Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Աղիքային վարակներ (ինֆեկցիաներ)

Աղիքային վարակներ (ինֆեկցիաներ)

Այս խմբի մեջ մտնում են որովայնային տիֆը, պարատիֆերը, դիզենտերիան, հեպատիտ A-ն, խոլերան, սալմոնելյոզը, բրուցելյոզը և այլն։ Աղիքային վարակներով վարակումը տեղի է ունենում մարսողական ճանապարհով, այսինքն՝ բերանով:

 

Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) մարմնից կղանքի հետ։ Արտազատված հարուցիչներն անսարք կոյուղու, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով կամ այլ ճանապարհներով կարող են ընկնել ջրի, սննդի, շրջակա առարկաների վրա, որոնց միջոցով էլ տեղի է ունենում վարակումը։ Աղիքային վարակների դեպքեր հատկապես հաճախ են հանդիպում ամռան և աշնան ամիսներին։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • Լուծ։ Լուծը նորմայից ջրիկ կղումն է աղիների արագ դատարկման և հաստ աղիներում ջրի ներծծման խանգարման հետևանքով։ Կղանքը կարող է լինել արյան, լորձի, թարախի խառնուրդներով։

  • Սրտխառնոց, փսխում։ Փսխումը կարող է լինել եզակի կամ բազմակի։

  • Ախորժակի բացակայություն։

  • Որովայնի շրջանի ցավեր՝ տարբեր բնույթի տեղակայման և ուժգնության։

  • Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն։ Այն կարող է լինել սովորականից բարձր կամ ցածր (օրինակ՝ խոլերայի դեպքում)։

 

ՋՐԱԶՐԿՈՒՄ


Ջրազրկումը վիճակ է, որը զարգանում է մարմնից հեղուկի և աղերի մեծ քանակի կորստից։ Ջրազրկման պատճառ կարող են լինել երկարատև լուծը, բազմակի փսխումները, առատ քրտնարտադրությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և այլն։ Մեծ քանակով ջրի և աղերի կորուստը բերում Է արյան խտացման և ազդում Է բոլոր համակարգերի, հատկապես՝ սրտանոթային համակարգի գործունեության վրա։ Տարբերում են ջրազրկման երեք աստիճաններ (տե՛ս աղյուսակ 21.1)։ Ջրազրկումն առավել մեծ վտանգ Է ներկայացնում փոքր երեխաների և տարեց մարդկանց համար։ Երեխաների մոտ ջրազրկումն արագ է զարգանում և ավելի վտանգավոր Է։ Բացի աղյուսակում բերված նշաններից` ծծկեր երեխաների մոտ ջրազրկման ժամանակ առաջանում Է նաև մաշկի խիստ չորություն ու կնճռոտում, դիմագծերը սրվում են, լաց լինելիս արցունք չի լինում, աչքերը չոր էն։ Գլխի վրա գաղտունը փոս է ընկնում, աչքերը փոս ընկած են ու նրանց շուրջն առաջանում Է կապտություն (ակնոցի ձևով)։


Ջրազրկումը միշտ լուրջ վտանգ Է ներկայացնում հիվանդի կյանքի համար, քանի որ զարգանում Է շոկ։

 

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Ջրազրկման առաջին աստիճանի նշանների ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի և աղերի կորուստը։ Տվեք նրան ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ (ռեհիդրոն, օրալիտ և այլն)՝ պարտադիր պահպանելով դրանց պատրաստման կանոնները։ Եթե պատրաստի լուծույթ չկա, ինքնուրույն պատրաստեք հետևյալ կազմով լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք մեկ լիտր (4-5 բաժակ) ջրում։ ժամը մեկ տուժածին տվեք առնվազն երկու բաժակ այդ լուծույթից։ Տուժածը պետք Է լուծույթը խմի կում-կում՝ մեկ բաժակը 10  րոպեում։ Չի թույլատրվում տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։


Երկրորդ և երրորդ աստիճանի ջրազրկման ժամանակ, գիտակցության առկայության դեպքում տուժածին տվեք նշված հեղուկները և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, քանի որ այս դեպքում միայն առաջին օգնությամբ վիճակը շտկել հնարավոր չէ։

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
Լուսանկարը. sibmedport.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ