Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներին

ԵՊԲՀ. Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներին

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել առաջին կուրսեցիների առջև: Նրանց գալիք Գիտելիքի, գրի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորեց բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ:

Դիմելով ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցիներին՝ ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանը շնորհավորանքի իր խոսքում ասաց. «Դուք այսօր Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացիներն եք, իսկ Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներինվաղվա՝ զարգացած, բանիմաց, բարձրորակ բժիշկ մասնագետները: Տոնական այս օրը մեզ մեկ անգամ ևս առիթ է տալիս արժեվորելու միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը՝ գիտելիքը. կուտակեք այն ողջ կյանքի ընթացքում՝ հարթելով կյանքի ճանապարհը որպես մասնագետ, քաղաքացի, մարդ: Շնորհավորում եմ նաև ձեզ, սիրելի ծնողներ, քանզի այսօր իրականացել է ձեր ամենանվիրական երազանքերից մեկը՝ տեսնել, թե ինչպես է կերտվում ձեր զավակի ապագան»:

Դեկանից հետո առաջին կուրսեցիներին ողջունեց և շնորհավորեց համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: «Սիրելի ուսանողներ, ապագա գործընկերներ, այսօր իրականացել է ձեր և ձեր ծնողների երազանքը: Դուք ընտրել եք բժշկի մասնագիտությունը, հետագայում, երբ անցնեք Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներինբավականին ծանր, պարտադրող, բայց շատ հետաքրքիր 6 տարիները, կընտրեք նաև ձեր նեղ մասնագիտացումը: Ձեր ուսումնառության ողջ ընթացքում դուք կկուտակեք գիտելիքներ, ձեռք կբերեք ունակություններ և նվիրում այդ ամենամարդասիրական մասնագիտության մեջ: Իսկ բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը, առաջնորդվելով բազմաթիվ տարիների բարի ավանդույթներով, կաջակցի ձեզ այս դժվարին և հետաքրքիր ճանապարհին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ», - ասաց ռեկտորը՝ առաջին կուրսեցիներին ներկայացնելով համալսարանի ղեկավարությանը և ուսանողական կառույցի՝ Ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչներին:

Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներինՇնորհավորելով ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ Միքայել Նարիմանյանն ասաց. «Ուզում եմ նշել, որ երբ ես էի ուսանում այս բուհում, ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվողների թիվը մոտ 25 էր, իսկ այսօր այստեղ ընդունվածների մեծ թիվը կարող է փաստել միայն մեկ բան, որ մեր երկրում զարգանում է ստոմատոլոգիան, ինչն ուրախալի է: Եվ ես շնորհավորում եմ ձեզ, քանի որ ձեռք եք բերելու շատ կարևոր, շատ հետաքրքիր և միջառարկայական մասնագիտություն, որի մեջ կա և վիրաբուժություն, և թերապիա, և գիտություն: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ուսանողական հետաքրքիր տարիներ և լավ մասնագետի ապագա»:

Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներինԱպագա դեղագետներին շնորհավորելով և նրանց ներկայացնելով բուհի ղեկավարությանը՝ ռեկտորը նշեց, որ նրանք ընդունվել են մի կարևորագույն ֆակուլտետ, որն իր ուրույն տեղն ունի բժշկագիտության մեջ: «Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որն անընդհատ զարգանում է, որը «սպասարկում» է բուժական գործը, որն ուղղված է ոչ միայն հիվանդության բուժմանը, այլև կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ բուհ ընդունվելու կապակցությամբ և մաղթում բազմաթիվ հաջողություններ», - ասաց Միքայել Նարիմանյանը:

Բժշկական համալսարանն ընդունեց ապագա բժիշկներին և դեղագետներինՇնորհավորելով ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ ռեկտորն ընդգծեց. «Մենք ուզում ենք, որ բանակում գտնվող մարդիկ, նրանց ընտանիքները լինեն առողջ և ամուր, քանի որ նաև դա է հզոր բանակի, հետևապես նաև՝ ամուր պետության հիմքը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ