Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են նաև հաշմանդամներին, երիտասարդներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվել են նաև հաշմանդամներին, երիտասարդներին վերաբերող հարցեր

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի դահլիճում երեկ կայացած Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նոր անհատական կազմի առաջին նիստին, ի թիվս ՄՀՀ անդամների, մասնակցում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան, միջազգային ու հասարակական, ինչպես նաև առողջապահության նախարարության ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ի պաշտոնե ՄՀՀ նախագահն է, ողջունեց հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև ներկայացրեց ՄՀՀ գործունեության կարգը, սկզբունքներն ու նպատակները:


ՄՀՀ նիստի օրակարգում ներառված էին` փոխնախագահի ընտրության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի ներկայացման և հաստատման հարցերը:


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Աստղիկ Գրիգորյանը միաձայն ընտրվեց ՄՀՀ փոխնախագահ:


ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտը, որին հաջորդեց հարց ու պատասխան ներկայացված նյութի վերաբերյալ:


Արդյունքում, ՄՀՀ անդամները միաձայն քվեարկեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի օգտին՝ հաստատելով վերջինիս ներկայացումը Գլոբալ հիմնադրամ՝ նոր դրամաշնորհ ստանալու նպատակով:


ՄՀՀ քարտուղար Սիլվա Էլբակյանը նշեց հանձնաժողովի առաջիկա անելիքները, որոնք վերաբերում են աշխատանքային խմբերի, հանձնաժողովների ձևավորմանը, ինչպես նաև քաղաքացիական հատվածի առաջիկա ընտրությունների անցկացմանը:


 Նիստի ընթացքում ՄՀՀ անդամ պետական կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը քննարկեցին ոլորտում առկա խնդիրները, որոնք առնչվում են հաշմանդամներին, երիտասարդներին: Արդյունքում, ՄՀՀ անդամները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ոլորտում առկա բացերը լրացնելու ուղղությամբ:


Ամփոփելով ՄՀՀ նիստի բոլոր օրակարգային հարցերը՝ նորընտիր ՄՀՀ փոխնախագահ Աստղիկ Գրիգորյանը եզրափակեց նիստը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը
ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը

Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը: Խումբը կազմված է 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններից, որտեղ Հայաստանը...

«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ
«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ

Դեկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

Նոյեմբերի 23-ին, 2018թ., «Հակամիկրոբային կայունություն» թեմայով դասախոսություն
Նոյեմբերի 23-ին, 2018թ.,  «Հակամիկրոբային կայունություն» թեմայով դասախոսություն

Նոյեմբերի 23-ին Երևանում («Օպերա Սուիթ Հոթել» հյուրանոցի կոնֆերանս դահլիճ) տեղի կունենա «Ֆարմպրոգրես» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Հակամիկրոբային կայունություն» թեմայով դասախոսություն...

«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց
«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց

Նոյեմբերի 19-ին, 20-ին, 26-ին, 27-ին, դեկտեմբերի 3-ին, 4-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց
«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 23-ը (յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին) Երևանում (Կորյունի 2) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից...

Հայտարարություն. oncology.am
Հայտարարություն. oncology.am

Սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը` ներառյալ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող Իրա Մեդիքլ Գրուպը հայտարարում է 20% զեղչ «Վարիան կլինակ այ իքս» գերժամանակակից ճառագայթային սարքով բուժվելու համար:

«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկան առաջարկում է լայնածավալ, արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ակնաբուժական սպասարկում
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկան առաջարկում է լայնածավալ, արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ակնաբուժական սպասարկում

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան հիմնադրվել է 2011 թվականին՝ ռուսական առաջատար կլինիկաներից մեկի՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական...

Ակցիան շարունակվում է. tsnndatun.am
Ակցիան շարունակվում է. tsnndatun.am

Ծննդատան լյուքս հիվանդասենյակների համար գործում է  50% զեղչ...

ԵՊԲՀ. «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանցկացվեն «Բաց դռների օրեր»
ԵՊԲՀ. «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանցկացվեն «Բաց դռների օրեր»

Հարգելի՛ ծնողներ, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը վերջին մեկ տարում (2017-2018 թվականների ընթացքում) ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած պացիենտների հետ հետադարձ կապն ակտիվացնելու և պահպանելու...

«Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից» թեմայով յոթօրյա դասընթաց
«Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից» թեմայով յոթօրյա դասընթաց

2018 թվականի հոկտեմբերի 29-ին և 30-ին, նոյեմբերի 5-ին, 6-ին, 12-ին, 13-ին, 15-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2018»17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես
«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2018»17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում է մասնակցել "Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2018" 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կանցկացվի  հոկտեմբերի 26-ից 28-ը...

Հոկտեմբերի 25-ին,2018թ., «Գրիպ և սուր շնչառական վարակներ» թեմայով տեսակոնֆերանս
Հոկտեմբերի 25-ին,2018թ., «Գրիպ և սուր շնչառական վարակներ» թեմայով տեսակոնֆերանս

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրիշրջանակում ս/թ հոկտեմբերի 25-ին, ժամը 16:00ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում (Երևան,Ռուբինյանց փող., 29/3 շենք, Հեռ. 249677, 09120316) տեղի կունենա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ