Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքների հետևանքով առաջացած մահացությունը շատ բարձր է և գլխի ու ողնաշարի վնասվածքներից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց և փակ։ Բաց վնասվածքները (երբ խախտված է մաշկի ամբողջությունը) առաջանում են, երբ որևէ առարկա (դանակ, հրազեն և այլն) ծակում է կրծքավանդակի պատը կամ, կողերը կոտրվելով, ներսից պատռում են մաշկը: Փակ վնասվածքները (երբ մաշկի ամբողջությունը խախտված չէ) առաջանում են, երբ կրծքավանդակին հարվածող առարկան բութ է։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • դժվարացած շնչառություն,
  • թույլ, հաճախացած անոթազարկ,
  • ցավ, վնասվածքի տեղում,
  • գունատ, կապտավուն, խոնավ մաշկ,
  • կրծքավանդակի ակներև ձևափոխություն, օրինակ՝ կոտրվածքների դեպքում,
  • արյունախխում (հազալիս արնախառը խորխ կամ արյուն է դուրս գալիս)։ Հնարավոր է բերանից և քթից փրփրանման ալ կարմիր արյան արտահոսք (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։

 

ԿՈՂԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ


Կողերի կոտրվածքն առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներգործումից։ Կողերի կոտրվածքները, բավական ցավոտ լինելով հանդերձ, հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում։ Այդ վնասվածքները վտանգավոր են, երբ դրանց պատճառով զգալիորեն խանգարված է տուժածի շնչառությունը, օրինակ՝ երկկողմանի բազմակի կոտրվածքների կամ կոտրվածքի հետևանքով առաջացած պնևմոթորաքսի դեպքում: Կողերի կոտրվածքներ ունեցող տուժածը շնչում է մակերեսային, քանի որ նորմալ, խորը շնչառությունը սուր ցավ է պատճառում։ Տուժածը սովորաբար փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով կրծքավանդակի վնասված մասը։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել. դա վնասված կողմին հենված կիսանստած դիրքն է։ Եթե տուժածն անգիտակից վիճակում է, բերեք նրան կողքի ապահովության դիրքի` վնասված կողմի վրա։ Տուժածի ձեռքն ամրացրեք կրծքավանդակի վնասված կողմին (նկ.17.1)։ Դրանով կսահմանափակվի վնասված կողմի շարժունությունը, և ցավը կմեղմանա։ Կարող եք օգտագործել նաև բարձ կամ փաթաթած վերմակ։

 

  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ԲԱՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Կրծքավանդակի բաց վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։ Դրանց օրինակ կարող են ծառայել դանակահարված կամ հրազենային վերքերը։ Սուր առարկայով ուժեղ հարվածը կարող է ծակել կրծքավանդակի պատը և վնասել թոքամիզը։ Ճնշումների տարբերության հետևանքով օդը վերքից թափանցում է թոքամզի խոռոչ (պնևմոթորաքս)։ Դրա հետևանքով խանգարվում է ներշնչման ժամանակ թոքերի ընդարձակումը (նկ.17.2), և տուժածի շնչառությունը դժվարանում է։ Ներթափանցող առարկան կարող է վնասել նաև ներքին օրգանները՝ թոքերը, սիրտը, խոշոր արյունատար անոթները և այլն։ Տուժածի ամեն շնչառական շարժման ժամանակ լսվում է ներծծվող օդի բնորոշ ձայն։ Սա կրծքավանդակի թափանցող վնասվածքների ուղղակի նշանն է։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

 

Կրծքավանդակի թափանցող վնասվածքների նշաններն են`

  • շնչելիս ներծծվող օդի բնորոշ ձայն,
  • ցավ կրծքավանդակում,
  • դժվարացած, մակերեսային շնչառություն,
  • թույլ, հաճախացած կամ անկանոն անոթազարկ,
  • գունատ, կապտավուն, խոնավ մաշկ,
  • արյունախխում:

 

Առանց համապատսախան օգնություն ցուցաբերելու տուժածի շնչառությունը գնալով դժվարանում, և նրա վիճակը ծանրանում է։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  • Տեղադրեք «փականային» վիրակապ, որի շնորհիվ ներշնչման ժամանակ կրծքավանդակի վերքից օդը չի անցնում թոքամզի խոռոչ, իսկ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս վերքից։ Այդպիսի վիրակապ պատրաստելու համար՝
  • վերցրեք օդի համար անթափանց որևէ թաղանթի, օրինակ՝ պոլիէթիլենի թաղանթի ուղղանկյուն կտոր և դրանով ամբողջովին ծածկեք վերքն այնպես, որ այն գտնվի ուղղանկյան փոքր կողմերից մեկին մոտ։
  • Ուղղանկյուն թաղանթի վերքին մոտ գտնվող փոքր կողմը և երկու մեծ կողմերը կպչուն ժապավենով կպցրեք մարմնին (նկ.17.3)։
  • Ուղղանկյուն թաղանթի չորրորդ (վերքից հեռու գտնվող) կողմը թողեք ազատ, եզրին որևէ յուդային նյութ, օրինակ՝ վազելինի յուղ քսելով։
  • Եթե ձեռքի տակ հարմար միջոցներ չկան, ապա ծածկեք վերքը մի քանի տակ ծալած որևէ գործվածքով կամ ուղղակի ձեռքով:
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Հիմնականում դա կիսանստած դիրքն է։
  • Անշարժացրեք կրծքավանդակի վնասված կողմը։
  • Սահմանափակեք տուժածի շարժումները։
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ