Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է:

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիայի նպատակն է.

  • խթանել և կարգավորել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացումը,

  • աջակցել Հայաստանում բժշկական տուրիզմով զբաղվող բուժկազմակերպությունների աշխատանքը,

  • միավորել բժշկական տուրիզմի ոլորտում աշխատող և հստակ չափանիշներին համապատասխանող բժշկական կազմակերպությունները և կլինիկաները` օժանդակելու օտարերկրյա հիվանդներին բուժման վայրի ընտրության հարցում՝ հիմնվելով օբյեկտիվ գործոնների վրա,

  • խթանել բուժման նպատակով Հայաստան եկող հիվանդների հոսքը,

  • ապահովել գրասենյակի առկայություն՝ միջնորդների «վիրտուալ ընկերությունները» բացառելու նպատակով,

  • համագործակցել ավիաընկերությունների հետ (զեղչով ավիատոմս, հետադարձ չվերթի ամսաթվի անվճար փոփոխման իրավունք, ստանդարտ քաշային սահմանափակումները գերազանցող լրացուցիչ ուղեբեռի տեղափոխման հնարավորություն և այլն),

  • համագործակցել Դեղերի փորձագիտական կենտրոնի հետ` անհրաժեշտության դեպքում հնարավորություն ստեղծելու ներկրել և հիվանդին ապահովել արդեն իր բուժման կոմպլեքսում կիրառվող, բայց Հայաստանում չգրացված դեղերը,

  • ըստ ստեղծված Էթիկայի օրենսգրքի նորմերի և կանոնների, նպաստել ոլորտի կարգավորմանը, բժշկական տուրիզմի կազմակերպությունների աշխատանքի թափանցիկության ապահովմանը, օտարերկրյա հիվանդներին որակյալ ծառայությունների մատուցմանը,

  • աջակցել բուժման նպատակով Հայաստան ժամանած հիվանդներին, ծանոթացնել երկրի բժշկական կենտրոններում և առողջարաններում իրականացվող բուժման և վերականգնողական միջոցառումների հնարավորություններին, ներկայացնել գործող բժշկական կազմակերպությունների մասին ստուգված տեղեկատվություն, բուժման ամբողջ ընթացում ապահովել հարմարավետ կացություն երկրում, խորհրդատու լինել և առաջարկել բժշկական զբոսաշրջության լավագույն տարբերակ, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք և ընտրել բոլոր պահանջներին լիովին համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ կցուցաբերեն որակավորված բուժօգնություն,

  • պաշտպանել օտարերկրյա հիվանդների իրավունքները, տրամադրել իրավաբանական աջակցություն այն դեպքերում, երբ օտարերկրյա հիվանդների նկատմամբ իրականացվել են միջնորդների հակաիրավական գործողություններ, տրամադրել իրավական պաշտպանություն այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր տուժել են Հայաստանում ցածրորակ սպասարկման հետևանքով կամ դարձել են միջնորդների խաբեության զոհ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց
Հուլիս-դեկտեմբեր ամիսներին, 2019թ., «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար` վերապատրաստման դասընթաց

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին Երևանում, ինչպես նաև կրկնողաբար ՀՀ մարզերում տեղի կունենա «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ԱՀԿ (ԸԲԱՄ) կողմից կազմակերպվող «Դեպրեսիա. ԱԱՊ օղակի բժիշկների համար...

Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 19-ը, 2019թ., «Հողային հելմինթոզների համաճարակաբանական հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դասընթաց
Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 19-ը,  2019թ., «Հողային հելմինթոզների համաճարակաբանական հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դասընթաց

2019թ. սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 19-ը (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեսուրս» ուսումնական կենտրոն) և ՀՀ մարզերում տեղի կունենա ՀՀ ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող...

2019թ. նոյեմբերի 18-22-ը, «Ժամանակակից լաբորատոր հետազոտությունների կլինիկական կիրառությունը» թեմայով դասընթաց
2019թ. նոյեմբերի 18-22-ը, «Ժամանակակից լաբորատոր հետազոտությունների կլինիկական կիրառությունը» թեմայով դասընթաց

2019թ. նոյեմբերի 18-22-ը Երևանում («Բլադ Սելս» բժշկական կենտրոն) տեղի կունենա «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Ժամանակակից լաբորատոր հետազոտությունների...

Սեպտեմբերի 17-ից նոյեմբերի 5-ը, 2019թ., «Փոխանցողով պայմանավորված հիվանդությունները «Մեկ առողջություն» համատեքստում» թեմայով դասընթաց
Սեպտեմբերի 17-ից նոյեմբերի 5-ը, 2019թ., «Փոխանցողով պայմանավորված հիվանդությունները «Մեկ առողջություն» համատեքստում» թեմայով դասընթաց

2019թ. սեպտեմբերի 17-ից նոյեմբերի 5-ը (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեսուրս» ուսումնական կենտրոն) և ՀՀ մարզերում տեղի կունենա ՀՀ ԱՆ «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող...

2019 թ. նոյեմբերի 1-ին և 2-ին, Ընտանեկան բժշկության 7-րդ Գիտաժողով՝ միջազգային մասնակցությամբ
2019 թ. նոյեմբերի 1-ին և 2-ին, Ընտանեկան բժշկության 7-րդ Գիտաժողով՝ միջազգային մասնակցությամբ

Հարգելի գործընկեր,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու  Ընտանեկան բժշկության 7-րդ Գիտաժողովի աշխատանքներին. կազմակերպիչ...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց
Մայիսից հոկտեմբեր, 2019թ., «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» թեմայով 12-օրյա դասընթաց

Մայիսից հոկտեմբեր Արցախի Հանրապետությունում (Հադրութ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի) տեղի կունե­­նա Հայ օգնության ֆոնդի կողմից ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Համայնքային բուժքույրերի...

2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանք
2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանք

2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին (կրկնողաբար` 2020թ.  հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում) Երևանում («Նոր Արեշի պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 22 պոլիկլինիկա»...

ԼՂՀ ԱՆ. Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը
ԼՂՀ ԱՆ. Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակա բժշկական հաստատություններին հատկացվող ինսուլին դեղամիջոցների բաշխացուցակը` 2019 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների կտրվածքով...

Թափուր աշխատատեղ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Թափուր աշխատատեղ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի հյուսվածքաբանական լաբորատորիային անհրաժեշտ է երիտասարդ, միջին բժշկական (բուժքույրական) կրթությամբ, համակարգչի (MC Office), հայերենի և ռուսերենի...

Հոկտեմբերի 26-28-ը, 2019 թ., Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի 12-րդ միջազգային կոնգրեսը՝ Երևանում
Հոկտեմբերի 26-28-ը, 2019 թ., Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի 12-րդ միջազգային կոնգրեսը՝ Երևանում

Հարգելի գործընկերներ,
Երևանում, «Իբիս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում 2019 թվականի հոկտեմբերի 26-28-ը, ժամը 09:00-18:00-ը տեղի կունենա...

2019թ. հոկտեմբերի 26-ին, «Զարկերակային գերճնշման և գլխուղեղի անոթների ախտահարումների կլինիկական հարաբերակցությունը» թեմայով գիտաբժշկական սեմինար
2019թ. հոկտեմբերի 26-ին, «Զարկերակային գերճնշման և գլխուղեղի անոթների ախտահարումների կլինիկական հարաբերակցությունը» թեմայով գիտաբժշկական սեմինար

2019թ. հոկտեմբերի 26-ին Երևանում («Արմենիա Մարիոթ» հյուրանոց) տեղի կունենա «Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Զարկերակային գերճնշման և գլխուղեղի անոթների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ