Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Հայկուհի Գյոկչյան

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Հայկուհի Գյոկչյան

2013 թվականի համեմատ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում ավելացել են, մահացության թիվը, սակայն,  նվազման միտում ունի: Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված միջազգային գիտապրակտիկ սեմինարի ժամանակ ասել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանը:

 

Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության  1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ:  Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է  526, 2017-ին 420 դեպք: Կարող եմ ասել, որ  դա եւ մեր  դիագնոստիկ ծառայությունների լավ  աշխատանքի, եւ իրազեկաման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը”,- ընդգծել է ուռուցքաբան -քիմիաթերապեւտը:

 

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.


Հայկուհի Գյոկչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի  ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ կազմակերպված գիտապրակտիկ սեմինարին մասնակցել են Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ, նաեւ շուրջ 50 վիրաբույժներ ու ուռուցքաբաններ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ու Արցախից:

 

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.

“Նման կոնֆերանսները շատ կարեւոր են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարում, քանի որ  բոլոր բժիշկները չէ, որ հնարավորություն են ունենում  միջազգային կոնֆերանսներին մասնակցելու: Այսպիսի մեծ անուն եւ վաստակ ունեցող բժիշկներին հրավիրելով Հայաստան՝ մենք նպատակ ունենք  մեր ուռուցքաբանների գիտելիքները թարմացնել, վերապատրաստել եւ մտքերի փոխանակում, բժշկական քննարկումներ  կազմակերպել, չ՞է որ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը: Կրծքագեղձի  քաղցկեղի վերաբերյալ սա Հայաստանում  առաջին կոնֆերանսն է եւ մենք  նախատեսում ենք որ հաջորդը նվիրված կլինի թոքի եւ կոլորեկտալ քաղցկեղին”՚,- նշել է Հայկուհի  Գյոքչյանը:

 

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.


“Նման միջոցառումները չափազանց կարեւոր են, քանի որ այն ոլորտը, որտեղ մենք աշխատում ենք, ամեն օր է զարգանում եւ առանց փորձի փոխանակման, առանց նման հանդիպումների անհնար է առաջ  շարժվել:  Այսօր այստեղ են հավաքվել ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ եւ կարծում եմ մենք բավականին արդյունավետ քննարկումներ կունենանք”,- ասել  է Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի ուռուցքաբան Իրակլի Զումբաձեն:

 

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.  Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.


Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: Սեմինարի երկրորդ հատվածում ուռուցքաբանները  քննարկել են վեց բարդ դեպքեր՝ հիվանդության բուժման հետագա ռազմավարությունը համատեղ որոշելու նպատակով:

 

“Բարդ դեպքերի քննարկումը մեր գործընկերների հետ շատ կարևոր է: Այսպիսով մենք կօգնենք հիվանդության հետ կռիվ տվող վեց մարդու եւ միաժամանակ տարբեր երկրներից երկած ուռուցքաբանները կոնկրետ օրինակների վրա փորձի փոխանակում կանեն,- ասել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:

 

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.


Միջազգային սեմինարին ներկա է եղել նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Վահե Տեր- Մինասյանը, որն էլ ընդգծել է, որ ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ ամեն բան պետք է արվի, որպեսզի այդ բեռը ամբողջությամբ չմնա քաղցկեղ ախտորոշում ունցեղ մարդու ուսերին:

 

Նա ընդգծել է, որ ուռուցքաբանական հիվանդությունները ամենից շատ ներդրումներ պահանջող ոլորտն է ամբողջ աշխարհում եւ Հայաստանը չպետք է հետ մնա: “Հուսով եմ, որ Հայաստանում եւս շուտով ավելի լուրջ արդյունքներ կկարողանք գրանցել, քան մինչեւ այսօր: Ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ կարեւոր է, որ մենք կարողանանք հասնել նրան, որ այդ հիվանդության բեռը չմնա միայն հիվանդի  վրա”-, ընդգծել է նա՝ կարեւորելով միջազգային գիտաժողովների ու փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպումը: “Հայաստանում շատ են լավ բժիշկները, որոնց անընդհատ պետք է հնարավորություն տրվի մասնակցել փորձի փոխանակման ծրագրերին, վերապատրաստումներին: Եթե մասնագետները իրենց համար կարողանան գտնել անգամ մեկ-երկու կետ, որ կօգտագործեն պրակտիկայում, ուրեմն հրաշալի է”,- նկատել է նա:

 

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ավելանում են, մահվան ելքը՝ նվազում.

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ