Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ

Հազարավոր մարդիկ, անկախ տարիքից, կենցաղային պայմաններում, աշխատանքի, մարզվելու կամ խաղի ժամանակ վնասում են մկանները, հոդերը, ոսկրերը։ Այս վնասվածքները հիմնականում անփութության և անզգույշ շարժումների հետևանք են։
Թեև ոսկրամկանային վնասվածքները ցավոտ են, դրանք հազվադեպ են մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում։ Սակայն ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ և նույնիսկ հաշմանդամության ու մահվան պատճառ դառնալ։

 

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են՝

 

  • կոտրվածքը,
  • կապանների ձգումը և պատռվածքը,
  • հոդախախտը,
  • մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը։

 

Հնարավոր է, որ տուժածը միաժամանակ ունենա ոսկրամկանային համակարգի տարբեր տեսակի վնասվածքներ, օրինակ՝ կապանների ձգում և հոդախախտ։

Ոսկրամկանային վնասվածքները կարելի է դասակարգել՝ ելնելով նաև վնասվածքի տեղակայումից (վերջույթների վնասվածքներ, գլխի, ողնաշարի վնասվածքներ և այլն)։

 

ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ

 

Կոտրվածքը ոսկրի ամբողջականության և անընդհատության խախտումն է; Կոտրվածքները կարող են առաջանալ ոսկրի դիմադրությունը գերազանցող ուժի ազդեցության տակ։ Ուժեղ հարվածը, անհաջող ընկնելը, ոլորումները և մկանային ուժեղ կծկումները կարող են կոտրվածքի պատճառ հանդիսանալ։ Կոտրվածքները լինում են բաց և փակ։ Բաց կոտրվածքները մաշկի ամբողջականության խախտումով ուղեկցվող կոտրվածքներն են (նկ.16.1ա)։ Կոտրված ոսկրերի ծայրերը կարող են ներսից վնասել մաշկը և առաջացնել վերք, կամ որևէ առարկա կարող է արտաքինից պատռել փափուկ հյուսվածքները և կոտրել ոսկորը։ Փակ կոտրվածքների դեպքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում (նկ.16.1բ)։

 

Բաց կոտրվածքներն ավելի վտանգավոր են, քանի որ այդ դեպքում մեծ է վարակի և արյունահոսության հավանականությունը։ Կոտրվածքները կարող են ուղեկցվել մոտակա արյունատար անոթների, նյարդերի կամ ներքին օրգանների վնասվածքներով։ Կոտրվածքը հազվադեպ է կյանքին անմիջական վտանգ սպառնում, սակայն որոշ խոշոր ոսկրերի (օրինակ՝ ազդրոսկրի) կոտրվածքներ կարող են ուղեկցվել ուժեղ արտաքին կամ ներքին արյունահոսությամբ (նկ.16.2) և հանգեցնել շոկի։

 

Կապանների ձգումը և պատռվածքը նրանց վնասումն է անհամապատասխան մեծության կամ ուղղվածության ուժի ազդեցության հետևանքով։ Կապանների թեթև ձգման ժամանակ ցավը կարող է բավական արագ անցնել։ Այդ պատճառով մարդիկ սովորաբար թերագնահատում և անուշադրության են մատնում նման վնասվածքները։ Սակայն մեկ-երկու անգամ վնասվելուց հետո կապանները կորցնում են իրենց ամրությունը, ինչը մեծացնում է նրանց կրկին վնասվելու հավանականությունը։ Ծնկային, սրունքթաթային, դաստակային և միջֆալանգային հոդերում, մյուս հոդերի համեմատ, նման վնասվածքներ ավելի հաճախ են հանդիպում։ Հաճախ կապանների վնասվածքների հետևանքով տուժածը երկար ժամանակով դառնում է անաշխատունակ, երբեմն նույնիսկ պահանջվում է վիրաբուժական միջամտություն։

 

ՀՈԴԱԽԱԽՏ


Հոդերն ունեն շարժումների սահմանափակ ծավալ, որը պայմանավորված է ներհոդային կապանների առկայությամբ։ Երբ ինչ-որ պատճառով հոդում կատարվող շարժումը գերազանցում է տվյալ հոդի նորմալ շարժունությանը, կարող է առաջանալ հոդախախտ։ Հոդախախտը հոդը կազմող ոսկրերի կայուն տեղաշարժն է միմյանց նկատմամբ (նկ.16.3)։ Հոդախախտը սովորաբար տեղի է ունենում մեծ ուժի ազդեցության տակ և միշտ ուղեկցվում է կապանների ձգումով։

Որոշ հոդեր (օրինակ՝ ուսահոդը կամ մատների միջֆալանգային հոդերը) թույլ կապանային համակարգ ունեն և, ավելի անպաշտպան լինելով, հաճախ են վնասվում։

 Հարկադիր ուժը, որը կարող է հոդախախտի պատճառ հանդիսանալ, կարող է նաև առաջացնել կոտրված և վնասել մոտակա նյարդերն ու արյունատար անոթները։ Հոդախախտը սովորաբար հեշտ է ճանաչվում, քանի որ այն ուղեկցվում է հոդի ձևի զգալի փոփոխություններով։ Հոդախախտի հետևանքով վնասված տեղում առաջանում է անսովոր այտուց, չափից դուրս ցցված կամ փոս ընկած մասեր, վերջույթի երկարության և շարժունակության փոփոխություններ։

 

ՄԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՋԼԵՐԻ ՁԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՌՎԱԾՔԸ


Մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը վնասվածք է, որն առաջանում է մկանների չափից դուրս պրկումից, կտրուկ, ուժեղ կծկումից կամ արտաքին ուժի ազդեցության հետևանքով։ Ավելի հաճախ պատռվում է հենց մկանային հյուսվածքը կամ նրա՝ ջլի վերածվելու հատվածը։ Այս վնասվածքների պատճառ կարող են լինել մեծ ուժի ազդեցությունը, հանկարծակի անհաջող շարժումը: Ավելի հաճախ վնասվում են մեջքի, պարանոցի, ազդրի և սրունքի մկանները։ Ինչպես կապանները, այնպես էլ մկաններն ու ջլերը կրկին վնասվելու հակում ունեն։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Բոլոր ոսկրամկանային վնասվածքներն ունեն մի շարք ընդհանուր նշաններ.

 

  • Ցավ։ Ցավը վնասված հյուսվածքների ճնշման և նյարդային վերջավորությունների գրգռման հետևանք է։ Ցավը կարող է ուժեղանալ վնասված հատվածը շարժելիս կամ շոշափելիս։

 

  • Այտուց։ Ոսկրամկանային համակարգի վնասվածքներին ուղեկցող այտուցը հիմնականում վնասված անոթներից արյունահոսության հետևանք է։ Այն կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ աստիճանաբար։ Հնարավոր են դեպքեր, երբ այտուցն աննշան է։

 

  • Վնասված մասի մաշկի գույնի փոփոխություն։ Արյունահոսության հետևանքով մաշկի, վնասվածքը շրջապատող հյուսվածքների գույնը կարող է փոփոխվել։ Սկզբնական շրջանում մաշկը կարմրում է։ Որոշ ժամանակ անց, հյուսվածքների մեջ լցված արյան քանակը մեծանում է, և մաշկի գույնը դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, առաջանում է կապտուկ։

 

  • Վնասված մասի ձևի փոփոխություն։ Վնասված մասի ձևի փոփոխությունը ոսկրամկանային վնասվածքի կարևոր նշաններից մեկն է։ Դուք կարող եք տեսնել անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ կամ անբնական շրջված, ոլորված վերջույթ։ Համեմատելով վնասված մասը մարմնի հակառակ կողմի չվնասված մասի հետ՝ դուք կկարողանաք հայտնաբերել ձևափոխությունը։

 

  • Վնասված մասի գործունեության խանգարում։ Տուժածի վնասված մասի գործունեության խանգարումը նույնպես ոսկրամկանային վնասվածքների կարևոր նշան է հանդիսանում։ Տուժածը կարող է ասել ձեզ, որ ընդհանրապես չի կարող շարժել իր վերջույթը կամ շարժումներն ուղեկցվում են խիստ ցավով։ Երբեմն վնասված մասի մկանները կծկվում են՝ փորձելով սահմանափակել այդ մասի շարժումները։

 

Վերը նկարագրված ընդհանուր նշաններից բացի, ստորև թվարկածների առկայությունը խոսում է հնարավոր կոտրվածքի մասին՝

 

  • վերքից դուրս ցցված ոսկրեր,
  • վնասված վերջույթում արյան շրջանառության խանգարում և զգայունության կորուստ,
  • շոշափելիս լսվում է ոսկրի բեկորների՝ միմյանց հպվելու խրթխրթոցը։ Տուժածը կարող է ասել ձեզ, որ վնասվածքի առաջացման պահին զգացել կամ լսել է ոսկրի կոտրվելու ձայնը։

 

Նշանների նմանության պատճառով երբեմն դժվար է լինում հավաստի ասել, թե տվյալ դեպքում ոսկրամկանային որ վնասվածքի հետ դուք գործ ունեք։ Կան դեպքեր, երբ վնասվածքի տեսակը հավաստի որոշվում է հիվանդանոցում՝ ռենտգեն հետազոտությունից հետո։ Երկրորդային զննման ընթացքում ուշադիր եղեք՝ արդյոք մարմնի այդ մասը նորմալ ձև ունի։ Փորձեք պատկերացնել, թե ինչպես է առաջացել վնասվածքը, ստուգեք ցավոտ շրջանների առկայությունը։ Փորձեք հայտնաբերել այն ամենը, ինչը կարող է հուշել ոսկրամկանային վնասվածքի առկայության մասին։ Երբեմն դրանում օգնում են տուժածի զգացողությունները կամ նրա պատմածը վնասվածքի առաջացման պատճառների մասին։

 

Ցանկացած դեպքում, երբ դժվար է որոշել ոսկրամկանային վնասվածքի տեսակը, պետք է այն լուրջ համարել և ցուցաբերել համապատասխան առաջին օգնություն։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Ոսկրամկանային վնասվածքները հազվադեպ են մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնում։ Սակայն ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, նույնիսկ հաշմանդամության և մահվան պատճառ դառնալ։ Ոսկրամկանային բոլոր վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է։

 

  • Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։ Ոսկրամկանային վնասվածքների դեպքում, արյունահոսությունը դադարեցնելիս, վերքի վրա անմիջական ճնշում մի՛ գործադրեք։ Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, ճնշում գործադրեք համապատասխան սեղմման կետին։ Վնասվածքն անշարժացնելիս, կարող եք ժամանակավոր լարան դնել (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ")։ Վերքի մեջ մանրէների ներթափանցումը նվազեցնելու համար վերքը զգուշությամբ ծածկեք ստերիլ անձեռոցիկով։

 

  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Տուժածը վնասված վերջույթը հաճախ պահում է իր համար ամենահարմար դիրքում։ Խուսափեք ցանկացած շարժումից, որը նրան ցավ կամ անհարմարություն է պատճառում։

 

  • Անշարժացրեք վնասված մասը։ Վնասված մասի անշարժացումը նվազեցնում է ցավը, կանխում հյուսվածքների (հարակից արյունատար անոթներ, նյարդեր, մաշկ և այլն) հետագա վնասումը։ Մկանների, ջլերի, կապանների ձգման և պատռվածքների դեպքում, եթե համոզված եք, որ չկան կոտրվածքներ (տուժածը կարողանում է շարժել վնասված մասը), վնասված մասը անշարժացրեք՝ կապելով առաձգական վիրակապով։ Վիրակապը դնելուց հետո, վնասված մասից ներքև, պարբերաբար ստուգեք արյան շրջանառությունը։ Անշարժացման սկզբունքները և տարբեր վնասվածքների դեպքում անշարժացման ձևերը ներկայացված են այս գլխի հետագա բաժիններում։

 

  • Սառեցրեք վնասված մասը։ Վնասված մասի սառեցումը նպաստում է արյունահոսության, այտուցի և ցավի նվազեցմանը։ Սառը թրջոցներ կամ սառցապարկ անհրաժեշտ է տեղադրել ոսկրամկանային բոլոր վնասվածքների ժամանակ, բացառությամբ բաց կոտրվածքի։ Տեղադրվող սառը թրջոցները անհրաժեշտ է պարբերաբար փոխել կամ զգուշորեն սառը ջուր լցնել տեղադրված թրջոցի վրա։ Եթե օգտագործում եք սառույց կամ սառցապարկ, մաշկի վնասվածքներից խուսափելու համար այն փաթաթեք որևէ խոնավ գործվածքով։ Կոտրվածքի դեպքում սառույցը տեղադրեք վնասվածքի շուրջը, տուժածին լրացուցիչ ցավ և վնասվածքներ չպատճառելու համար։ Սառույցը դրեք յուրաքանչյուր ժամը մեկ՝ 15 րոպեով՝ 24-48 ժամվա ընթացքում։ Պարբերաբար ստուգեք մաշկի զգայունությունը, ջերմաստիճանը և գույնը։

 

  • Բարձրացրեք վնասված մասը։ Վնասված մասի բարձրացումը նպաստում է արյունահոսության և այտուցի նվազեցմանը։ Եթե հնարավոր է, բարձրացրեք վերջույթը սրտի մակարդակից վեր։ Կոտրվածքների և հոդախախտերի դեպքում վնասված մասը կարելի է բարձրացնել միայն անշարժացումից հետո։

 

  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր (տե'ս "ՇՈԿ")։

 

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։


  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնության։

 

ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ`


  • վնասվածքի պատճառով տուժածի շնչառությունը դժվարացած է,
  • վնասված մասի գործունեությունը խանգարված է,
  • առկա են բազմաթիվ ոսկրամկանային վնասվածքներ։

 

Գլխի, պարանոցի, ողնաշարի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի վնասվածքներն ավելի հազվադեպ են պատահում, սակայն ավելի լուրջ են։ Այդ վնասվածքներն ունեն նաև բնորոշ նշաններ և պահանջում են յուրահատուկ առաջին օգնություն։

 

ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ


Եթե կասկածում եք, որ տուժածը ոսկրամկանային համակարգի լուրջ վնասվածք ունի, անշարժացրեք վնասված մասը նախքան այլ օգնություն ցուցաբերելը, այսինքն՝ սառեցնելն ու վերջույթին բարձր դիրք տալը։ Վնասված մասի անշարժացումը նվազեցնում է ցավը և կանխում վնասվածքի հնարավոր բարդացումը։

Անշարժացումը բեկակալների կամ այլ միջոցների օգնությամբ վնասված մասի շարժումների սահմանափակումն է։ Անշարժացման ժամանակ հաշվի առեք հետևյալ հիմնական սկզբունքները՝

 

  • Անշարժացրեք առանց տուժածին լրացուցիչ ցավ և անհարմարություն պատճառելու։
  • Անշարժացրեք վնասված մասից վերև և ներքև ընկած հոդերը։
  • Անշարժացրեք առանց, վնասված մասը շարժելու կամ դիրքը փոխելու։
  • Անշարժացումից առաջ և հետո վնասվածքից ներքև ստուգեք արյան շրջանառությունը։

 

ԲԵԿԱԿԱԼՆԵՐ


Բեկակալներն այն սարքերն ու միջոցներն են, որոնք կարող են օգտագործվել մարմնի վնասված մասերն անշարժացնելու նպատակով։ Բեկակալները կարող են լինել կոշտ և փափուկ։ Որպես կոշտ բեկակալ կարող եք օգտագործել փայտյա, մետաղյա, ստվարաթղթե, պլաստմասսայից կամ այլ նյութերից պատրաստված առարկաներ, որոնք իրենց չափերով և ձևով համապատասխանում են անշարժացվող մասին։ Որպես փափուկ բեկակալ կարող եք օգտագործել բարձեր, ոլորած ծածկոց, վիրակապեր (փաթույթային և եռանկյունաձև) և այլ փափուկ նյութեր։

Որոշ դեպքերում որպես բեկակալ կարող եք օգտագործել մարմնի չվնասված մասերը (անատոմիական անշարժացում)։ Օրինակ՝ վերին վերջույթը կարելի է անշարժացնել` կրծքավանդակին կապելով կամ, վնասված ոտքը անշարժացնել՝ առողջ ոտքին կապելով։ Կան նաև պատրաստի բեկակալներ, որոնք կարող են լինել պնևմատիկ, ճկվող և այլն (նկ.16.4)։

 

Բեկակալների տեղադրում


Վնասված վերջույթը բեկակալների օգնությամբ անշարժացնելիս՝ անհրաժեշտության դեպքում ներկաների կամ տուժածի օգնությամբ կատարեք հետևյալ գործողությունները՛

 

  • Անհրաժեշտության դեպքում մի փոքր բարձրացրեք վնասված վերջույթը։ Բռնեք վնասված վերջույթը վնասվածքից վերև և ներքև գտնվող մասերից։
  • Վնասված մասից ներքև ստուգեք արյան շրջանառությունը, մաշկի զգայունությունը և ջերմաստիճանը:
  • Տեղադրեք բեկակալը։ Եթե կիրառում եք կոշտ բեկակալ, մաշկի և բեկակալի միջև որեէ փափուկ ներդիր դրեք, որպեսզի բեկակալն ընդունի վնասված մասի ձևը և մաշկին լրացուցիչ վնասվածքներ չպատճառի։
  • Ամրացրեք բեկակալը փաթույթային կամ եռանկյունաձև վիրակապի, փողկապի կամ ձեռքի տակ եղած որևէ հարմար միջոցի օգնությամբ։ Երբեք չի կարելի բեկակալն ամրացնող կապերը դնել վնասված մասի վրա։
  • Բեկակալն ամրացնելուց հետո, վերստուգեք վնասված մասից ներքև արյան շրջանառությունը։ Եթե այն խանգարված է (մաշկը սառն է, գունատ և անզգայացած, անոթազարկը չի շոշափվում կամ տուժածն ինքն է ասում, որ կապերը շատ ձիգ են), մի փոքր թուլացրեք բեկակալն ամրացնող կապերը։

 

ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։

Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։

 

Տե'ս ՎԵՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Տե'ս ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


ԱՄՓՈՓՈՒՄ


  • Ոսկրամկանային վնասվածքների տեսակներն են՝ կոտրվածքը, հոդախախտը, մկանների ու ջլերի ձգումը և պատռվածքը, կապանների ձգումը և պատռվածքները։
  • Երբեմն դժվար է լինում կողմնորոշվել, թե տուժածի մոտ ոսկրամկանային ո՞ր վնասվածքն է առկա։ Նման դեպքերում տուժածին ցուցաբերվող առաջին օգնությունը նույնն է, ինչ որ լուրջ վնասվածքների դեպքում։
  • Վերջույթների վնասվածքները կարող են մարդուն երկար ժամանակով դարձնել անաշխատունակ։ Վերջույթների վնասվածքների վտանգավորությունը պայմանավորված է ուղեկցվող արյունահոսությամբ և հնարավոր շոկի զարգացմամբ։

 

Ոսկրամկանային վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս՝

 

  • Խուսափեք շարժումներից, որոնք տուժածին ցավ և անհարմարություն են պատճառում:
  • Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։
  • Հանգստացրեք տուժածին և օգնեք նրան հարմար դիրք ընդունել։
  • Անշարժացրեք մարմնի վնասված վերջույթը։
  • Քայլեր ձեռնարկեք ցավը և շոկի զարգացումը նվազեցնելու, հյուսվածքների լրացուցիչ վնասումը կանխելու համար։
  • Սառեցրեք վնասված մասը։
  • Հնարավորության դեպքում բարձրացրեք վնասված վերջույթը։
  • Տուժածին տեղափոխելիս նախ համոզվեք, որ վնասված մասն ապահով անշարժացված է։
  • Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը և գրանցեք տվյալները։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ