Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Կարիճ. խայթոցի հետևանքները

Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի:

Չէր հասցրել նա ավարտել իր խոսքը, երբ նրան աննկատ մոտեցավ կարիճն ու խայթեց քաջին` թունավորելով իր թույնով: Օլիմպոսի աստվածները վախեցած էին Օրիոնի խոսքերից, ուստի ուրախացան նրա մահով: Ու, կարիճին, որպես երախտագիտության նշան, տեղափոխեցին երկինք ու տեղադրեցին Զոդիակի համաստեղությունների կողքին: Այդ օրից մինչ օրս Օրիոնը թաքնվում է իրեն սպանողից: Երբ երկնքում հայտնվում է Կարիճի համաստեղությունը, Օրիոնը թաքնվում է հորիզոնի ետևում:

Երկրագնդի վրա հաշվարկվում է կարիճների 1500 տեսակ, որոնք մեր մոլորակի ամբողջ տարածքի 45%-ի վրա են տարածված: Կարիճի խայթոցը կարող է առողջ մարդու մահվան պատճառ դառնալ:


Վիճակագրությունն ասում է, որ Երևանում կարիճների ակտիվացում կա, ուստի տեղեկացված լինելը կօգնի խուսափելու վտանգից ու խուճապի չմատնվելու:


Կարիճները պատկանում են հոդվածոտանիների ընտանիքին, ունեն 8 վերջույթ: Մարմնի ծայրամասային հատվածում տեղակայված գեղձերը թույն են արտադրում, որը զոհի մեջ է ներցայտում պոչի ծայրին գտնվող խայթի միջոցով: Կարիճները հաճախ են տներ թափանցում: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Նրանք միտումնավոր, նպատակային չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել:


Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ տուժել եք


Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպիսին մեղվի խայթոցի ժամանակ է լինում: Սակայն որոշ տեսակների խայթոցից այրող ցավ է առաջանում ու տեղային այտուց, երբեմն` բշտեր: Այնինչ մահվան ելքով խայթոցների դեպքում ռեակցիան աննշան է: Խայթոցին հաջորդում է այրոցքի զգացումը, որից հետո զարգանում է տեղային պարեստենզիա (ասեղների ծակծկոցի զգացում) կամ անզգայացում: Այդ զգացումը տարածվում է ամբողջ վերջույթի վրա ու 1-2 րոպե անց առաջանում տկարություն, տագնապ, նյարդաբանական գրգռվածություն, արցունքահոսություն, ակամա քթարտադրություն, թքարտադրություն, սրտխառնուք ու փսխում:


Գերգրգռվածությունը վերածվում է կոմայի, զարգանում են ցնցումներ: Հավանական են տարբեր առիթմիաների, հաճախասրտության ու պանկրեատիտի զարգացում: Մահը վրա է հասնում 12 ժամ անց, երբեմն` խայթոցից 2 օր հետո:


Կարիճի թույնը նեյրոտոքսին է պարունակում, որը նյարդային համակարգի ախտահարում ու կաթված է առաջացնում: Դա իր հերթին վտանգավոր է սրտամկանի ու շնչառական մկանների համար:


Սակայն ասվածը չի նշանակում, որ կարիճի հետ շփումը միշտ էլ ճակատագրական ելք է ունենում:


Կանխարգելման միջոցները


Կանխարգելման հաջողությունը պայմանավորված է որոշ նախապատրաստական կանոններին հետևելուն: Կարիճի հետ շփումից խուսափելու նպատակով հարկավոր է առավոտյան թափ տալ այն կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել: Զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել բոլոր ճեղքերը, կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարը, ցախն ու փայտը:


Երբեմն տուժածները չգիտեն, թե որ մասնագետին դիմեն օգնության համար: Կարիճի, ինչպես և օձի խայթոցի դեպքում պետք է դիմել տրավմատոլոգի կամ վիրաբույժի օգնությանը:


Խայթոցի դեպքում ցավը մեղմելու նպատակով սառույցի կտոր են դնում վերքին կամ ցավազրկող քսուկ օգտագործում, որը հակահիստամինային, ցավազրկող ու կորտիկոստերոիդային նյութեր է պարունակում: Մկանային ցնցումների ու բարձր զարկերակային ճնշման դեպքում հարկ է  նաև այլ դեղեր կիրառել: Տուժածն անկողնային ռեժիմ պետք է պահպանի ու առաջին 8-12 ժամը ոչինչ չուտի: Հակաթույն ներարկվում է միայն ծանր թունավորումների դեպքում:

Կարիճները տարածված են ամենուր, հանդիպում են անտառներում, լեռներում, անապատներում ու, անգամ, 4000 մ բարձրության վրա: Կարիճները բոլոր սարդանմանների պես վատ տեսողություն ունեն: Գիշերային գիշատիչներ են, որոնք իրենց բները կառուցում են ավազի մեջ, թափված տերևների, քարերի ու տապալված ծառերի տակ:


Եթե տուժողը երեխա է, ապա հնարավոր է, որ շնչառական խանգարում առաջանա, շնչահեղձության նոպաներ լինեն ու ցնցումներ: Եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի, հավանական է, որ շոկ առաջա` բոլոր հետևանքներով հանդերձ:


Կարիճները լինում են կարմիր, դեղին ու սև: Առաջին երկուսի թույնը վտանգավոր չէ կյանքի համար: Դրանց խայթոցից օրեր անց ցավը մեղմանում է, ու միայն թեթևակի այտուց է լինում: Իսկ սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է: Տուժածի մոտ շատ արագ այրող ցավեր են առաջանում, որոնք ժամանակ առ ժամանակ հանդարտվում են, ապա դառնում անտանելի: Տուժածը ցավից տեղը չի գտնում: Խայթոցից 20-30 րոպե հետո ցավ է առաջանում լեզվի ու լնդերի շրջանում: Հիվանդի շնչառությունը դժվարանում է, շնչահեղձությունն ուժգնանում է: Հիվանդի դեմքը ծածկվում է քրտինքով, նա գունատվում է, իսկ ճնշումը` իջնում:


Սև կարիճի խայթոցի հետևանքներից է դեմքի և ուսագոտու մկանի ջղակծկումը (մյուս տեսակների խայթոցի դեպքում նման ախտանշաններ չեն լինում), որը ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Դա հատկապես զգալի, նկատելի է ծամելու կամ կլման ժամանակ: Ուստի նախքան շտապօգնության գալը պետք է հիվանդին զգուշացնել, որ փորձի նման շարժումներ չկատարել ու հնարավորինս հանգիստ վիճակ պահպանի:


Եթե համոզված եք, որ ձեր տկարությունն ու թուլությունը կարիճի խայթոցի հետևանք են ու չգիտեք, թե երբ պետք է բժիշկ կանչել, ապա հիշեք` անհետաձգելի բուժօգնության կարիք է զգացվում, եթե.

 

  • բարձր ջերմություն ունեք ու սրտխառնոց է առաջացել, քնատություն ու ցնցումներ կան,
  • դժվարացել է շնչառությունը,
  • կաթվածահարության նշաններ կան,
  • զարկերակային ճնշումն ընկել է, թուլություն ու շնչահեղձություն ունեք:

 

Ուրեմն մեկ անգամ էլ վերհիշենք բոլոր ախտանշանները


Գլխացավ, սրտխփոց, ցնցումներ, գլխապտույտ, շնչահեղձություն, արցունքահոսություն, աչքերի ակամա շարժում, գիտակցության մթագնում, մկանային թուլություն, շփման դեպքում` կտրուկ ցավ, դժվարացած շնչառություն, հաճախասրտություն, հիվանդագին կարմիր մաշկ` խայթոցի տեղում, բշտի առաջացում, թքահոսություն:


Առաջին բուժօգնություն


1.  Ավանդաբար խորհուրդ է տրվում խայթոցից հետո 5-10 րոպեում թույնն արտածծելով հեռացնել: Սակայն դժվար թե գտնվի մեկը, որի բերանի խոռոչում որևէ խնդիր չունենա: Ուստի բերանով թույնն արտածծելն օգնություն ցուցաբերողի համար մեծ ռիսկի հետ է կապված. օգնությունը կվերածվի մեծ գլխացավանքի ու ողբերգության: Արտածծվող թույնն օգնություն ցուցաբերողի արյունատար համակարգում կհայտնվի:


Այսօր գոյություն ունեն հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է թույնն ինչ-որ չափով դուրս բերել մաշկից:


2.   Դրանից հետո հարկավոր է վնասված հատվածը շփել սպիրտով ու հակասեպտիկ վիրակապ դնել` վտանգավոր մանրէների ներթափանցումը վերքի մեջ կանխելու նպատակով:


3. Ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար պետք է սառույց դնել վրան:


4. Հարկավոր է տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը:


5. Մոտակա բուժկայան հասցնել` հետագա մասնագիտական օգնություն ստանալու համար:


Հետաքրքիր փաստեր


Խիստ թունավոր կարիճների ճանկերը շատ փոքր են, իսկ խայթը հսկայական է: Եվ հակառակը` նվազ թունավոր հոդվածոտանիների ճանկերը խայթի համեմատ հսկայական են թվում:


Կարիճների թույնը եզակի է նրանով, որ մի քանի թույներ կան դրա բաղադրության մեջ, որոնք ընտրովի են ազդում անողնաշարավորների, սառնարյունների, տաքարյունների վրա: Կարիճների տարբեր տեսակների մոտ այդ թույների հարաբերակցությունը նույնպես տարբեր է:


Կարիճների խայթոցից թունավորումների բոլոր դեպքերի 80%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հյուսիսում բնակվող հաստապոչ անդրոկոտոնուս կարիճներին:


Դեղին պաղեստինյան կարիճի թույնն իր ուժով նման է կոբրայի թույնին: Սակայն կարիճն այն ավելի նվազ քանակությամբ է արտազատում:


Ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո կարիճները լուսարձակում են կանաչ գույն, իսկ այծառ արևի լույսի կանաչ գույն են ստանում: Այդ երևույթի պատճառն օրգանական խիալին նյութն է, որի քիմիական բաղադրությունն առայժմ չեն պարզել:


Մաշկափոխությունից հետո կարիճը չի լուսարձակում, սակայն դրա կարծրացման հետ ֆլյուորեսենցիայի հատկությունը վերականգնվում է: Հնարավոր է, որ այդ երևույթն առաջանում է ներզատիչ գեղձերի ֆունկցիայի արդյունքում:


Սպիրտը, որի մեջ պահում են կարիճը, նույնպես ֆլյուորեսցենտային հատկություն է ստանում:


Որոշ գիտնականներ կարծում են, որ լուսարձակման հատկությունն այդ գիշերային հոդվածոտանիների մոտ փարոսի դեր է կատարում միմյանց գտնելու համար:


Ձյունակարիճների արյան մեջ անտիֆրիզ կա, ինչի շնորհիվ այդ կարիճները դիմանում են մինչև -6°C ցրտի պայմաններում: Բայց եթե այդ կարիճը ձեռքդ վերցնես, կսատկի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ