Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Երեխաների զարգացման խնդիրները՝ միջազգային համաժողովի թեմա

ՀՀ ԱՆ. Երեխաների զարգացման խնդիրները՝ միջազգային  համաժողովի թեմա

Վերջին ժամանակներում զարգացման խանգարումների տարածվածությունն աճում է՝ պայմանավորված կանանց շրջանում վերարտադրողական խնդիրների առկայությամբ, ցածր և ծայրահեղ ցածր քաշով ծնված երեխաների ապրելիության բարելավմամբ, արդեն իսկ վաղ հասակում վարքագծային և սոցիալիզացման խնդիրներ առաջ գալով (օրինակ՝ աուտիզմ): Պատահական չէ, որ 2016թ. Համաշխարհային բանկի և ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի տնօրեններ Ջիմ Յոնգ Կիմը և Էնտոնի Լեյքը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել ազգային կառավարություններին և միջազգային կառավարություններին ավելացնել ներդրումները ոլորտում՝ որպես մարդկության կայուն զարգացման գրավական:

Այսօրինակ հարցեր են քննարկվել օրերս Մինսկում կայացած տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր երեխաների զարգացման և վաղ միջամտության հարցերին:

Երեխաների զարգացումն արդիական առողջապահական խնդիր է ամբողջ աշխարհում: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, վաղ մանկական հասակում երեխաների 10-16% ունենում են ֆունկցիոնալ սահմանափակումներ: Դրանց որոշակի  մասն անցնում է ինքնաբերաբար և պահանջում է գլխավորապես ճիշտ խորհրդատվություն երեխայի խնամքի մասին: Այլ խանգարումներն ի վիճակի են էապես անդրադառնալ երեխայի առողջության, զարգացման վրա, հետագայում առաջացնել կրթության սահմանափակումներ և սոցիալական բնույթի խնդիրներ, ներառյալ կայուն հաշմանդամություն:

Համաժողովին ներկայացվել են համաշխարհային միտումները, գիտության նվաճումները, տարբեր երկրների խնդիրներն ու դրանց լուծման փորձը՝ սկսած Պորտուգալիայից մինչև Թուրքմենստան: Հայաստանյան զեկույցում ներկայացվել է, որ առողջապահության ոլորտում երեխաների զարգացմանն առնչվող ծրագրերը մի շարք գործընկերների աջակցությամբ ներդրվել են 90-անների կեսերից սկսած: Առաջնային օղակում ԱՄՆ հանրահայտ Մեյո կլինիկայի մասնագետների մասնակցությամբ ներդրվել է զարգացման սկրինինգը՝ ըստ Այրտոնի: Առավել մասնագիտացված օգնություն տրամադրվում է Արաբկիր ԲՀ–ի ԱրԲեՍ կլինիկայում, Հանրապետական մանկական վերակագնողական կենտրոնում, Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնում և այլուր:

Կարևորագույն նվաճում է 2005թ. սկսված և փուլ առ փուլ տարածված նեոնատալ սկինինգների ներդրումը՝ բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, տեսողության, բնածին հոդախախտի ուղղությանբ, ինչի արդյունքում հարյուրավոր երեխաներ խուսափել են լիակատար հաշմանդամության զարգացումից:

Զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, վերականգնողական ծառայությունների մատչելիության նպատակով Մալաթիա-Սեբաստիա  համայնքում ներդրվել է համայնքահեն նորարարական, ինտեգրացված (առողջապահական-կրթական-սոցիալական) մոդել, որը ներառում է համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան, թիվ 92 ներառական մանկապարտեզը, ուր ստեղծվել են պայմաններ հաշմանդամության թեթև, միջին և ծանր ձևերով երեխաների ներառման համար:

Համեմատականը այլ երկրների տվյալների հետ ցույց է տալիս հետևյալը՝ այն, ինչ  Հայաստանում սկսվել է 90-ականների վերջին, նույնիսկ մի շարք  արևելաեվրոպական երկրներում ներդրվել է վերջին տարիների ընթացքում միայն: Պատահական չէ, որ հայաստանյան մասնագետները մշակում և ներդnում են ծրագրեր միջինասիական երկրներում: Այդուհանդերձ, Հայաստանում կան նաև մի շարք լուրջ խնդիրներ, որոնցից առավել արդիականը ռեսուրսների խիստ սակավությունն է, դրանից բխող  ծառայությունների հասանելիությունը, իսկ մի շարք մարզերում դրանց բացակայությունը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի, Բելառուսի կառավարության և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերով: Կազմակերպիչների հրավերով համաժողովին մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի երեխաների առողջության բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲՀ–ի  Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Երեխաների զարգացման ծրագրերը համակարգող Սերգեյ Սարգսյանը, ինչպես նաև ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Ալվարդ Պողոսյանը և Մայա Սիմոնյանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող, տվյալ ոլորտում մեծ ավանդ ունեցող Նաիրա Ավետիսյանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը
ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը

Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը: Խումբը կազմված է 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններից, որտեղ Հայաստանը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով երկօրյա դասընթաց
«Նորածինների շարունակական խնամք և նորածնային տարիքում առավել հաճախ հանդիպող վիճակներ» թեմայով երկօրյա դասընթաց

2018թ. նոյեմբեր - 2019թ. փետրվար ժամանակահատվածում Երևանում («Գրիգոր Նարեկացի» ԲԿ) տեղի կունե­­նա Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Արաբկիր» ԲՀ-ն աշխատանքի է հրավիրում ճառագայթային ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգի. arabkirjmc.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Արաբկիր» ԲՀ-ն աշխատանքի է հրավիրում ճառագայթային ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգի. arabkirjmc.am

Արաբկիր Բժշկական համալիր, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, ճառագայթային ախտորոշիչ ծառայության բժիշկ ռադիոլոգի թափուր հաստիքը համալրելու համար, աշխատանքի է հրավիրում բարձրագույն բժշկական...

«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ
«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ

Դեկտեմբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

17-ը դեկտեմբերի, 2018թ., «ՍԵՌԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ» հանրամատչելի դասախոսությունը՝ նվիրված սեռական դաստիարակության խնդիրներին
17-ը դեկտեմբերի, 2018թ., «ՍԵՌԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ» հանրամատչելի դասախոսությունը՝ նվիրված սեռական դաստիարակության խնդիրներին

Հրավիրում ենք ներկա գտնվելու «ՍԵՌԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ» հանրամատչելի դասախոսությանը՝ նվիրված սեռական դաստիարակության խնդիրներին, որը տեղի կունենա...

ՀՀ ԱՆ. Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր
ՀՀ ԱՆ. Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված...

«Զարկերակային գերճնշման ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով գիտագործնական սեմինա
«Զարկերակային գերճնշման ախտորոշման և վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով գիտագործնական սեմինա

Դեկտեմբերի 10-22-ին Երևանում (Սրտաբանության ԳՀԻ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն) տեղի կունենա Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Զարկերակային գերճնշման ախտորոշման և վարման ժամանակակից...

Դեկտեմբերի 10-14-ը, «Հատուկ վտանգավոր վարակների և կենսանվտանգության հիմնահարցերը բուժքույրական պրակտիկայում» թեմայով դասընթաց
Դեկտեմբերի 10-14-ը, «Հատուկ վտանգավոր վարակների և կենսանվտանգության հիմնահարցերը բուժքույրական պրակտիկայում» թեմայով դասընթաց

Դեկտեմբերի 10-14-ը Երևանում («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի I բաժանմունքի լսարան) տեղի կունենա Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կողմից...

Դեկտեմբերի 13-ին և 15-ին, 2018թ., «Սթրեսի կառավարում» թեմայով աշխատաժողով
Դեկտեմբերի 13-ին և 15-ին, 2018թ., «Սթրեսի կառավարում» թեմայով աշխատաժողով

Դեկտեմբերի 13-ին և 15-ին "Հոգեմարմնական առողջություն" թեմայով ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ սպասված հյուրն է
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԸ...

«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am

Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է գալիք...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցում է «Իզմիրլյան» ԲԿ պատվիրակությունը. izmirlianmedicalcenter.com
Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցում է «Իզմիրլյան» ԲԿ պատվիրակությունը. izmirlianmedicalcenter.com

2014 թվականից ի վեր Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը սկսել է ամրապնդվել նոր համատեղ նախաձեռնությամբ` հայ-ռուսական առողջապահական համաժողովների...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը. oncology.am
Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը. oncology.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile»  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ