Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

26-28 Սեպտեմբերի, 2018թ. Երևանում կայանալիք Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ ամենամյա համաժողովին, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովին, Ռեզիդենտների և ասպիրանտների 3-րդ Եվրոպական համաժողովին մասնակցելու կարգը. aas.am

26-28 Սեպտեմբերի, 2018թ. Երևանում կայանալիք Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ ամենամյա համաժողովին, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովին, Ռեզիդենտների և ասպիրանտների 3-րդ Եվրոպական համաժողովին մասնակցելու կարգը. aas.am

Հարգելի գործընկերներ,

Ուրախ ենք հրավիրել Ձեզ վիրաբուժության նշանակալից և հետաքրքիր միջոցառմանը: Վիրաբույժների հայկական ասոցիացիան (ՎՀԱ) և Վիրաբուժության եվրոպական միությունը (ՎԵՄ) համակազմակերպիչների հետ միասին 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում համատեղ անցկացնելու են ՎՀԱ 4-րդ հնգամյա վեհաժողովը և ՎԵՄ ամենամյա 22-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում ընթանալու է նաև Եվրոպայի վիրաբուժության ռեզիդենտների /կլինիկական օրդինատորների/ և ասպիրանտների /երիտասարդ գիտնականների/ 3-րդ համաժողովը, որը դարձել է ՎԵՄ համաժողովների պրակտիկայում գեղեցիկ, բարի ավանդույթ, ինչը թույլ է տալիս նույն միջոցառման ժամանակ հաղորդակցվեն մասնագիտական տարբեր մակարդակների մասնագետները:

 

Համատեղ համաժողովի ծրագիրն ընդգրկում է վիրաբուժության տարբեր բաժիններ:

 

Ավելի քան 20 տարի Վիրաբուժության եվրոպական միությունը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը, ջանքեր է գործադրում հարստացնելու և ուժեղացնելու համագործակցությունը արևմուտքի և արևելքի վիրաբույժների միջև: ՎԵՄ աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի և Ասիայի տասնյակ երկրներ: Տարեցտարի կազմակերպությունը դառնում է ավելի ուժեղ և հարուստ իր անդամներով, իր ազդեցությամբ:

 

Վիրաբույժների հայկական ասոցիացիան անցած մի քանի տասնամյակներում և պատերազմների, տնտեսական ճգնաժամերի դժվարին ժամանակներում, և հանրապետության զարգացման տարիներին կատարել է իր գործառույթները, մեթոդաբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի վիրաբույժներին, ստեղծել կապեր արտասահմանյան կլինիկաների հետ վիրաբուժության տարբեր ճյուղերը զարգացնելու ուղղությամբ: Այդ զարգացմանը նպաստելու, փորձի փոխանակման նպատակով 2003 թվականից անցկացվում են հայ վիրաբույժների հնգամյա վեհաժողովները:

 

Երևանում կայանալիք համատեղ վիրաբուժական համաժողովը նշանակալից է նաև նրանով, որ այն անցկացվելու է մեր մայրաքաղաքի 2800-ամյակի միջոցառումների օրերին:

 

Վիրաբուժության համաժողովը լինելու է եռալեզու, կազմկոմիտեն ապահովելու է զեկուցումների ժամանակ թարգմանություն հայերեն, ռուսերեն, անգլերեն:

 

Հրավիրում ենք Ձեզ վիրաբուժության համաժողովին և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը:

 

__

Պրոֆ. Միրիջանյան Մուշեղ Միսակի________Պրոֆ. Ստեփանյան Սուրեն Աղոյի

ՎՀԱ նախագահ_________________________ՎԵՄ նախագահ, ՎՀԱ փոխնախագահ

 

Ավելիին կարող եք տեղեկանալ հետևյալ էջում... goo.gl/B3nr2L

 

Համաժողովի թեմաները


Բարիատրիկ վիրաբուժություն

Կրծքագեղձի վիրաբուժություն

Կոլոռեկտալ վիրաբուժություն

Ուսուցում և մարզում

Անհետաձգելի և վնասվածքների վիրաբուժություն

Էնդոկրին վիրաբուժություն

Ընդհանուր վիրաբուժություն

Ճողվածքներ և փափուկ հյուսվածքների վիրաբուժություն

Հեպատոբիլիար վիրաբուժություն

Ենթաստամոքսային գեղձի վիրաբուժություն

Նվազ ինվազիվ վիրաբուժություն

Վիրաբուժական խնամք և սնուցում

Վիրաբուժական բարդություններ

Վիրաբուժական օնկոլոգիա

Թորակալ վիրաբուժություն

Կերակրափողի, ստամոքսի և 12մատնյա աղու վիրաբուժություն

Անոթային վիրաբուժություն

 

Համաժողովի ծրագիր


26. Սեպտեմբեր. 2018


10.00 – 16.00 – ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ  ԳՐԱՆՑՈՒՄ

17.00 – ԲԱՑՄԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 

27. Սեպտեմբեր. 2018


09.00-10.45 – ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏ

10.45 – 11.00 – ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

11.00 – 13.00 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

13.00 – 14.00 – ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

14.00 – 17.00 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

17.15-18.30 – ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐ

19.00 – ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ

 

28. Սեպտեմբեր. 2018


09.00-10.45 – ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏ

10.45 – 11.00 – ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

11.00 – 13.00 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

13.00 – 14.00 – ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

14.00 – 16.30 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

16.30 – 17.00 – ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

17.15-18.30 – ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐ

 

 

Գրանցման գումարի չափը


Եթե մասնակիցը վճարել է ՎՀԱ և ՎԵՄ 2018թ. անդամավճարները – 40.000 դրամ

Եթե մասնակիցը վճարել է ՎՀԱ կամ ՎԵՄ 2018թ. անդամավճարը – 50.000 դրամ

Եթե մասնակիցը չի վճարել ՎՀԱ և ՎԵՄ 2018թ. անդամավճարները – 60.000 դրամ

Վիրաբուժության կլինիկական օրդինատորներ – 10.000 դրամ

 

– Համաժողովի գրանցման վճարի մեջ ներառված են՝ մասնակցությունը բացման արարողությանը, համաժողովի նյութերը, մասնակցությունը բոլոր գիտական նիստերին, սուրճի ընդմիջումները, ճաշերը:

 

– Գրանցման վճարի մեջ չի ներառվում կեցությունը Երևանում:

 

– Գալա ընթրիքը (27-ը սեպտեմբերի 2018թ., 19:00) չի ներառվում գրանցման վճարի մեջ: Գալա ընթրիքի մեկ մասնակցի վճարը` 20.000 ՀՀ դրամ, կլինիկական օրդինատորների համար` 10.000 ՀՀ դրամ:

 

– Գրանցման համար բանկային մուծումը կատարելուց հետո խնդրում ենք վճարման անդորրագրի պատճեն ուղարկել հետևյալ info@ess2018.am էլ. հասցեով, որից հետո Դուք կստանաք գրանցումը հաստատելու վերաբերյալ հաղորդագրություն:

 

Շահառուի բանկային տվյալները ՀՀ Դրամով փախանցում կատարելու համար


Ամերիաբանկ ՓԲԸ

«ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍ, ԵՐԵՎԱՆ 2018» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԿ

Հաշվեհամար. 1570027836760100

 

Թեզիսներ


Ձեր աշխատանքների թեզիսներն կարող եք ուղարկել հետևյալ info@ess2018.am էլ. հասցեով:

 

Թեզիսի ծավալը մեկ էջ է (1800 նիշ),

 

Կառուցվածքը՝ վերնագիր, հեղինակների ազգանուններ և անվան, հայրանվան սկզբնատառեր, աշխատանքի վայր, թեզիսի ներածություն, նյութ և մեթոդներ, արդյունքներ, եզրահանգում, թեզիսի պատասխանատուի կոնտակտային տվյալներ:

 

Թեզիսների ձևավորման պայմաններն են՝ էջի դաշտերը բոլոր կողմերից` 2սմ, միջտողային ինտերվալը՝ 1,5, տառաչափը՝ 12, հայերեն տեքստի ֆոնդը՝ Sylfean, ռուսերեն և անգլերեն տեքստերի ֆոնդերը՝ Times New Roman:

Թեզիսներ ընդունելու վերջնաժամկետն է 2018թ. հունիսի 30-ը:


– Թեզիսների հեղինակները մինչև 2018թ. օգոստոսի 1-ը կտեղեկացվեն` մերժման դեպքում:

– Պլենար զեկուցումներին տրամադրվելու է 20 րոպե և 10 րոպե` հարցերի համար:

– Սեկցիոն զեկուցումներին տրամադրվելու է 10 րոպե և 5 րոպե` հարցերի համար:

– Համաժողովի ծրագրում նախատեսվում է «՛Ինչպե՞ս եմ ես դա անում» սեկցիա տեսանյութի /վիդեոֆիլմ/ ներկայացմամբ` 10 րոպե տևողությամբ:

– Համաժողովի ծրագրում նախատեսվում է ստենդային պոստեր պրեզենտացիա, պոստերի համար նախատեսվող չափերն են. նվազագույնը` 42սմ x 29.7սմ, առավելագույնը` 147սմ բարձրություն և 97սմ լայնություն, ուղղահայաց ուղղությամբ:

 

Կապ կազմակերպիչների հետ


ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Գիտական կոմիտեի նախագահ` Սուրեն Ստեփանյան

Հեռախոս. +374 93 50 35 40

ՎՀԱ քարտուղար` Արտակ Վարդանյան

Հեռախոս.

Էլ. հասցե. info@ess2018.am

ՎՀԱ պաշտոնական կայք. aas.am

ՎԵՄ գրանցման կայք. ess2018.am

 

ԱԿՏԻ ԳՐՈՒՊ

Ծրագրի մենեջեր` Նանա Հովհաննիսյան

Էլ. հասցե. nana.hovhannisyan@actitour.com

Հեռախոս. +374 11 502 888

Հեռախոս, վայբեր. +374 94 421 568

Սկզբնաղբյուր. aas.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը
ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը

Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը: Խումբը կազմված է 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններից, որտեղ Հայաստանը...

«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց
«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց

Նոյեմբերի 19-ին, 20-ին, 26-ին, 27-ին, դեկտեմբերի 3-ին, 4-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

«Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից» թեմայով յոթօրյա դասընթաց
«Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից» թեմայով յոթօրյա դասընթաց

2018 թվականի հոկտեմբերի 29-ին և 30-ին, նոյեմբերի 5-ին, 6-ին, 12-ին, 13-ին, 15-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

«Սոմատիկ հիվանդների վարման հոգեբանական ասպեկտները» թեմայով վեցօրյա դասընթացներ
«Սոմատիկ հիվանդների վարման հոգեբանական ասպեկտները» թեմայով վեցօրյա դասընթացներ

Հոկտեմբերի 8-ին, 9-ին, 15-ին, 16-ին, 22-ին, 23-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

ՀՀ ԱՆ.Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգները.
ՀՀ ԱՆ.Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգները.

Մանկական ստոմատոլոգիական բուժօգնության մասնագիտական որակի բարելավման, պետության կողմից երաշխավորված բուժօգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու...

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց
«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց

Մայիսի 3-ից հունիսի 22-ը և հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 23-ը (յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին) Երևանում (Կորյունի 2) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից...

26-28-ը սեպտեմբերի, 2018թ., Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը
26-28-ը սեպտեմբերի, 2018թ., Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը

Հարգելի գործընկերներ,


Վիրաբուժության եվրոպական միությունը (ESS, www.essurg.org) և Վիրաբույժների hայկական ասոցիացիան...

ՀՀ ԱՆ. Թափուր պաշտոնները զբաղեցնելու հայտարարություն
ՀՀ ԱՆ. Թափուր պաշտոնները զբաղեցնելու հայտարարություն

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում (Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ)) և ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում (ԱՏՄ) աշխատանքի անցնելու համար հայտարարված են մրցույթներ...

Հունիսի 9-ին և 10-ին, 2018թ., Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում
Հունիսի 9-ին և 10-ին, 2018թ., Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում

Կրծքագեղձի քաղցկեղը տարածվածության կանանց շրջանում առաջին տեղում է ՀՀ-ում: Գերխնդիր է մշտապես թարմացնել բուժման գործիքակազմը, որը թույլ կտա կազմակերպել քաղցկեղի արդյունավետ բուժումը ու խորացման կանխարգելումը...

ԵՊԲՀ. 8-ին հունիսի, 2018թ., Արա Դարզին բաց դասախոսություն կունենա ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. 8-ին հունիսի, 2018թ., Արա Դարզին բաց դասախոսություն կունենա ԵՊԲՀ-ում

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի...

Հունիսի 4-ից 8-ը, 2018, «Ընդհանուր բժշկական պրակտիկայի պացիենտների հոգեախտաբանական դրսևորումների բնութագիրը և վարման բժշկահոգեբանական ասպեկտները» թեմայով հնգօրյա դասընթաց
Հունիսի 4-ից 8-ը, 2018, «Ընդհանուր բժշկական պրակտիկայի պացիենտների հոգեախտաբանական դրսևորումների բնութագիրը և վարման բժշկահոգեբանական ասպեկտները» թեմայով հնգօրյա դասընթաց

Հունիսի 4-ից 8-ը Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Ընդհանուր բժշկական պրակտիկայի պացիենտների...

Հունիսի 4-ից 8-ը, 2018, «Ընտանեկան բժշկության արդի մոտեցումները հիվանդությունների վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման գործում» թեմայով գիտագործնական սեմինար
Հունիսի 4-ից 8-ը, 2018, «Ընտանեկան բժշկության արդի մոտեցումները հիվանդությունների վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման գործում» թեմայով գիտագործնական սեմինար

Հունիսի 4-ից 8-ը Երևանում (ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի սեմինարների դահլիճ) տեղի կունենա «Միջազգային քրիստոնեական բժշկական առաքելություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Հունիսի 1-2-ին,2018թ., «Մանկաբուժական դպրոց» ամենամյա դասընթաց
Հունիսի 1-2-ին,2018թ., «Մանկաբուժական դպրոց» ամենամյա դասընթաց

Հունիսի 1-2-ին Երևանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանսների դահլիճ) տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկաբուժական դպրոց» ամենամյա դասընթաց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ