Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում

Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ Բլումի և նույն համալսարանի Ուռուցքների կենսաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հանս Հելգե Բարչի հետ հանդիպումը:

 

Հյուրերին ողջունեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով խոսես երկու համալսարանների համագործակցության կարևորության մասին: Հանդիպման նպատակը Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցության կապեր հաստատելն էր: 

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Համագործակցության և դրա կարևորության մասին զրուցեցինք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:

 

–   Պարոն Նարիմանյան, ինչքանո՞վ են միջազգային համագործակցություններն ու պայմանագրերը կարևոր համալսարանի գործունեության համար:

 

–   Բժշկությունն այսօր անհնար է պատկերացնել առանց միջազգային կապերի և համագործակցությունների, որովհետև բժշկագիտությունը շատ արագ քայլերով է զարգանում ու փոփոխվում: Որպեսզի համահունչ քայլենք այդ փոփոխություններին, մեր կրթական ծրագրերը պետք է համադրելի լինեն եվրոպական լավագույն համալսարանների ծրագրերի հետ:  

 

–   Մասնավորապես` այսօրվա պայմանագիրը Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի հետ  ի՞նչ հնարավորություններ է տալիս:

 

–   Երկար տարիներ ենք պատրաստվել այս հանդիպմանն ու այս համագործակցությանը: Այս պայմանագրով մեր ուսանողը իրավունք է ստանում իր կրթության մի մասը ստանալ եվրոպական լավագույն համալսարաններից մեկում: Մեր համագործակցությունը կգործի բարձրագույն բժշկական կրթության բոլոր փուլերում, ինչպես բազային, այնպես էլ մասնագիտական և շարունական կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում: 

 

Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ Բլում Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան

 

–   Նշեցիք ուսանողների փոխանակման ծրագրի մասին, իսկ դասախոսների համար այն ի՞նչ հարթակ է:

 

–   Ինչպես նկատեցիք, հանդիպմանը մասնակցում են թե՛ ուսանողները, թե՛ կլինիկական օրդինատորները, թե՛  դասախոսները` (ի դեպ, տարբեր սերունդների): Մենք ստորագրում ենք պայմանագիր, որով դասախոսները կունենան Ֆրայբուրգի համալսարանում իրենց փորձը ներկայացնելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն: Կա այսպիսի մի կարգավիճակ, որը կոչվում է «հրավիրված պրոֆեսոր»: Մենք հիմա շատ ենք կարևորում այդ կարգավիճակի ներդրումը մեր համալսարանում: Նրանք տարբեր ուղղությունների պրոֆեսորներ են, կարևորն այն է, որ  հենց նրանք են վարում տվյալ ուղղությունն իրենց երկրներում: 

 

Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ ԲլումՖրայբուրգի համալսարանի գործունեության, երկու բժշկական համալսարանների համագործակցության մասին զրուցեցինք Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հուբերթ Բլումի հետ:

 

–   Պրոֆեսոր, Ֆրայբուրգը  միշտ էլ հայտնի է եղել իր  նշանավոր համալսարաններով, որոնցից մեկը հենց Ալբերտ Լյուդվիգս բժշկական համալսարանն է: Ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր համալսարանի գործունեությունից:

 

–   Համալսարանը ստեղծվել է 1457 թվականին:  Ի սկզբանե համալսարանում  գործել են  3 ֆակուլտետներ` թեոլոգիայի, իրավաբանության և բժշկության: Այժմ համալսարանում գործում են 11 ֆակուլտետներ: Մեր համալսարանի գործունեությունը կարելի է պայմանականորեն  2 մասի բաժանել: Դասախոսական կազմը պատասխանատու է գիտահետազոտական աշխատանքների համար, իսկ հիվանդանոցը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու հիվանդների խնամքը: Իմ զեկույցում այսօր ներկայացել եմ, թե ինչպիսի գիտահետազոտական աշխատանքներ են տարվում համալսարանում և ինչպես են կազմակերպվում համալսարանական հիվանդանոցի աշխատանքները:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյան Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում

 

–   Ի՞նչն եք կարևորում այսօր մեկնարկած համագործակցության մեջ: 

 

–   Առաջին հերթին բժշկական կրթությունն եմ կարևորում, բայց նույնքան կարևոր է նաև հետկրթական վերապատրաստումը: Ծրագիրը նախատեսում է ուսանողների և հետբուհական կրթություն անցնողների  փոխանակում`  3 ամսով: Այս ծրագրի ընթացքում ուսանողները կծանոթանան Ֆրայբուրգի համալսարանի գործունեության, բժշկական անձնակազմի, բժշկագիտության մեջ նորագույն մեթոդների  հետ: Փորձի փոխանակման արդյունավետ տարբերակ ենք փորձում ստեղծել:

 

Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում Հայ բժիշկներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումն անցնել Ֆրայբուրգի բժշկական համալսարանում

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ