորոշման վիճահարույց հարցերը» թեմայով: Ըստ նրա՝ բուժման արդյունավետության համար շատ կարեւոր է ախտորոշումը:

 

«Բժշկությունը հագեցած է ժամանակակից ախտորոշման սարքերով, որոնք կարող են բացահայտել ո՛չ միայն ինֆեկցիայի տեսակն, այլ նաեւ դրանց  տարածվածությունն օրգանիզմում: Ախտորոշման սարքերը հնարավորություն են տալիս մի քանի ժամում բացահայտել օրգանիզմում միկրոֆլորայի վիճակը՝ անկախ կլինիկական պատկերից: 21-րդ դարի ախտորոշման սարքերն օբյեկտիվորեն բացահայտում են ինֆեկցիաներն ու տալիս բժշկին ճշգրիտ ախտորոշելու ու արդյունավետ բուժման պլան մշակելու լավագույն հնարավորություն: Սա շանս է օգնել մարդկանց` վարելու առողջ ու գեղեցիկ կյանք»:

 

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում «Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում «Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով Հայաստանում

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

2019թ. հունվար-մարտ, «Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո» թեմայով սեմինար
2019թ. հունվար-մարտ, «Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո» թեմայով սեմինար

2019թ. հունվար-մարտ ամիսներին (հունվարի 22, փետրվարի 12, 22, մարտի 15, 26) կրկնողաբար Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվում է...

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը
ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը

Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը: Խումբը կազմված է 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններից, որտեղ Հայաստանը...

5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER
5IMCA - ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ - ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО - INFORMATION LETTER

 Հարգելի գործընկերներ,


Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում:
Համագումարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է...

ՀՀ ԱՆ. ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է անվճար բուժում. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է անվճար բուժում. Արսեն Թորոսյան

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԿ), «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Երևանում կկայանա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. izmirlianmedicalcenter.com
Երևանում կկայանա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. izmirlianmedicalcenter.com

Երևանում հուլիսի 4-ից 6-ը կկայանա Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը, որի նախապատրաստական աշխատանքների սկիզբ հայտարարվել էր 2018 թվականը: Այդ մասին օրերս կայացած գիտական խորհրդի նիստի ժամանակ ասել է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
15% ԶԵՂՉ‼️ Բոլոր ռեֆրակցիոն միջամտություննեի համար. emalayan.com
15% ԶԵՂՉ‼️ Բոլոր ռեֆրակցիոն միջամտություննեի համար. emalayan.com

15% ԶԵՂՉ‼️
Բոլոր ռեֆրակցիոն միջամտություննեի
համար...

«Հայաստան-սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության». Արմեն Չարչյան (տեսագրություն). izmirlianmedicalcenter.com
«Հայաստան-սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության». Արմեն Չարչյան (տեսագրություն). izmirlianmedicalcenter.com

2019 թ. հուլիսի 4-6-ը Հայաստանում տեղի կունենա հայ բժիշկների 5-րդ միջազգային համաժողովը, որի նախագահն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն  Արմեն Չարչյանը...

«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով երկօրյա դասընթաց
«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով երկօրյա դասընթաց

2018թ. նոյեմբեր - 2019թ. փետրվար ժամանակահատվածում Երևանում («Գրիգոր Նարեկացի» ԲԿ) տեղի կունե­­նա Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը
ՀՀ ԱՆ. Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը

Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը...

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի ընթերցողներ,

Սիրով շնորհավորում ենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում անխռով ու լուսավոր տարի, սեր ու ներդաշնակություն ամենուր...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրով շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում, որ գալիք տարին լինի նորանոր նվաճումների, աշխատանքային ու անձնական կյանքում բազում հաջողությունների...

ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանս...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ