Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը. izmirlianmedicalcenter.com

Մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը. izmirlianmedicalcenter.com

Ս/թ մարտի 17-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի արարողությունը և ստորագրվեց համագործակցության հուշագիրը:

Հուշագիրը ստորագրեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաճյանը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Անի Բալխյանը:

 

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ընդգծելով ծրագրի կարեւորությունն` ասաց.

«Սա «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից նախատեսված հերթական և չափազանց հրատապ ու կարևոր ծրագիր է: Ծրագիր, որի շրջանակում 5 000 սիրիահայերի համար բժշկական օգնություն ու սպասարկում կապահովվի: Փաստորեն «Իզմիրլյան» հիմնադրամն օգնում է պետական ծրագրին՝ թեթեւացնելով այդ ոլորտում առկա հոգսերը»,- ասաց Հ. Հակոբյանը:


 Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը  Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը

 

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը զրույցի ընթացքում, խոսելով ծրագրի մեկնարկի ու հետագա գործընթացի մասին, նշեց, որ ըստ հաշվարկների այն կգործի մոտավորապես երկու տարի.

«Կիրականացվի շուրջ 500 վիրահատություն կամ բժշկական լուրջ միջամտություն, որոնք, բնականաբար, կտարբերվեն խորհրդատվական այցերից: Խորհրդակցությունները կլինեն անվճար: Եթե խորհրդատվությունից հետո որևէ պացիենտ բժշկական միջամտության կամ վիրահատության կարիք կունենա, դա կիրագործվի տվյալ ծրագրի շրջանակում:

Ինչ վերաբերում է վիրահատություններին, դրանք իրականացվելու են «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների կողմից: Եթե բժշկական այլ  ոլորտի միջամտությունների կարիք լինի, կհրավիրվեն համապատասխան մասնագետներ»- ասաց Արմեն Չարչյանը:

Խոսելով ֆինանսական հարցերի ու ամբողջությամբ անվճար բուժօգնություն տրամադրելու մասին, Ա. Չարչյանն ընդգծեց.

«Եթե հասարակական կազմակերպության կողմից որոշում կայացվի, որ տվյալ պացիենտը պետք է սպասարկվի անվճար, անկախ կատարվող միջամտության ծավալից, նա կստանա անվճար բուժսպասարկում: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում իրականացվող բժշկական ծառայությունների ծախսերը կհոգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Իզմիրյան» հիմնադրամը, իսկ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կտրամադրի հատուկ զեղչեր:


 Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը  Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, խոսելով նման ծրագրերում Մայր Աթոռի դերակատարության մասին, ասաց, որ Մայր Աթոռը` Վեհափառ հայրապետի օրհնությամբ, նախկինում նույնպես թե՛ Հայաստանում, եւ թե՛ Սիրիայում սիրիահայերին աջակցելու բազմաթիվ ծրագրեր է իրագործել.

«Սննդով ապահովելու խնդրից մինչև բնակարանային ու բժշկական խնդիրներ Մայր Աթոռը սիրիահայերին միշտ աջակից է եղել: Սա հերթական ծրագիրն է, որն իրագործվում է Վեհափառ հայրապետի օրհնությամբ: Եթե խոսենք ծրագրի հոգեւոր-բարոյական կողմի մասին, ապա Մայր Աթոռն ինչպես այս, այնպես էլ հայաստանյան գրեթե բոլոր հիվանդանոցներում ապահովում է հոգեւորականի ներկայությունը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկար տարիներ հիվանդների կողքին է եղել Գերաշնորհ Տաթև սրբազանը, իսկ այժմ իր հոգևոր ծառայությունն է իրականացնում Արժանապատիվ  Տեր Թադեոս քահանան»:


 Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը  Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը

 

Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, հիմնվելով տարիների մեծ փորձի վրա, նշեց, որ տվյալ ժամանակահատվածում սիրիահայերին աջակցության ձեռք մեկնելու լավագույն տարբերակը նրանց բժշկական օգնություն ցույց տալն է.


«Տարիներ շարունակ աշխատել եմ սիրիահայերի աջակցության տարբեր ծրագրերի նախաձեռման ու իրականացման ոլորտում, ինչն օգնել է տվյալ ծրագրի հետ կապված լուրջ գնահատական տալ: Բոլորիս է հայտնի, որ Հայկական բարեգործական միությունը, Գյուլբեկյան հիմնադրամն ու պետությունը բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, լուծվում են տարբեր ոլորտի խնդիրներ:

 

Իհարկե՛, իրականացվել են նաև այլ բժշկական ծրագրեր` պացիետներին սպասարկելով պետպատվերի շրջանակում: Կարիքների գնահատման մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ,  որ հայաստանաբնակ սիրիահայերի համար կարևոր աջակցություն է բարեգործական ծրագրերի իրականացում հենց բժշկական ծառայությունների ոլորտում: «Իզմիրլյան» հիմնադրամը, տարիներ շարունակ լինելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնական դոնոր, եկավ այն եզրահանգման, որ այս կենտրոնում պացիենտները կարող են ստանալ բարձրորակ բժշկական օգնություն:

«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը ֆինանսավորում են. «Իզմիրլյան» հիմնադրամը` 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ն բոլոր սիրիահայերին կտրամադրի մինչև 45% զեղչ»:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ