Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում իր աշխատանքն է սկսել հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը

Երևանում իր աշխատանքն է սկսել հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը սեպտեմբերի 22-ից 23-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում համախմբել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: Այս տարի մեր գիտաժողովը իր ներկայությամբ պատվել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը: Տեղի և արտերկրից ժամանած մասնագետները կկարդան մի շարք դասախոսություններ արդի ուրոլոգիական խնդիրների շուրջ:


Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված է  ուսուցիչ, ուրոլոգիայի նահապետ, երջանկահիշատակ պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանի հիշատակին: Արդեն 19 տարի է, ինչ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպում է ամենամյա հավաքներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, կազմակերպվածության և համախմբվածության մասին:


 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն ՄուրադյանԱյս գիտաժողովները Հայաստանում կազմակերպվող ամենախոշոր մասնագիտական միջոցառումներն են, որոնք տեղի ուրոլոգներին հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտի նորություններին: Տարեկան կոնգրեսները մեր ամենամյա մասնագիտական ամենալուրջ ստուգատեսն են, թե՛ անհատ մասնագետ ուրոլոգների, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար, քանի որ թույլ են տալիս վերլուծել յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, հստակեցնել գերակայությունները և նախագծել հետագա զարգացման ուղիները: Այս տարի ևս մասնակիցներին կտրվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պաշտոնական, տեսական և գործնական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ:


ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ 19 տարիների ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիային հաջողվեց առաջատար դիրքեր զբաղեցնել՝ անցնելով ծանր, բայց պատվաբեր ճանապարհ:


Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ ասոցիացիայի տարեկան ժողովը գումարվում է առանց ավագ գործընկեր, պրոֆեսոր Իվան Աղաջանյանի, ով կանգնած է ո՛չ միայն այս մասնագիտական միավորման ստեղծման, այլև մեր երկրում ուրոլոգիայի կայացման ու զարգացան ակունքներում:


Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ասոցիացիան առաջիկայում ևս զարգանալու է միջազգայնացման ճանապարհով և համահունչ այն ձեռքբերումներին, որոնք այսօր աշխարհում առկա են ուրոլոգիայի ոլորտում:


«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին ձեռքբերումներ ունենք Հայաստանում: Պետք է ասեմ, որ Հայաստանը մի շարք ուղղություններով չի զիջում համաշխարհային բժշկությանը՝ ուրոլոգիային: Սակայն որոշ խնդիրներ, այնուամենայնիվ,  կան՝ կապված տեխնիկական հագեցվածության հետ, որոշակի ուսումնական գործընթացների, որը կարծում եմ, ժամանակի խնդիր է, և այդ ձեռքբերումներն, անկասկած, կնվաճենք»:


Խոսելով գիտաժողովի ընթացքում արծարծվող թեմաների մասին՝ Ա. Բաբլումյանն ընգծեց, որ, մասնավորապես, կանդրադառնան ստորին միզուղիների օրգանների ֆունկցիոնալ և այլ խանգարումներին, էրեկտիլ դիսֆունկցիային, լապորոսկոպիկ ուրոլոգիային, միզային համակարգի ուռուցքային հիվանդություններին, անմիզապահության, ռոբոտիկ վիրաբուժությանը և այլ թեմաների: 

 

«Ցանկացած նման ժողով ընտրում է թեմա, որը, իրավամբ, թիրախային է, որտեղ թերանում ենք, որտեղ կա կարիք գիտելիքներն ավելի խորացնելու, հմտություններն ավելացնելու, որպեսզի մեր ազգաբնակչությանը ցույց տանք է՛լ ավելի բարձր որակյալ բուժօգնություն»:

 

Երևանում իր աշխատանքն է սկսել հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը


Ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին ասաց, որ երիտասարդ մասնագետների ակտիվություն է նկատում. «Հետաքրքրությունն, իսկապես, շատ է գիտաժողովի հանդեպ, որովհետև ընտրված են այն թեմաները, որոնք յուրաքանչյուր երիտասարդ մասնագետի կտա շարունակական կրթության հնարավորություն: Բժիշկ դառնալու համար միայն համալսարանում սովորելը շատ քիչ է: Եվ այստեղ կարևոր է ամենօրյա աշխատանքը` կրթվածությունը զարգացնելու, շարունակ վերապատրաստվելու ցանկությունը: Եվ պետք է ասեմ, որ մեր ասոցիացիան այնպիսի քաղաքականություն է ընտրել՝ Հայաստան հրավիրել համաշխարհային անուն ունեցող փորձագետների, որպեսզի մեր երիտասարդ բժիշկները անձամբ նրանց հետ շփվեն ու իմանան, որ նրանք աստղերի պես հեռու չեն, և իրենք էլ են եղել երիտասարդ ու, սովորելով ու ջանքեր գործադրելով, անուն են ձեռքբերել: Վերջին երկու տարիներին մեզ հաջողվեց հրավիրել, բացի հարևան երկրներից, նաև համաշխարհային մասշտաբի վարկանիշ ունեցող մասնագետների, և սա հպարտանալու առիթ է»:


Նշենք, որ ռեզիդենտների և երիտասարդ ուրոլոգների համար սեպտեմբերի 18-ից 20-ը երկրորդ անգամ կկազմակերպվի նաև լապորոսկոպիկ ուրոլոգիայի դասընթաց: Հիմնադրման իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է համաշխարհային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրման ուղին, փորձելով իր հնարավորությունների սահմանում փոխառել աշխարհում ընդունված առաջադեմ մասնագիտական փորձը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ