Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Կայացավ «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Հունիսի 21-ին բուժաշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեց «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ» հանրապետական մրցույթը:

 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն էին հյուրընկալել հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և օրվա հերոսները` հանրապետության լավագույն բժիշկները: Մրցույթը ներառում էր 14 անվանակարգեր, սակայն «Տարվա բժիշկ 2013» մրցանակաբաշխության ժամանակ խորհրդանշական արձանիկներով և պատվոգրերով պարգևատրվեցին 13 անվանակարգերում հաղթող բժիշկները: Մեկ անվանակարգում հաղթող չի եղել: Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու, իսկ հաղթողների անունները բոլորի համար հայտնի են դառնալու միայն դահլիճում:

 

Կայացավ «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

 

«Մրցանակաները բաշխելու համար աշխատել են եռաստիճան ընտրական հանձնաժողովներ և՛ մարզպետարաններում, և՛ բուժհիմնարկներում, և՛ կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Ամեն ինչ օբյեկտիվության սահմաններում է իրականացվել և միայն դահլիճում բոլորը, այդ թվում և նոմինանտները, կլսեն հաղթողների անունները»,- հաղորդեց նախարարը: Նա նաև առանձնահատուկ նշեց, որ մրցանակաբաշխությունը կոչվում է «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013», ոչ թե լավագույն բժիշկ: «Մենք կփորձենք յուրաքանչյուր տարի խրարուսել բժիշկներին, նույն անվանակարգերում ամեն տարի կտեսնենք նոր թեկնածուների: Իսկ թեկնածուներն ընգրկվել են ամբողջ հանրապետությունից»,- հայտնել է նախարարը:

 

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյան «Տարվա բժշկական հաստատության ղեկավար».  Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ  Սարգիս Վարդանյան    

«Տարվա բժշկական հաստատության ղեկավար».  Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ  Սարգիս Վարդանյան

 

   

«Տարվա բժշկական հաստատության ղեկավար»  ճանաչվեց Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ  Սարգիս Վարդանյանը: Մրցանակը հանձնեց  «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։


«Տարվա գյուղական ամբուլատորիայի բժիշկ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ տնօրեն Անիկ Գրիգորյանը: Մրցանակը հանձնեց Ընտանեկան բժիշկների ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը 

 

    «Տարվա գյուղական ամբուլատորիայի բժիշկ». Սյունիքի մարզի «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ տնօրեն Անիկ Գրիգորյան
   

«Տարվա գյուղական ամբուլատորիայի բժիշկ». Սյունիքի մարզի «Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ տնօրեն Անիկ Գրիգորյան

«Ինձ համար անսպասելի էր այս անվանակարգում հաղթող ճանաչվելը: Գիտե՞ք, անսպասելի է, երբ գնահատվում են հեռավոր գյուղում աշխատող բժշկի ջանքերը, առօրյա աշխատանքը: Սա խթանող ուժ կլինի մեր հետագա աշխատանքի համար, որն անկասկած ավելի պատասխանատու կլինի, ավելի ուղղորդված, ավելի ջանասիրաբար ի շահ մեր ժողովրդի առողջության»,- մեզ հետ զրույցում ասաց Անիկ Գրիգորյանը:


    «Տարվա տեղամասային բժիշկ». Արարատի մարզի Շահումյանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աննա Բեգիջանյան  ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան
   

«Տարվա տեղամասային բժիշկ». Արարատի մարզի Շահումյանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աննա Բեգիջանյան

 

«Տեղամասային բժիշկ» անվանակարգում ներկայացված էին թ. 8 պոլիկլինիկայի թերապևտ Արփի Գևորգյանը,  «Արաբկիր» ԲՀ բժիշկ Նունե Ավետիսյանը և  Արարատի մարզի Շահումյանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Աննա Բեգիջանյանը: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նախ շնորհավորեց բոլոր բժիշկներին` մասնագիտական տոնի առիթով, իսկ բացելով ծրարը, հաղթող հայտարարեց Աննա Բեգիջանյանին:

 

    «Տարվա մանկաբույժ». «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
   

«Տարվա մանկաբույժ». «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյան

 

«Տարվա մանկաբույժ»  անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ, մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ում մասին պատրաստված տեսանյութում ներկայացված էր բժշկի անցած մասնագիտական ուղին, հարյուրավոր մանկիկների փրկած կնոջ անձնվիրական աշխատանքը : Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց բոլոր բժիշկներին` նշելով նրանց աշխատանքի կարևորությունը մեր հասարակության համար, և մրցանակը հանձնեց Աննա Չոբանյանին:

 

«Շատ հրաշալի տպավորություններ ունեմ, չափազանց կարևոր է այս մրցանակաբաշպությունը յուրաքանչյուրիս համար: Բժիշկները շատ մեծ ջանք են կիրառում երեխաների և ընդհանրապես մարդկանց առողջության պահպանման, վերականգնման համար: Գնահատումը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, այն անպայման կխթանի հետագա աշխատանքը, ավելի մեծ եռանդ կպարգևի»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Չոբանյանը:

 

    «Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ». Երևանի քաղաքապերտարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ թ. 5 ենթակայանի վարիչ, բժիշկ սրտաբան Անուշավան Վիրաբյան   «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն  Արա Մինասյան
   

«Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ». Երևանի քաղաքապերտարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ թ. 5 ենթակայանի վարիչ, բժիշկ սրտաբան Անուշավան Վիրաբյան

 

«Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ» անվանակարգում երեք թեկնածուներից հաղթող ճանաչվեց  Երևանի քաղաքապերտարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ թ. 5 ենթակայանի վարիչ, բժիշկ սրտաբան Անուշավան Վիրաբյանը, ով բեմից ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեց գործընկերնրին: Մրցանակը հանձնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն  Արա Մինասյանը, ով առանձնահատուկ նշեց արագ ցուցաբերած օգնության կարևորությունը մարդկանց փրկելու գործում:

 

Անուշավան Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մրցանակաբաշխությունն իսկական մասնագիտական տոն է բժիշկների համար: «Ի դերև է գալիս, ամբողջանում և գնահատվում է բժշկի, իր կոլեկտիվի, ղեկավարի մասնագիտական գործը»,- ասաց Անուշավան Վիրաբյանը:

 

    «Տարվա երիտասարդ բժիշկ». նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյան Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյան
   

«Տարվա երիտասարդ բժիշկ». նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյան

 

«Տարվա երիտասարդ բժիշկ» անվանակարգում հաղթող ճանաչվեց միջազգային ամենատարբեր մրցանակների, պատվոգրերի և շնորհավորանքների արժանացած, բժշկության մեջ արդեն իսկ մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանը: Մրցանակը հանձնեց Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է: Ակնարկելով այս փաստը` նախարարը հատուկ առաջարկով հանդես եկավ: Նշելով, որ բժիշկները լավ կադրեր են ապահովում ամենատարբեր ոլորտներում, առողջապահության նախարարին Արմեն Աշոտյանն առաջարկեց ևս մեկ անվանակարգ հաջորդ տարիների մրցանակաբաշխությունների համար` «Ոչ մասնագիտությամբ աշխատող տարվա բժիշկ»։ :)

 

«Շատ կարևոր է, երբ գնահատվում է բժշկի աշխատանքը, մեծագույն վարձատրություն է դա: Շատ դրական եմ գնահատում միջոցառման գաղափարախոսությունը: Կարծում եմ` կխրախուսվեն նոր ձեռքբերումները, երիտասարդ բժիշկների կատարելագործումը Հայաստանում: Ցանկացած երկրում բժշկության շարժիչ ուժը երիտասարդությունն է»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Խաչատրյանը:

 

    «Տարվա ռազմական բժիշկ». ռազմադաշտային վիրաբույժ Արսեն Գրիգորյան Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
   

«Տարվա ռազմական բժիշկ». ռազմադաշտային վիրաբույժ Արսեն Գրիգորյան

 

«Տարվա ռազմական բժիշկ»  անվանակարգում հաղթած մասնակցին` ռազմադաշտային վիրաբույժ Արսեն Գրիգորյանին մրցանակ և պատվոգիր հանձնեց  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը նշեց, որ բժիշկը միակ մասնագիտությունը չէ, որն ընտրելիս երդվում են, ռազմական բժիշկ մասնագիտության դեպքում երդվում են կրկնակի:  Ի դեպ, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղերձում` նվիրված բուժաշխատողի օրվան, առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ռազմական բժիշկների ունեցած ավանդի կարևորումը։

 

Կառլեն Ադամյան. բ.գ.դ., ակադեմիկոս, բաժնի գիտական ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, ՀՍԱ պրեզիդենտ, ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության սրտաբանության ամբիոնի վարիչ «Տարվա թերապևտ». Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Անահիտ Խաչատրյան    

«Տարվա թերապևտ». Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Անահիտ Խաչատրյան

 

   

«Տարվա թերապևտ» ճանաչվեց  Թալինի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Անահիտ Խաչատրյանը։ Մրցանակը հանձնեց  ՀՀ գլխավոր սրտաբան Կառլեն Ադամյանը և շնորհավորեց բոլոր բժիշկներին`հավելելով. «Եթե ցանկանում ես ապրել քեզ համար, ապրիր ուրիշների համար»:


«Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար» անվանակարգում հաղթեց Պերանատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմը` Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան:  Մրցանակը հանձնեց Երևանի Պետական Բժշկական Համալսարանի №1 վիրաբուժության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը։

 

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի №1 վիրաբուժության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյան «Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար». Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմ «Մանսագիտությանը հավատարմության համար»` «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյան

«Մարդու կյանք փրկած բացառիկ վիրահատություն կատարելու համար». Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի վիրաբուժական թիմ (Ռազմիկ Աբրահամյան, Վրույր Գրիգորյան, Էմիլ Խլղաթյան, Հակոբ Մարգարյան)

 

«Մանսագիտությանը հավատարմության համար»` «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյան

 

 

«Վերադարձ կյանքին». «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյան «Հատուկ անվանակարգում»՝ ՀՀ հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյան Անդրանիկ ոսկանյան. թերապևտ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ՌԲԱ պրոֆեսոր

«Վերադարձ կյանքին». «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյան

 

«Հատուկ անվանակարգում»՝ ՀՀ հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյան

 

«Տարվա բարեգործական հիմնադրամ». «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամ (Անդրանիկ Ոսկանյան)

 


Հետևեցին մյուս անվանակարգերում հաղթողների ցանկը. «Մանսագիտությանը հավատարմության համար»` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը, «Վերադարձ կյանքին» անվանակարգում՝ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, «Հատուկ անվանակարգում»՝ Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական Լենո Աբգարյանը, «Տարվա բարեգործական հիմնադրամ» անվանակարգում՝ «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամը։

Կայացավ «ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ 2013» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռանչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ