Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Պլաստիկ վիրաբուժություն. Արտավազդ Սահակյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Պլաստիկ վիրաբուժություն. Արտավազդ Սահակյան

–   Համաժողովից Ձեր տպավորությունները:


–   Այս համաժողովը ես միշտ շատ օգտակար եմ համարել: Այն մեծ նշանակություն ունի ո՛չ միայն մասնագիտական, այլև հայության համախմբման նկատառումներով: Բժշկագիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները լավ առիթ են ունենում հանդիպելու, միմյանց ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքները: Այսպիսի հանդիպումները նպաստում են նաև շարունակական կրթության ապահովմանը: Սկսած 1998 թվականից՝ Լիոնի համագումարից, ես մշտապես մասնակցում եմ այս համաժողովին և միշտ գոհ եմ եղել:


–   Ի ՞ նչ թեմաներ են ներկայացված պլաստիկ վիրաբուժության սեկցիայում:


–   Հիմնական թեման քաղցկեղից տուժած օրգանիզմի պլաստիկ վիրաբուժությունն է: Մենք սովորաբար գործ ենք ունենում հետքաղցկեղային իրավիճակների հետ՝ որևէ մարմնի մասի հեռացումից հետո, և մեր աշխատանքը համատեղում ենք ուռուցքաբանների հետ: Ամենադժվար հարցը միայն ուռուցքի հեռացումը չէ, այլ մարմնի տվյալ հատվածի վերականգնումը. խնդիրը բարդ է հատկապես դեմքի պարագայում: Ուռուցքի հեռացումից հետո, եթե չի լինում պլաստիկ վիրաբույժի միջամտությունը, անձը սովորաբար հայտնվում է խորը դեպրեսիայի, ինքնամեկուսացման մեջ:


–   Այսօր նկատվում է միտում՝ ուռուցքի հեռացման և պլաստիկ վիրահատությունները իրականացնելու միաժամանակ. Հայաստանում այդ պրակտիկան չի ՞ կիրառվում:


–   Այո՛, ողջ աշխարհում հենց այդ մոտեցումն էլ տարածված է: Հայաստանում նույն պատկերը չէ: Մի տվյալ ներկայացնեմ, որից պարզ կդառնա իրավիճակը. տարեկան կրծքագեղձի քաղցկեղի շուրջ վեց հարյուր վիրահատություն է իրականացվում, իսկ քաղցկեղի հեռացումից հետո պլաստիկ վիրահատության դիմում է մոտավորապես հիսուն կին: Սա շատ վատ ցուցանիշ է:


–   Սփյուռքն ինչո ՞ վ կարող է նպաստել պլաստիկ վիրաբուժության զարգացմանը Հայաստանում:


–   Կարծում եմ՝ առաջին հերթին նորագույն սարքավորումների ներդրումով, մեր փորձն էլ կարող է մեծապես օգտակար լինել դրսի գործընկերների համար: Արդեն տարիներ շարունակ արտերկրից բազմաթիվ հայազգի բժիշկներ գալիս են Հայաստան՝ փորձի փոխանակման, պրակտիկայի:


–   Իսկ վիրահատվելու նպատակով գալի ՞ ս են Սփյուռքից:


–   Այո՛, իհարկե՛: Մեր կլինիկա դիմողների շուրջ քառասուն տոկոսը արտասահմանից են: Մարդիկ գալիս են հարազատներին այցի, և միաժամանակ կատարում պլաստիկ վիրահատություններ, քանի որ Հայաստանում շատ ավելի մատչելի է:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ