Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել և՛ կոտրված ոսկրի ծայրով, և՛ հարվածի ուժգնության հետևանքով:

Մարդու օրգանիզմը շատ խնամքով է ստեղծված՝ կարևոր օրգաններն ու խոշոր անոթներն ավելի ապահով տեղակայում ունեն, օրինակ, ազդրի շրջանում հիմնական հարվածները լինում են կողքից, մինչդեռ մագիստրալ անոթներն անցնում են ներսային մակերեսից:

Ինչպե՞ս տարբերել երակային և զարկերակային արյունահոսությունները

Երբեմն դժվար է տարբերակել երակային արյունահոսությունը զարկերակայինից  միայն արյան շիթի ուժգնությամբ և գույնով (երակայինը՝ մուգ, զարկերակայինը՝ բաց), հատկապես, երբ վնասվածքը մեծ է և խորը, որի պարագայում զարկերակային ու երակային անոթներից հոսող արյունը միախառնվում է: Կան տարբերակելու մեթոդներ, օրինակ, զարկերակային արյունահոսության դեպքում շոշափվող զարկերակը վերքից վերև սեղմելիս արյան հոսքը դադարում է, իսկ երակայինի դեպքում արյան հոսքը դադարում է վերքից ներքև սեղմելիս:

Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը

Զարկերակային արյունահոսության դեպքում սեղմակապը պետք է դնել վերքից վերև, իսկ երակային արյունահոսության ժամանակ պետք է անոթը փակել վերքից ներքև:

Դրված սեղմակապը ժամանակ առ ժամանակ պետք է թուլացնել կարճ ժամանակով ու նորից սեղմել: Եղանակային տարբեր պայմանների դեպքում այդ ժամանակահատվածը տարբեր է: Ձմռան ամիսներին սեղմակապն ավելի կարճ ժամանակով պետք է սեղմել: Ապացուցված է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձմռան ամիսներին մահացությունը՝ կապված արյան կորստի հետ, ավելի քիչ է եղել, որովհետև ցուրտը դանդաղեցնում է արյան շրջանառությունը և անոթասեղմիչ հատկություն ունի:

Սեղմակապը թուլացնելու և սեղմելու սխալ իրականացումը հղի է բարդություններով:  Անոթի վրա դրված կապի 2-ժամյա ժամկետը ճիշտ չէ, ժամանակ առ ժամանակը այդ կապը պարտադիր պետք է թուլացվի: Եթե մոտավորապես 30 րոպե անց կապը թուլացնելիս այլևս արյունահոսություն չկա, պետք է սեղմակապը թույլ թողնել, որպեսզի կոլլատերալ անոթների ցանցի օգնությամբ շարունակվի վերջույթի սնուցումը:

Առաջին օգնությունը փակ և բաց արյունահոսությունների ժամանակ

Քանի որ ցուրտը սեղմում է անոթները, յուրաքանչյուր վնասվածքի ժամանակ խորհուրդ է տրվում անշարժացնել վերջույթը և սառույց դնել, կամ ինչ-որ սառը բանով փաթաթել վերջույթը. դա ունենում է և՛ցավազրկող ազդեցություն, և՝ անոթների սպազմի արդյունքում պակասում է արյան հոսքը: Սառը պետք է դնել ցանկացած վնասման ժամանակ, քանի որ յուրաքանչյուր վնասվածքի, սալջարդի ժամանակ հնարավոր է ներքին արյունահոսություն:

Փակ արյունահոսության ժամանակ, որպես առաջին օգնություն, անհրաժեշտ է իրականացնել անշարժացում, ցավազրկում և սառեցում` մինչև մասնագիտացված կենտրոն հասցնելը:

Վտանգներն` արյունահոսության ժամանակ

Արյունահոսությունների ժամանակ կարող է նաև արյան մեծ կորստի հետևանքով շոկ զարգանալ, որը խոշոր ոսկրերի կոտրվածքների դեպքում բավականին մեծ տոկոս է կազմում, օրինակ,`ազդրոսկրի կոտրվածքի ժամանակ արյան կորուստը մինչև 2 լիտր է, կոնքի կոտրվածքի ժամանակ` 3 լիտր: Դա վտանգավոր վիճակ է և անհապաղ մասնագիտական օգնություն է պահանջում:

Ալեքսանդր Արզումանյան,
Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ-վնասվածքաբան

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ