Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով: Գիտաժողովին ներկա էին ո՛չ միայն հայ մանկաբարձ-գինեկոլոգներ, այլեւ Ռուսաստանից ժամանած հեղինակավոր բժիշկներ: Գիտաժողովին հյուրերը ներկայացրեցին նշյալ հիվանդությունների դեպքում ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները: Այս առիթով հնարավորություն ունեցանք թեմային առչնվող առանձնազրույց ունենալ ո՛չ միայն մեր հայրենակից, այլ նաեւ ռուս բժիշկների հետ:


Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե ԱռուստամյանՄոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան


–   Ի՞նչ հարցեր քննարկվեցին գիտաժողովի շրջանակում:


–   Գիտաժողովը վերաբերում է մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին և դրանց հետևանք հանդիսացող արգանդի պարանոցի ախտաբանությանը:

 

Խնդրի արդիականությունն, առաջին հերթին, պայմանավորված է դրանց տարածվածությամբ:  Դասընթացի թեմայի արդիականությունն, առաջին հերթին, պայմանավորված է վագինիտների և ցերվիցիտների մեծ հաճախությամբ:  Ամբուլատոր օղակի բժիշկներին դիմած կանանց ավելի քան 80%-ը ներկայացնում է հեշտոցային արտադրության գանգատ, իսկ հիվանդանոցային գինեկոլոգիական օգնության դիմած ինֆեկցիոն- բորբոքային հիվանդությոններով կանանց առնվազն  60-65%-ի մոտ ախտորոշվում է վուլվովագինալ ինֆեկցիա:

 

Հղիության ախտաբանական ընթացքով կանանց մոտ նույնպես արձանագրվում է վուլվովագինալ ինֆեկցիա 50-60% դեպքերում: 

 

բ.գ.դ. Լեդինա Անտոնիա Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

–   Ցերվիցիտներն ու վագինետներին առողջական ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:


–   Ցերվիցիտները և վագինիտները վատթարացնում են արգանդի պարանոցի պաշտպանողական հատկությունները` նպաստելով միկրոօրգանիզմերի վերելակ տարածմանը և կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքները բավականին լուրջ են: Նույնիսկ դրանց մեկ էպիզոդի դեպքում անպտղության հաճախությունը տատանվում է 5-18% սահմաններում:


–   Արգանդի պարանոցի վիճակի գնահատման, ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդներն ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում:

 

–   Խնդրի պարագայում գնահատման, ախտորոշման եւ բուժման մեթոդները տարբեր են: Ժամանակակից ախտորոշման բազմազանության մեջ դժվար է ընտրություն կատարել, թե ախտորոշման ո՞ր մեթոդը կիրառել, ինչպիսի՞ զգայունություն եւ յուրահատկություն ունի յուրաքանչյուր մեթոդը: Գիտաժողովի շրջանակում տրվեցին այդ մեթոդների համեմատական բնութագրերը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարությունը: Կարծում եմ, որ գիտաժողովը գործնական բժիշկների համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ այն հնարավորություն է տալիս գիտության նոր ձեռքբերումները ներդնել գործնական բժշկության մեջ:

 

–   Պատճառը բացահայտվա՞ծ է, թե ինչո՞ւ է հիվանդությունը տարածված:


–   Երեւույթն աշխարհի բոլոր երկրներում է տարածված, ինչպես նաեւ` Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ այդ հիվանդություններն ընթանում են անախտանիշ: Պատճառները բազմաթիվ են՝ ինֆեկցիաներ, սեռավարակներ, օրգանիզմի իմունիտետի անկում: Կան նաեւ այլ խնդիրներ, որոնք կապված են սեռական վարքագծի, ինքնաբուժման ու տարբեր դեղորայքների ոչ ճիշտ օգտագործման հետ եւ այլն: 

 

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ


–   Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

–   Ժամանակին դիմել բժշկին, անցնել սկրինինգային հետազոտություններ: Այսօր մեր հանրապետության ամբուլատոր ծառայության օղակներում կանանց համար նախատեսված է արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն: Ցանկալի է, որ կանայք գիտակցեն իրենց առողջության կարեւորությունը:

 
ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենռ, Սեռավարակների և նեոպլազիաների Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն, բ.գ.դ. Լեդինա Անտոնիա


–   Ցերվիցիտի բուժման, հսկողության և ռեաբիլիտացիային վերաբերող ի՞նչ նորություն եք ներկայացրել մասնագետներին:

–   Էնդոցերվիցիտն ըստ ընթացքի լինում է սուր եւ քրոնիկական, ըստ բորբոքման տարածվածության՝ օջախային եւ տարածված:

 

Սովորաբար տարբերում են սուր ոչ սպեցիֆիկ ցերվիցիտ ու վագինիտ, եւ քրոնիկական ոչ սպեցիֆիկ ցերվիցիտ: Սուր ոչ սպեցիֆիկ  ցերվիցիտին եւ վագինիտին հատուկ է լորձային եւ թարախային առատ արտադրությունը, հեշտոցում  քորը, երբեմն` որովային ստորին հատվածի ցավերը: Հայելիներով զննելիս հեշտոցի պատերին  եւ արգանդի պարանոցին դիտվում են կետավոր արյունազեղումներ, լորձաթաղանթի կարմրություն, այտուց: Ծանր դեպքերում կարող են լինել խոցեր: Քրոնիկական ցերվիցիտն ու վագինիտն ուղեկցվում են աննշան արտադրությամբ, արգանդի վզիկը լինում է աննշան այտուցված:Կանայք հաճախ ժամանակին չեն դիմում բժշկի և, մյուս կողմից, վերը նշված վիճակները միշտ չէ, որ ընթանում է ախտանիշներով:

 

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 

Ներկա պայմաններում լաբորատոր հետազոտությունների շնորհիվ էկզոէնդոցերվիցիտների ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում եւ ներառում է մանրադիտում, մանրէաբանական, բջջաբանական և գործիքային հետազոտություններ: Առհասարակ, հետազոտման տեսակները բազմաթիվ են: Ցերվիցիտի բուժման նպատակներն են՝ բորբոքման գործընթացի կասեցումը` ազդելով պատճառական գործոնների վրա, նախատրամադրող գործոնների վերացումը, զուգորդող հիվանդությունների բուժումը: Բուժման համար նախատեված է նաեւ դեղորայքայի օգտագործում, որը ներառում է հակամանրէային, հակատրիխոմոնադային, հակասնկային, հակախլամիդային եւ այլ միջոցներ:

ՌԴ ԱՆ «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող, ք.գ.թ. Իրինա Գալկինա

–   Ի՞նչ հրատապ տեղեկատվություն կհաղորդեք մեր ընթերցողներին և մասնավորապես` գինեկոլոգներին:

–   Հայտնի է, որ արգանդի վզիկը սեռական համակարգ հարուցիչների ներթափանցումից պաշտպանող կենսաբանական պատնեշներից է:

 

Ելնելով անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկություններից, արգանդի վզիկը պաշտպանում է հարուցիչների ներթափանցումից վերարտադրողական համակարգի վերին հատվածներ: Նրա պաշտպանական մեխանիզմները խաթարվում են պարանոցի ծննդաբերական վնասվածքների, վիժումների, ախտորոշիչ միջամտությունների դեպքում, որոնց արդյունքում վարակն ազատ թափանցում է սեռական ուղիներ, ընդ որում, բորբոքական գործընթացը սկսվում է նախեւառաջ հենց էնդոէկզոցերվիցիտներով:

 

Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ


Էկզոցերվիքսի հիմնական գործառույթը պաշտպանությունն է: Ինչպես է դա տեղի ունենում: Պարանոցային խողովակը պատված է գլանաձեւ էպիթելով, որի վրա առկա են հատուկ հեղուկ արտադրող պարանոցային գեղձեր: Արտադրվող հեղուկի բնույթը փոխվում է ՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, իսկ խաթարումը բերում է հարուցիչների ներթափանցման: Կախված հարուցիչի տեսակից եւ թե որտեղ  է ներդրվում, բորբոքումը զարգանում է էնդո կամ էկզոցերվիքսում, որից հետո հաջորդում են հետագա զարգացումներն ու բարդացումները: Ուստի ցանկացած գանգատի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Կանայք շատ ուշադիր պետք է լինեն իրենց առողջության նկատմամբ: Կանայք, հիմնականում չպատկերացնելով իրենց գինեկոլոգիական օրգանների նուրբ կառուցվածքը, չեն ընկալում հիվանդությունների բարդությունների հետեւանքները:


Գիտաժողովի մասնակիցներին ներկայացվեցին նաև վերարտադրողական համակարգի ինֆեկցիաների ախտորոշման տարբեր մեթոդների համեմատական բնութագրերը  և սեռական համակարգի ստորին հատվածի տեղային բորբոքային գործընթացի գնահատման նոր ախտորոշիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ