Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

... Ամփոփելով Հայ բժիշկների առաջին համառուսական համագումարի արդյունքները

... Ամփոփելով Հայ բժիշկների առաջին համառուսական համագումարի արդյունքները

Ռուսաստանում հայ բժիշկները ստեղծեցին մեկ միասնական բժշկական ասոցիացիա` Ռուսաստանի հայերի միության բժիշկների ասոցիացիան: Այս մասին պաշտոնապես հայտարարվեց հոկտեմբերի 15-ին սբ. Կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեկեցու սեղանատանը կայացած առաջին համառուսական համագումարին: Համագումարին մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանում հայերի միության Բժիշկների ասոցիացիայի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բագրատ Ալեքյանը:

 


Բագրատ Ալեքյանն իր ելույթում նշեց. «Այսօր առաջին համառուսական կոնֆերանսն է, որը պետք է ավելի ամրացնի Հայաստանի և Ռուսաստանի հայ բժիշկների մասնագիտական կապը, ինչը միմիայն կնպաստի հայ բժիշկների մասնագիտական աճին: Ներկայում մեր ասոցիացիայում ստեղծում ենք մասնագիտական խորհուրդներ բժշկական տարբեր ուղղությունների համար: Խորհրդի անդամներն առաջատար մասնագետներ են, ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ: Շատ արդյունավետ կլինի, եթե Հայաստանի և Արցախի բժշկական ասոցիացիաները կարողանան ճիշտ համագործակցել այս խորհրդի հետ: Մեր առաջնային խնդիրը յուրաքանչյուր ոլորտի մասնագետների միասին աշխատելու, համագործակցելու հիմքեր ստեղծելն է: Վերջին 20 տարում Հայաստանում առողջապահության զարգացման գործում քիչ դեր չեն ունեցել ռուսաստանաբնակ հայ բժիշկները: Մեծ սփյուռք` մեծ գիտական պոտենցիալով»:

 

 

Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ կազմակերպություն առաջին հերթին ուղված է իր անդամների որակավորման բարձրացմանը և նրանց շահերի պաշտպանությանը: Համոզված եմ, որ փորձի փոխանակումը, առօրյա խնդիրների քննարկումն ու լուծումը, միասնական տեղեկատվական դաշտի առկայությունը` այդ թվում նաև բժշկական իրադարձությունների օրացույցի, պետք է ստեղծեն բժշկական այնպիսի հանրություն, որը միայն կնպաստի երկու երկրների առողջապահությանը»:

 


Համառուսաստանյան կոնֆերանսին մասնակցում էր նաև Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի փոխնախագահ Գևորգ Յաղջյանը: Նա ներկայացրեց, թե ինչ է սպասվում բժշկական հանրությանը 2015թ. հուլիսին` Հայաստանի միջազգային բժշկական 4-րդ համագումարին: «Համագումարին ակնկալում ենք մոտ 500 բժիշկների մասնակցություն: Նախորդ համագումարներին մենք ավելի մեծ փորձ ենք ունեցել Կանադայում և ԱՄՆ-ում բնակվող հայ բժիշկների հետ, այս անգամ ակնկալում ենք ռուսաստանաբնակ մեր գործընկերների ակտիվ մասնակցությունը ևս: Մեր նպատակն այստեղ՝ սպասվելիք համագումարը ներկայացնելն է, թե նախապատրաստական ինչ աշխատանքներ են տարվել, ինչպես է կառուցված գիտական ծրագիրը, ինչ սատելիտային սիմպոզիումներ են անցկացվելու: Հայաստանը կդառնա միջազգային ասպարեզում գործող բժիշկների հավաքատեղի, որտեղ հնարավորություն կընձեռվի ծանոթանալ, ստեղծել կապեր և փորձի լայն փոխանակում իրականացնել աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած բժիշկների հետ: Այս համագումարը լինելու է լավագույններից, քանի որ կազմակերպման տարին նաև հատկանշական է. լրանում է Մեծ եղեռնի 100-ամյակը և պատահական չէ, որ մեր գլխավոր թեմաներից են վերարտադրողականությունը, ուռուցքաբանությունը, այն հիվանդությունները, որոնք ամենից հաճախ են մեզանից կյանքեր խլում»:

 


Հայ և ռուս բժիշկների համագործակցության մասին խոսեց բժշկական որակական հանրություն ասոցիացիայի ղեկավար Գուզել Ուլումբեկովան. «Արդեն երկար ժամանակ է, ինչ ջերմ մասնագիտական կապեր են ստեղծվել Ռուսաստանի և Հայաստանի բժիշկների միջև: Ուզում եմ դրա համար առաջին հերթին շնորհակալություն հայտնել Գևորգ Յաղջյանին, ով նախաձեռնողն է այս ամենի: Նրա շնորհիվ մենք իմացանք, թե ինչպես է շարունական բժշկական կրթությունը կազմակերպվում Հայաստանում: Այս հարցում մենք շատ բան ունենք սովորելու հայաստանյան համակարգից, որտեղ արդեն ներդրված է արևմտյան տարբերակը, իսկ մենք դեռ պետք է սովորենք այն կիրառել: Ողջունելի է Հայաստանում ընդունված համակարգը, ըստ որի բժիշկը ոչ թե 5 տարին մեկ անգամ մեկամսյա սեմինարների, վերապատրաստումների է մասնակցում, այլ տարեցտարի հավաքում է միավորներ՝ կոնֆերանսներին ու տարբեր ծրագրերին իր մասնակցությամբ, և դրան համապատասխան ստանում աշխատանքային լիցենզիա»:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ