Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական տուրիզմը կարող է ընդլայնել նաև պետական բյուջեն. սեմինար «Բժշկական տուրիզմ» թեմայով
Հուլիսի 3-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի կոնֆերանս-սրահում տեղի ունեցավ «Բժշկական տուրիզմ» թեմայով սեմինարը, որը կազմակերպել էին Լուծումներ նախագծի թիմը և գործընկերները (Medical Tourism Association, Yerevan State Medical University, Dental Tourism Armenia):
Սեմինարը նպատակ ուներ հայ բժիշկներին ներկայացնել բժշկական տուրիզմի հեռանկարները Հայաստանում:
Սեմինարի բանախոսներն էին «Իմփրուվ Գլոբալ» ընկերության բաժնետեր և տնօրեն Մարի Միլլերը և Բժշկական Տուրիզմի ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոն, ով պարզաբանումներ տվեց քննարկվող թեմաների շուրջ:
– Տիկին Ռենե, խնդրեմ, ներկայացրեք. ինչ ասել է բժշկական տուրիզմ` ամենաուղիղ իմաստով:
– Եթե պարզ բացատրեմ, ապա դա այն երևույթն է, երբ հիվանդները մի տարածաշրջանից ճանապարհորդում են մեկ այլ տարածաշրջան` պատշաճ որակի և մատչելի գներով բուժօգնություն ստանալու համար: Մարդիկ մշտապես փնտրում են բարձր որակ և մատչելի գներ: Դրանց համադրությունը մեծամասամբ գտնում են իրենց երկրից դուրս` այլ երկրներում:
– Ի՞նչ դեր ունի բժիշկ-պացիենտ հարաբերության ստեղծումը։
– Բժիշկ-պացիենտ փոխհարաբերության ստեղծման և բուժման գործընթացը տուրիզմի հետ համադրելու մեջ չափազանց կարևորվում է բժշկի որակավորումը և այցելուի բժշկական տուրիզմ համակցության ընկալումը:
– Կա՞ արդյոք Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարին վերաբերող որևէ ուսումնասիրություն:
– Որքանով տեղեկացված եմ` դեպի Հայաստան բժշկական տուրիզմի մասին որևէ ուսումնասիրություն չկա։ Հարցին ավելի ընդհանրական մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող եմ նշել, որ ընդհանուր առմամբ 60 մլրդ շրջանառությամբ արդյունաբերական-տնտեսական ճյուղ է սա և գալիք 3 տարիների ընթացքում 15-20% աճ կարող է նկատվել:
Մեր հաջորդ զրուցակիցը «Dental Tourism Armenia» թիմի անդամ Դավիթ Հովհաննիսյանն է:
– Սեմինարի թեման որքանո՞վ է հրատապ Հայաստանի համար:
– Բոլորս էլ գիտենք. տուրիզմն այն ճյուղն է, որը կարող է խթանել նաև երկրի տնտեսության զարգացումը: Այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» ծրագիրը: Սա բժշկական տուրիզմի մասն է կազմում և բավականին լուրջ ու հեռանկարային ուղղություն է:
– Ի՞նչ է բժշկական տուրիզմը:
– Բժշկական տուրիզմի իմաստը կայանում է նրանում, երբ որևէ երկրի քաղաքացի ցանկանում է բուժվել այլ երկրում, որտեղ արագ և բարձրորակ սպասարկումը տրամադրվում է համեմատաբար մատչելի գներով: Ելնելով բժշկական տուրիզմի փորձից` նշեմ, որ մեկ այլ երկրում բժշկական ծառայություններ ստանալիս, պացիենտ-զբոսաշրջիկը հնարավորություն է ունենում նաև հաճելիորեն կազմակերպել ու վայելել իր հանգիստը, օգտվել երկրում գործող տուրփաթեթներից, և այս ամենը մի քանի անգամ ավելի մատչելի, քան պարզապես օգտվել որևէ բժշկական ծառայությունից սեփական երկրում:
– Պետության դերը որքանո՞վ է կարևոր բժշկական տուրիզմի զարգացման հարցում:
– Մեր գործունեության շրջանակում փորձում ենք համագործակցել պետական մարմինների հետ: Ապացույցը վերջերս տեղի ունեցած ֆորում-քննարկումն էր, որին ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Պետության դերի մասին բավականին խոսուն է, օրինակ, Բուլղարիայի փորձը, որտեղ պետական մակարդակով բավականին մեծ գրանտ էր տրամադրվել` երկրում բժշկական տուրիզմը զարգացնելու համար: Իսկ այսօր արդեն Բուլղարիայի պետական բյուջեի մի մասը լրացվում է հենց բժշկական տուրիզմի շնորհիվ: Պետության աջակցությունը մեծապես կնպաստի մեր գործին, որ կարողանանք ստեղծել «Բժշկական տուր դեպի Հայաստան» բրենդը:
– Հայաստանում բժշկական տուրիզմը գործո՞ղ երևույթ է, թե՞ դեռևս հեռանկարային փուլում է:
– Հայաստանում ինչ-որ չափով գործում է բժշկական տուրիզմը, քանի որ ունենք սփյուռք: Մեր նպատակն է ընդլայնել այդ շրջանակը, չհենվել միայն սփյուռքի վրա: Երկարաժամկետ և արդյունավետ աշխատանքի համար մեր նպատակները կապում ենք ո´չ միայն սփյուռքահայության, այլ նաև օտարերկրացիների հետ:
03.07.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









