Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով. ինչպես կանխարգելել անհասության ռետինոպաթիան

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով. ինչպես կանխարգելել անհասության ռետինոպաթիան

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ առողջապահության նախարարության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ հուլիսի 4-ին կազմակերպել էր «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողով:

 

Համաժողովը համախմբել էր Հայաստանի ու ԱՄՆ-ի անվանի փորձագետներին՝ խթանելու նեոնատոլոգիայի, նեոնատալ խնամքի ու անհաս երեխաների մոտ կուրություն առաջացնող հիվանդության՝ անհասության ռետինոպաթիայի բնագավառում նորարարությունների վերաբերող մասնագիտական տեղեկատվության և գիտելիքի ակտիվ փոխանակումը:


Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա ՀարությունյանիՀամաժողովի ու քննարկվող խնդրի մասին զրուցեցինք Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանի հետ:


–   Համաժողովը խիստ մասնագիտական էր, այնուամենայնիվ, խնդրեմ, հնարավորինս մատչելի բացատրել, թե որն է համաժողովի նպատակը և ինչ խնդրի հետ գործ ունենք:


–   Համաժողովի գերնպատակը անհասության ռետինոպաթիայի վաղ կանխարգելումն է: Աամփոփվեցին նաև «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» արդյունքները, աշխատանքի մանրամասները: Նեոնատալ ծառայությունը հետծննդյան շրջանում մանկաբույժների վարած աշխատանքն է, ինչը հնարավորություն է ստեղծում նվազեցնել այն ռիսկը, որի արդյունքում դիտվում է վաղահաս ռետինոպաթիա: Դա ակնահատակի հիվանդություն է, որը կարող է ուղեկցվել տեսողության սրության անվերադարձ նվազեցմամբ կամ կուրությամբ: Ցանցաթաղանթում այնպիսի փոփոխություններ կարող են զարգանալ, որ երեխան առհասարակ կորցնի տեսողության սրությունը:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով


–   Որքա՞ն հաճախ է հանդիպում անհասության ռետինոպաթիան:


–   Առհասարակ վաղ ծնված երեխաների քանակն է ավելացել մեր երկրում, հետևաբար, աճել է նաև հիվանդության հաճախականությունը: 5 տարվա ընթացքում 5000 երեխա են հետազոտվել և նրանցից շուրջ 200-ը կանխարգելման նպատակով լազերային կամ այլ նյութերով միջամտությունների են ենթարկվել: Նրանք այն երեխաներն էին, ում մոտ արդեն որոշակի անվերադարձ գործընթացներ էին սկսվում և միջամտությունը անհապաղ անհրաժեշտ էր:


–   Դուք խոսեցիք վաղ կանխարգելման մասին, հնարավո՞ր է ամբողջովին կանխարգելել հիվանդությունը:


–   Այո, միանշանակ, և մեր ջանքերն ուղղված են հենց դրան: Բազմաթիվ մանսագիտական թրեյնինգները, ծնողների համար տեղեկատվական աղբյուրները ստեղծվել ու կազմակերպվել են մեկ նպատակով՝ կանխել անհասության ռետինոպաթիան, խուսափում եմ անգամ ասել կուրությունը: Հետծննդյան ինտենսիվ խնամքի յուրաքանչյուր կենտրոնում կցված են նաև ակնաբույժներ, ում աշխատանքը հենց այդ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկելն է:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով


–   Իսկ ծնողներն ի՞նչ դեր ունեն այս հարցում, կարո՞ղ են նպաստել բուժմանը կամ, առհասարակ, կանխարգելել փոքրիկի մոտ կուրության զարգացումը:


–   Ամենակարևոր խորհուրդը՝ հետազոտվեք մինչև երեխայի ծնվելը, մինչև անգամ` հղիությունը պլանավորելը, պարզեք, թե ի՞նչ քրոնիկական խնդիրներ ունեք, ի՞նչ հիվանդություններ, որոնք փորձում եք շրջանցել: Միշտ կապի մեջ եղեք ներարգանդային հղիությունը վարող բժշկի հետ, ով շատ մանրամասն հետազոտությունների արդյունքում կարող է հայտնաբերել վաղ ծննդյան ռիսկը: Սթրեսներով լի է մեր կյանքը, և միշտ չէ, որ հնարավոր է կանխել այդ ռիսկերը, բայց հետծննդյան փուլում երեխայի համար կարելի է այնպիսի խնամք ու միջավայր ապահովել, որ մոտ լինի ներարգանդային պայմաններին:


Լոս Անջելեսի մանկական կլինիկայի բուժքույրական գործի մասնագետ Շերոն ՖիշերՀամաժողովին ամերիկյան և հայաստանյան մասնագետները ներկայացրեցին անհաս երեխաների առողջական ելքի բարելավման միտումները և նեոնատոլոգիայում նորարարական մեթոդների կիրառումը: Լոս Անջելեսի մանկական կլինիկայի բուժքույրական գործի մասնագետ Շերոն Ֆիշերն իր զեկույցում ներկայացրեց նեոնատալ բուժքույրական գործի զարգացման ուղին և նվաճումները: Ի դեպ, Շերոն Ֆիշերը համակարգել է նեոնատոլոգների համար առ-ցանց թրեյնինգների ծրագիրը:


–   Ձեր ծրագրի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ բուժքույրեր այսօր ավելի տեղեկացված են անհասության ռետինոպաթիայի ռիսկերի, երեխայի հետ խնամքի կանոնների ու աշխատանքի ճիշտ կամզակերպման մասին: Դուք ի՞նչ արդյունքներ եք տեսնում:


–   Թվում է, թե ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում բոլորովին այլ բուժական համակարգ է, բայց հավատացեք՝ խնդիրները նույնն են: Միջազգային թրեյնինգը տեղեկատվությունը երկրից երկիր է տարածում: Մեր բուժքույրերն աշխատում են նույն հիվանդների հետ, ինչպես հայաստանյան բուժքույրերը: Սկզբնական փուլում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մենք վերապատրաստման թրեյնինգներ կազմակերպեցինք մի քանի բուժքույրերի համար, որից հետո վերապատրաստվողներն իրենք տարածեցին մյուս բժշկական կենտրոններում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, նաև` շրջաններում: Ես կարևորում եմ միասին աշխատելու գաղափարը, որն առավել արդյունավետ է դարձնում արդյունքը: Ոգևորիչ է, որ արդեն բազմաթիվ կենտրոններում ներդրել են աշխատանքի միջազգային սկզբունքները, ես տեսնում եմ առաջընթացը ու ինձ դուր է գալիս աշխատել հայ բժիշկների հետ:


ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե ԵղիազարյանՀամաժողովը կազմակերպել էր Հայկական ակնաբուժության նախագիծը, որի առաքելությունն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: Մեր հաջորդ զրուցակիցն է ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:


–   Այս համաժողովը նաև ամփոփիչ նշանակություն ունի: Ի՞նչ արդյունքներ ունի ՀԱՆ-ը:


–   ՀԱՆ-ն իրականացնում է չորս համապարփակ մեծածավալ և փոխկապակցված ծրագիր: Մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, ինչպես, օրինակ` Սպիտակի ակնաբուժական կենտրոնի բացումը, հունիսի մեկին միջազգային ակնաբուժական կոնֆերանսի կազմակերպումը, նաև այսօր միջազգային նեոնատալ և ակնաբուժական համաժողովն՝ ուղղված անհասության ռեթինոպատիայի խնդիրներին: Չնայած արդեն իրականացրել ենք բազմաթիվ վերապատրաստական կուրսեր, համաժողովներ և միջոցառումներ, բայց այսքանով չի ավարտվում մեր համագործակցությունը, արդեն իսկ բազմաթիվ նոր ծրագրեր են քննարկվում: ՀԱՆ բոլոր ծրագրերը մշակված են և իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով


–   Ո՞րն է հայկական նեոնատոլոգիայի առաջնային խնդիրը, եթե համեմատական անցկացնենք ամբողջ աշխարհի հետ: 


–   Մեր բժիշկների մասնագիտական որակը շատ բարձր է, բայց ցանկացած մասնագետ կարիք ունի շարունակական կրթության, սա այն է, ինչը մենք փորձում ենք ամրապնդել: Հայաստանում ինտենսիվ թերապիայի հիմնական բաժանմունքները բավականին հագեցած են, բժիշկները` բավականաչափ փորձառու, բայց գիտական ու պրակտիկ սյուներն այս աշխատանքում պետք է համաչափ կիսեն հիվանդության բեռը: Նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, խնդիրներն, իհարկե, տարբերվում են, սակայն այս դասընթացների ընթացքում մենք փորձում ենք գործողությունների ադապտացված տարբերակ ներկայացնել ավելի հարմար մեր իրականությանը:


ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ ԿալենտերյանՆեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը նեոնատալ բժշկության մեջ: Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը խոսեց նաև անհասության դեպքերի շատացման մասին:


–   Պատճառը երևի թե ավելի շատ դրական է, քան` բացասական: Այսօր ամբողջ աշխարհում 22 շաբաթական հղիությունն է համարվում կենդանի պտուղ, որի համար պետք է պայքարել, ժամանակին 900 գրամից ցածր ծնված նորածինները համարվում էին վիժում: Մյուս պատճառն այն է, որ շատ հղիություններ, որոնք վիժումով պետք է ավարտվեն, բարեբախտաբար, հնարավոր է հասցնել ինչ-որ աստիճանի, երբ ծնվում է երեխա, և որի համար պետք է պայքարել ու արդյունք ստանալ: Մյուս պատճառն ամբողջ աշխարհում արտարգանդային հղիությունների ավելացումն է, իսկ շատ հաճախ այդ հղիություններն ավարտվում են վաղաժամ ծննդաբերությամբ:


–   Ի՞նչ ապրելիություն ունեն մեր երկրում ծնված անհաս երեխաները:


–   Հասունին մոտ անհասները 96-97% ապրելիություն ունեն Հայաստանում: Նորածնային վերակենդանացման բաժանմունքը բացառիկ բաժանմունք է, երևանյան բոլոր մեծ ծննդատներն ունեն հագեցված բաժանմունքներ և անհրաժեշտ տեխնիկա՝ երեխայի կյանքը փրկելու ու հետագա զարգացումն ապահովելու համար: Նախորդ տարվա ընթացքում մարզերում 600 այդպիսի ծնունդներից միայն 36-ն է անհաջող ավարտ ունեցել: Մնացած բոլոր երեխաներին հնարավոր է եղել տեղափոխել Երևան և նրանց 97%-ն ապրել է: Նեոնատոլոգիան ցանկացած երկրի համար գերակա խնդիր է, որովհետև պետք է ունենալ սերունդ և ունենալ առողջ սերունդ:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում
2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում...

ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը
ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է մանկական քաղցկեղի միջազգային գիտաժողովը

Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը: Խումբը կազմված է 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններից, որտեղ Հայաստանը...

«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ
«Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը» թեմայով յոթօրյա դասընթացներ

Դեկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

ՀՀ ԱՆ. «Գիտության շաբաթ 2018»-ը կամփոփի նախորդ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԱՆ. «Գիտության շաբաթ 2018»-ը կամփոփի նախորդ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտության ոլորտում

Անգնահատելի է գիտության դերը յուրաքանչյուր համալսարանի գործունեության մեջ։ Գիտությունն է խթանում առաջընթացը, նոր գաղափարները և ինովացիաները։ Հենց այդ նույն սկզբունքը գործում է նաև բժշկական համալսարանում...

26-28-ը նոյեմբերի. Օրթոպեդիայի առաջատար մասնագետ Էէրիկ Սկիթթան` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
26-28-ը նոյեմբերի. Օրթոպեդիայի առաջատար մասնագետ Էէրիկ Սկիթթան` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Նոյեմբերի 26 -28-ը Ֆինլանդիայի Կոքսա կլինիկայի անվանի բժիշկ, օրթոպեդիայի առաջատար մասնագետ Էէրիկ Սկիթթան «Նաիրի» բժշկական կենտրոնում կիրականացնի խորհրդատվություններ եւ վիրահատություններ` ծնկահոդի...

Նոյեմբերի 23-ին, 2018թ., «Հակամիկրոբային կայունություն» թեմայով դասախոսություն
Նոյեմբերի 23-ին, 2018թ.,  «Հակամիկրոբային կայունություն» թեմայով դասախոսություն

Նոյեմբերի 23-ին Երևանում («Օպերա Սուիթ Հոթել» հյուրանոցի կոնֆերանս դահլիճ) տեղի կունենա «Ֆարմպրոգրես» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Հակամիկրոբային կայունություն» թեմայով դասախոսություն...

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց
«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթաց

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 23-ը (յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին) Երևանում (Կորյունի 2) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից...

Նոյեմբերի 23-ին, 2018թ., դասախոսություններ. «Սրտամկանի սուր ինֆարկտի բուժում, նոր հանձնարարականներ», «Սուր սրտային անբավարարություն, ախտորոշումից դեպի բուժում»
Նոյեմբերի 23-ին, 2018թ., դասախոսություններ. «Սրտամկանի սուր ինֆարկտի բուժում, նոր հանձնարարականներ», «Սուր սրտային անբավարարություն, ախտորոշումից դեպի բուժում»

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում եմ, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում Հանրապետական գիտաբժշկական գրադարանում...

Նաիրի ԲԿ-ում խորհրդատվություններ և վիրահատական միջամտություններ` առաջատար մասնագետ պրոֆ. Ս.Վ. Սդոբնիկովայի կողմից. nairimed.com
Նաիրի ԲԿ-ում խորհրդատվություններ և վիրահատական միջամտություններ` առաջատար մասնագետ պրոֆ. Ս.Վ. Սդոբնիկովայի կողմից. nairimed.com

«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում նոյեմբերի 22-24-ը վիտրեոռետինալ պաթոլոգիայի (ցանցաթաղանթի և ապակենման մարմնի հիվանդություններ) առաջատար մասնագետ, Մոսկվայի Աչքի հետին հատվածի ախտորոշման և վիրաբուժության կենտրոնի գիտության...

ԵՊԲՀ. «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանցկացվեն «Բաց դռների օրեր»
ԵՊԲՀ. «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանցկացվեն «Բաց դռների օրեր»

Հարգելի՛ ծնողներ, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը վերջին մեկ տարում (2017-2018 թվականների ընթացքում) ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած պացիենտների հետ հետադարձ կապն ակտիվացնելու և պահպանելու...

«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց
«Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» թեմայով վեցօրյա դասընթաց

Նոյեմբերի 19-ին, 20-ին, 26-ին, 27-ին, դեկտեմբերի 3-ին, 4-ին Երևանում (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն) տեղի կունենա «Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն»...

ՀՀ ԱՆ. «Փարոս» հիմնադրամը կընդլայնի դպրոցականներին ատամնաբուժական անվճար ծառայությունների ծրագիրը
ՀՀ ԱՆ. «Փարոս» հիմնադրամը կընդլայնի դպրոցականներին ատամնաբուժական անվճար ծառայությունների ծրագիրը

ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամը Հայաստանում նախատեսում է նոր թափ հաղորդել իրենց բարեգործական նախագծերի իրականացմանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար...

Նոյեմբերի 9-10-ը և 16-17-ը, «Սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով երկօրյա սեմինար
Նոյեմբերի 9-10-ը և 16-17-ը, «Սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով երկօրյա սեմինար

Նոյեմբերի 16-17-ը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից կազմակերպվելու է «Սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով երկօրյա սեմինար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ