Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում. armeniamedicalcenter.am

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում. armeniamedicalcenter.am

«Բեսթ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում իր աշխատանքն էր սկսել միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական երկօրյա կոնֆերանսը: Այն իր շուրջն է համախմբել մասնագետներ Միացյալ թագավորությունից, Մանչեստերից, Լեհաստանից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանից: Կոնֆերանսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում ՀԷՄ ՀԿ նախագահ Լուսինե Մամիկոնյանն ասաց, որ առաջին անգամ են կազմակերպում նման կոնֆերանս. «Սա մեր առաջին տարեկան կոնֆերանսն է, քանի որ մեր միությունը ստեղծվել է այս տարի փետրվար ամսին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ազգաբնակչության զգալի մասը գտնվում է սփյուռքում, և մենք ունենք հայկական համայնքներ, ստեղծեցինք Համահայկական էնդոկրին միություն, ինչն իր հերթին կբերի էնդոկրինոլոգների զարգացմանն ու մերձեցմանը»:

ՀԷՄ ՀԿ նախագահ Լուսինե ՄամիկոնյանԽոսելով կոնֆերանսի մասին, Լ. Մամիկոնյանն ասաց, որ բավականին հետաքրքիր թեմաներ են ներկայացված, որոնք հիմնականում առնչվում են էնդոկրինոլոգիայի ասպարեզում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև բուժման նոր մեթոդներին: «Մենք անդրադարձանք շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի, մակերիկամների հետ կապված խնդիրներին, դրանց ախտորոշման և բուժման վերջին նորույթներին: Հարկ է նշել, որ կոնֆերանսին մասնակցում էին ո՛չ միայն էնդոկրինոլոգներ, այլ նաև հարակից մասնագիտություններով զբաղվող մասնագետներ`վիրաբույժներ, ուրոլգներ»:

Անդրադառնալով, բուժման նոր մեթոդներին, Լ. Մամիկոնյանն ասաց. «Օրինակ, եթե մի քանի տարի առաջ նախադիաբետիկ վիճակը կարդիովասկուլյար հիվանդությունների ժամանակ չէր դասվում բարձր ռիսկային խմբին, և բուժումը հիմնականում դիետոթերապիայով և բուժական մարմնամարզությամբ էին ընթանում, ապա վերջին տեսությունների համաձայն նրանք գտնվում են բաձր ռիսկային գոտում ու էնդոկրինոլոգի վերահսողությունն անհրաժեշտություն է, քանի որ նման հիվանդների մոտ բարդությունների հավանականությունը մեծ է: Ընդ որում, նոր ցուցումներով հիվանդը պետք է դեղորայքային բուժում ստանա»:


Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում  Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում

 

ՌԵԷՄ նախագահ Լյուբով Մաչեխինան մեզ հետ զրույցում ասաց, որ ունեն իրենց փոքրիկ ներդրումը այս կոնֆերանսի կայացման հարցում. «Այս կոնֆերանսը, կարելի է ասել, կայացավ Լուսինե Մամիկոնյանի մեծ ջանքերի շնորհիվ, և ես շատ ուրախ եմ դրա համար: Կոնֆերանսի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր ձեռքբերումները, քննարկեցինք առաջիկա ծրագրերը, կհաստատենք նաև հետագա համագործակցության եզրեր»:

ՌԵԷՄ նախագահ Լյուբով ՄաչեխինաԼ. Մաչեխինան ընդգծեց, որ իրենց միությունը նույնպես երիտասարդ է: «Ընդամենը երկու տարվա պատմություն ունենք, բայց արդեն այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք անցկացնել երեք միջազգային գիտաժողով, հանդիպումներ Մոսկվայում: Մեր միությունն ունի 120 պաշտոնապես գրանցված անդամ, գործում է նաև մեր պաշտոնական կայքը: Մենք երիտասարդ ենք, բայց արդեն ինչ-որ բարձունքների հասել ենք և ցանկություն կա է՛լ ավելի զարգանալու»:

Ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը, ում զեկուցման թեման ազոսպերմիան էր, ասաց. «Շատ քիչ հանդիպող ախտաբանություն է, բայց բավականին խնդրահարույց է տղամարդու անպտղության մեջ: Ազոսպերմիան այն ախտաբանությունն է, որով պետք է զբաղվեն և՛ էնդոկրինոլոգները, և՛ ուրոլոգները, և՛ գինիկոլոգ-ռեպրոդուկոտոլգները, և՛ գենետիկները: Մասնագետների համախմբվածության արդյունքում կբարձրանա նաև բուժման որակը»: Դ. Ֆանարջյանը կարևոր է համարում կոնֆերանսների անցկացումը: «Բժիշկն այն մասնագետն է, որ ամեն օր պետք է կրթվի ու զարգացնի մտահորիզոնը»:

Նշենք, որ կոնֆերանսի մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտավորված հավաստագրեր:

 

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում. Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում.

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում. Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում.

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Սոմատիկ հիվանդների վարման հոգեբանական ասպեկտները» թեմայով վեցօրյա դասընթացներ
«Սոմատիկ հիվանդների վարման հոգեբանական ասպեկտները» թեմայով վեցօրյա դասընթացներ

Հոկտեմբերի 8-ին, 9-ին, 15-ին, 16-ին, 22-ին, 23-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

ՀՀ ԱՆ.Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգները.
ՀՀ ԱՆ.Կթեստավորեն մանկական ստոմատոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների ստոմատոլոգները.

Մանկական ստոմատոլոգիական բուժօգնության մասնագիտական որակի բարելավման, պետության կողմից երաշխավորված բուժօգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու...

Հունիսի 4-ից 8-ը, 2018, «Ընդհանուր բժշկական պրակտիկայի պացիենտների հոգեախտաբանական դրսևորումների բնութագիրը և վարման բժշկահոգեբանական ասպեկտները» թեմայով հնգօրյա դասընթաց
Հունիսի 4-ից 8-ը, 2018, «Ընդհանուր բժշկական պրակտիկայի պացիենտների հոգեախտաբանական դրսևորումների բնութագիրը և վարման բժշկահոգեբանական ասպեկտները» թեմայով հնգօրյա դասընթաց

Հունիսի 4-ից 8-ը Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Ընդհանուր բժշկական պրակտիկայի պացիենտների...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը. aas.am
Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը. aas.am

Հարգելի գործընկերներ,

Վիրաբուժության եվրոպական միությունը (www.essurg.org) և Վիրաբույժների հայկական ասոցիացիան (www.AAS.am) 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում համատեղ անցկացնելու են Վիրաբուժության եվրոպական...

Մայիսի 25-ին և 26-ին, 2018թ., "Առողջ Հասարակության Ապագան..." խորագրով առաջին տարեկան գիտաժողովը
Մայիսի 25-ին և 26-ին, 2018թ.,

Մայիսի 25-ին և 26-ին "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոնում տեղի կունենա "Առողջապահության Զարգացման և Հետազոտման Կենտրոն" հասարակական կազմակերպության "Առողջ Հասարակության Ապագան..." խորագրով առաջին տարեկան...

Մայիսի 23-26, 2018, Անվճար խորհրդատվություն և բժշկական ծառայություններ. մաշկի տեսանելի գերաճի և տգեղ խալերի հեռացում
Մայիսի 23-26, 2018, Անվճար խորհրդատվություն և բժշկական ծառայություններ. մաշկի տեսանելի գերաճի և տգեղ խալերի հեռացում

Բժիշկ Մարիա Ազիզյանը Ամերիկյան վիրաբույժների խորհդի կողմից երաշխավորված վիրաբույժ է, ով Հայաստան կայցելի «Կոսմետիկ Գեղեցկություն» բարեգործական նախագծի շրջանակներում...

«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ
«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ

Մայիսի 21-ին, 22-ին, 23-ին, 28-ին, 29-ին, 30-ին, 31-ին և դեկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

Մայիսի 11-13, 2018 թ., Արյունաբանության Եվրասիական VI ֆորում և «Հեմատոգեն և լիմֆոիդ ուռուցքներ» խորագրով օնկոախտաբանության XXXVI Եվրասիական սեմինար
Մայիսի 11-13, 2018 թ., Արյունաբանության Եվրասիական VI ֆորում և «Հեմատոգեն և լիմֆոիդ ուռուցքներ» խորագրով օնկոախտաբանության XXXVI Եվրասիական սեմինար

Սույն թվականի մայիսի 11-13 Երևանի “Armenia Marriott” հյուրանոցում անցկացվելու է Արյունաբանության Եվրասիական VI ֆորումը և «Հեմատոգեն և լիմֆոիդ ուռուցքներ» խորագրով օնկոախտաբանության XXXVI Եվրասիական սեմինարը: Միջոցառումը...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Մայիսի 3-ին, 4-ին, 14-ին, «Ակնային ախտահարումները շաքարախտի ժամանակ» թեմայով մեկօրյա դասընթաց
Մայիսի 3-ին, 4-ին, 14-ին,  «Ակնային ախտահարումները շաքարախտի ժամանակ» թեմայով մեկօրյա դասընթաց

Մայիսի 3-ին Արտաշատում (Արտաշատի ԲԿ), մայիսի 4-ին Վեդիում (Վեդու ԲԿ) և մայիսի 14-ին Եղեգնաձորում (Եղեգնաձորի ԲԿ) տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագիծ ԲՀ-ի կողմից կազմակերպվող...

«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց
«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց

Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 7-ին, 8-ին, 14-ին, 15-ին, նոյեմբերի 19-ին, 20-ին, 26-ին, 27-ին, դեկտեմբերի 3-ին, 4-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

Մրցույթ բժիշկ-ռադիոլոգի թափուր պաշտոնի համար. arabkirjmc.am
Մրցույթ բժիշկ-ռադիոլոգի   թափուր պաշտոնի համար. arabkirjmc.am

Թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջներն են...

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին. «Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար
2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին. «Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում տեղի կունենա Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման օպտիմալացման ժամանակակից մոտեցումները»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ