Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Որովայնի վնասվածքներ

Որովայնի ներքին օրգանները միայն հետևից են պաշտպանված ոսկրերով, հետևաբար խոցելի են։ Որովայնի վնասվածքները լինում են բաց կամ փակ։

Լյարդը և փայծաղn ունեն փխրուն կառուցվածք և շատ հարուստ են արյունատար անոթներով։ Գտնվելով որովայնի վերին մասում՝ նրանք որոշ չափով պաշտպանված են ստորին կողերով։ Սակայն բութ առարկայի հարվածից կամ որովայնի թափանցող վնասվածքից նրանց հյուսվածքը կարող Է պատռվել՝ հանգեցնելով ուժեղ ներքին արյունահոսության։ Վնասված լյարդից լեղին և արյունը լցվելով որովայնի խոռոչ՝ առաջացնում են որովայնամզի ծանր բորբոքում՝ պերիտոնիտ (գլուխ 14) և շոկ (գլուխ 10)։ Փայծաղի վնասվածքը կբերի ուժեղ արյունահոսության, որը վտանգավոր է տուժածի կյանքի համար։ Ստամոքսը մարսողական համակարգի կարևոր օրգաններից մեկն Է։ Ստամոքսն ունի արյունատար անոթների և նյարդերի խիտ ցանց։ Վնասվելով՝ այն կարող է ուժեղ արյունահոսել։ Եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը լցվում են որովայնի խոռոչ, գրգռում որովայնամիզը, առաջացնում պերիտոնիտ և շոկ։

 

ՈՐՈՎԱՅՆԻ ՓԱԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Որովայնի փակ վնասվածքները վտանգավոր են, քանի որ դրանք կարող են ուղեկցվել ներքին արյունահոսությամբ և շոկով։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • սուր ցավ,
  • արյունազեղումներ որովայնի պատի վրա,
  • ներքին արյունահոսության նշաններ,
  • սրտխառնոց,
  • փսխում (երբեմն՝ արյունային),
  • թուլություն,
  • ծարավի զգացում,
  • փքված կամ տախտակի ամրության որովայն։

 

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Դրա համար պառկեցրեք նրան մեջքի վրա կամ նստեցրեք՝ մեջքը հենելով, ոտքերը ծալեք կոնքազդրային և ծնկային հոդերում։ Տուժածի ծնկների տակ դրեք փաթաթած ծածկոց կամ բարձ։ Ոտնաթաթերը հենեք որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն (նկ.17.4)։ Այս դիրքում թուլանում են որովայնի առաջային պատի մկանները, իջնում է ներորովայնային ճնշումը, և թեթևանում է ցավը։
  • Վնասվածքի վրա սառը թրջոց դրեք։
  • Մի՛ տվեք տուժածին ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները։
  • Սահմանափակեք տուժածի շարժումները:
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:

 

ՈՐՈՎԱՅՆԻ ԲԱՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Որովայնի բաց վնասվածքները ևս դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին, միշտ ուղեկցվում են արյունահոսությամբ, շոկով և սուր որովայնի պատկերով (տե'ս "ՍՈՒՐ ՈՐՈՎԱՅՆ")։

 

  • Հեռացրեք վերքի շրջանի հագուստը։ Անհրաժեշտության դեպքում կտրեք այն։
  • Որովայնի վերքը ծածկեք ստերիլ չոր վիրակապով։ Եթե վիրակապը թրջվում է, վրան դրեք նորը։
  • Առանց ճնշում գործադրելու վիրակապն ամրացրեք կպչուն ժապավենով;
  • Երբ տուժածը հազում կամ փսխում է, ձեռքով պահեք վերքը։
  • Մի՛ տվեք տուժածին ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները։
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ՈՐՈՎԱՅՆԻ ԲԱՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՆԿՈՒՄՈՎ

Որովայնի բաց վնասվածքների դեպքում ներքին օրգանները կարող են դուրս գալ վերքից (նկ. 17.5ա)։ Երբեք մի՛ փորձեք հետ դնել արտանկած օրգանները։ Այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվի, հակառակը` կբերեն ներորովայնային ճնշման կտրուկ բարձրացման և նոր օրգանների արտանկման։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Արտանկած օրգաններով որովայնի բաց վնասվածքների դեպքում օգնություն ցուցաբերելիս կատարեք հետևյալ գործողությունները.

 

  • Զգուշությամբ պառկեցրեք տուժածին մեջքի վրա, ինչպես որովայնի փակ վնասվածքների դեպքում։
  • Վերքի վրա ուղղակի ճնշում մի՛ գործադրեք։
  • Վերքը զգուշությամբ ծածկեք թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները (նկ.17.5բ)։
  • Առանց ճնշում գործադրելու վիրակապն ամրացրեք կպչուն ժապավենով։
  • Ծածկեք թաց վիրակապը պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա։
  • Ծածկեք պոլրէթիլենի թաղանթը մի քանի տակ ծալված փափուկ գործվածքով,  ջերմությունը պահպանելու համար (նկ.17.5գ)։
  • Մի' տվեք տուժածին ոչինչ՝ ուտելու կամ խմելու։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները։
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Ահագանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ